Թուրքիան և Բրիտանիան մտադիր են հարաբերությունները դուրս բերել նոր մակարդակի
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Էնդի Բերնեմի հետ: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային ու գլոբալ զարգացումները:
Էրդողանը շնորհավորել է Բերնեմին նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ Անկարայի և Լոնդոնի միջև հարաբերությունները գալիք ժամանակաշրջանում կհասնեն նոր բարձունքների։
Էրդողանն ընդգծել է Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի միջև համագործակցության լայն շրջանակում՝ հատկապես պաշտպանական արդյունաբերության ոլորտում ձեռք բերված զգալի առաջընթացը։
Նա նաև կարևորել է երկու երկրների ստորագրած Ռազմավարական գործընկերության շրջանակային փաստաթուղթն ու Անվտանգության և պաշտպանության ոլորտում գործընկերության փաստաթուղթը՝ դրանք անվանելով երկկողմ համագործակցության ամրապնդման առանցքային գործիքներ:
Էրդողանը հայտարարել է, որ Անկարան և Լոնդոնը կշարունակեն համատեղ աշխատանքը երկկողմ առևտրի ծավալների ավելացման և ներդրումների ոլորտում ընդհանուր նպատակներին հասնելու ուղղությամբ՝ շարունակելով հենվել ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցների միջև աճող ռազմավարական գործընկերության վրա։
Հետևեք մեզ՝ այստեղ



