ՌԴ-ն Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների մասին հաշվետվություն և ԵԱՏՄ պահանջների պահպանման հստակ պլան. Ռոսսելխոզնադզոր
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ-ն Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների մասին հաշվետվություն և ԵԱՏՄ պահանջների պահպանման հստակ պլան, Իզվեստիա-ին հայտնել են Ռոսսելխոզնադզորից։
«Ռոսսելխոզնադզորը հայկական կողմից ակնկալում է հետաքննության արդյունքները և տեղեկատվություն ձեռնարկված միջոցառումների մասին, ինչպես նաև գործողությունների ալգորիթմ, որն առաջարկվել է հայկական կողմի կողմից՝ ԵԱՏՄ անասնաբուժական և բուսասանիտարական պահանջների պահպանման համար»,- հայտնել են գերատեսչությունում։
Հիշեցնենք, որ մայիսի սկզբից Ռուսաստանը սկսել է սահմանափակումներ մտցնել հայկական գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման վրա։ Ավելի ուշ ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը հայտարարել է, որ Հայաստանը կկարողանա վերսկսել գյուղատնտեսական արտադրանքի մատակարարումները նախկին ծավալով միայն ԵԱՏՄ անասնաբուժական և բուսասանիտարական չափանիշների խիստ պահպանման դեպքում։
Հետևեք մեզ՝ այստեղ



