Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Էջմիածնի շենքերից մեկի բակում վիճաբանություն է եղել, հարված է ստացել նաև 10-ամյա աղջիկ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Օգոստոսի 2-ին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ Արագածի զանգվածի 14-րդ շենքի բակում, միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով, ընտանիքի պնդմամբ, տուժել է նաև 10-ամյա աղջիկը։ Դեպքի առթիվ ընտանիքը դիմել է իրավապահներին։ Հարցով զբաղվում են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնի ոստիկանները։

SHAMSHYAN.com-ին դիմած Նարինե Բարոյանը պատմեց, որ դեպքից առաջ իրենց և նույն շենքում բնակվող ընտանիքի միջև արդեն մի քանի անգամ լարված իրավիճակներ են առաջացել։ Մոտ մեկ ամիս առաջ հարևան ընտանիքի անդամներից մեկը խնդիր է ունեցել իր որդու հետ, որից հետո ևս մի քանի միջադեպեր են գրանցվել։ Որոշ դեպքերում իր ամուսնուն կանչել են բակ, սակայն իրենք, իրավիճակի հնարավոր սրման մտավախություն ունենալով, փորձել են խուսափել որևէ առճակատումից։

«Մենք նրանցից չենք վախենում, պարզապես գիտենք, որ ոչ ոք նրանց հետ չի ցանկանում առնչվել, և փորձում էինք խուսափել խնդիրներից»,- նշեց տուժած երեխայի մայրը։

Անդրադառնալով օգոստոսի 2-ի դեպքին՝ նա պատմեց, որ այդ օրը իրենց տանը հավաքված են եղել հարազատները։ Երեկոյան, երբ դուրս են եկել բակ՝ հյուրերին ճանապարհելու, այնտեղ են հայտնվել նաև հարևան ընտանիքի անդամները։ Սկզբում վիճաբանություն է առաջացել ամուսնու և հարևան տղամարդու միջև։ Ձայները լսելով՝ ինքը, իսկ ապա նաև 10-ամյա դուստրը իջել են բակ։

«Վայրկյանների ընթացքում իրավիճակը շատ լարվեց․ նրանց ընտանիքի անդամները հավաքվեցին մեր գլխին։ Այդ կինը հասավ աղջկաս վրա, իսկ ես միջտեղը մտա, որպեսզի թույլ չտամ նրան հարվածել երեխայիս»,- պատմեց քաղաքացին՝ հավելելով, որ այդ ընթացքում դուստրը գլխի հատվածում հարված է ստացել, գլխապտույտ ունեցել և հենվել բակում կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենային։

Ընտանիքի պնդմամբ՝ 10-ամյա աղջիկն ունի տեսողության հետ կապված խնդիրներ (կարճատեսություն), ինչպես նաև նախկինում գլխի հետ կապված առողջական խնդիրներ է ունեցել, ինչի պատճառով պարբերաբար բժշկական հետազոտություններ է անցնում։

Մայրը նշեց, որ դեպքից հետո սկզբում փորձել են հետևել երեխայի ինքնազգացողությանը, սակայն ավելի ուշ նրա մոտ առաջացել են փսխումներ և աչքերի շրջանում սեղմող ցավեր․

«Ստիպված մեքենայով երեխային Երևան տարանք։ Հիվանդանոցում ԿՏ հետազոտություն արեցին, նյարդավիրաբույժը զննեց։ Ասացին, որ սուր խնդիր չկա»։

Դեպքի վայր ժամանած ոստիկանները տղամարդուն տեղափոխել են ոստիկանության բաժին։ Երեխայի մայրը ցանկանում է, որպեսզի կատարվածի ամբողջական և օբյեկտիվ քննություն իրականացվի, և մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։

«Ես ոչ մեկից որևէ արտոնություն չեմ ուզում։ Չեմ ուզում, որ ինչ-որ մեկը ինձ համար ինչ-որ բան անի, միայն արդարություն եմ պահանջում։ Եթե մարդը սխալ է արել, թող պատասխանատվության ենթարկվի, եթե չի արել՝ թող դա էլ քննությամբ պարզվի»,- ընդգծեց նա։

Կինը նաև հավելեց, որ որոշ ծանոթներ իրեն խորհուրդ են տվել փաստաբան վարձել՝ պնդելով, թե մյուս կողմը կարող է իրավապահ համակարգում կապեր ունենալ։ Սակայն նա շեշտեց, որ նման տեղեկությունների հավաստիությունը չի կարող հաստատել և չի ցանկանում որևէ մեկին առանց ապացույցների մեղադրել․

«Ես չեմ ասում, որ ինչ-որ մեկը կապեր ունի կամ որևէ մեկը պետք է պաշտպանվի։ Ուզում եմ, որ ամեն ինչ օրենքով լինի։ Եթե իմ աղջկա նկատմամբ որևէ ապօրինի գործողություն է կատարվել, ուզում եմ, որ դա քննվի, և մեղավոր անձը պատասխանատվության ենթարկվի»։

Հետևեք մեզ՝ այստեղ

Բարիատրիկ վիրահատությունը որպես կյանքի որակի փոփոխման հնարավորությունՊուտին. Եվրոպան միգրանտներին չի սերմանում իր արժեքները և հրաժարվում է սեփական ավանդույթներից «Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ