Իրանի խորհրդարանի խոսնակը նշել է Հորմուզի բացման պայմանները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հորմուզի նեղուցը չի բացվի մինչև ծովային շրջափակումը և նավթային պատժամիջոցները չվերացվեն. հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
Նա նշել է, որ Հորմուզի նեղուցը փակ կմնա մինչև շրջափակման վերացումը, Իրանի սառեցված ակտիվների ապասառեցումը, նավթային պատժամիջոցների վերացումը, բոլոր ճակատներում ռազմական գործողությունների դադարեցումը և Միացյալ Նահանգների հետ կնքած հուշագրի մյուս պայմանների կատարումը։
Ղալիբաֆը հայտարարել է, որ փոխըմբռնման հուշագրով կնքված հրադադարը լավ հնարավորություն է Իրանի տնտեսական և ռազմական հզորությունն ամրապնդելու համար։
Խորհրդարանի խոսնակն ընդգծել է, որ Իրանի վրա նոր հարձակումը կհանգեցնի ավելի լուրջ պարտության նրանց համար, ովքեր այն կսկսեն։
Հետևեք մեզ՝ այստեղ



