Բրիտանիայի` ԵՄ-ի կազմից դուրս գալու դեպքում Շոտլանդիան կրկին կբարձրացնի անկախանալու հարցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇոտլանդական ազգային կուսակցության առաջնորդ Նիկոլա Սթարջենը հայտարարել է, որ եթե Մեծ Բրիտանիան դուրս գա ԵՄ-ի կազմից, ապա Շոտլանդիան երկրորդ հանրաքվեն կանցկացնի Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու համար: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` հղում անելով բրիտանական «Metro»-ին:
Սթարջենը նշել է, որ շոտլանացիների մեծամասնությունը ցանկանում է, որ երկիրը մնա Եվրամիության կազմում: Նա հայտարարել է, որ եթե Մեծ Բրիտանիայի մնացած մասը ցանկանում է դուրս գալ ԵՄ-ից, ապա Շոտլանդիան կրկին կարող է օգտագործել իր իրավունքը և դուրս գալ Մեծ Բրիտանիայի կազմից:
«Ես կարծում եմ, որ Շոտլանդիան միշտ եվրոպական երկիր է եղել»,- հայտարարել է նա:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



