Երևան, 21.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արշակ Կարապետյան. «Հարցրեց՝ կարո՞ղ է Մոսկվայից ցուցում տան, ինձ կալանավորես. ասացի՝ մենակ եթե դուրս գաս դավաճան»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

​ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով Հայաստանի ներքին, արտաքին քաղաքական, անվտանգային և սահմանային իրավիճակին։

​Բանախոսի պնդմամբ՝ երկրում ընթացող գործընթացները չեն համապատասխանում հայտարարվող նպատակներին, իսկ սահմանազատման անվան տակ իրականում իրականացվում է տարածքների քողարկված հանձնում։ «Ասում է՝ դելիմիտացիա ենք անում, իրականում ոչ մի դելիմիտացիա չկա, հողերը քողարկեց, տվեց, ճանաչեց Ադրբեջանի տարածք»,- հայտարարել է Կարապետյանը։ Նա հիշեցրել է, որ այդ տարածքներն ունեցել են ռազմավարական առանցքային նշանակություն. «Իմիջիայլոց ասեմ, 90-ականներին այդ տարածքները վերցնելիս բավականին մեծ մարտեր են գնացել, մենք բավականին զոհեր ենք այնտեղ ունեցել։ Դա մեզ համար եղել է ստրատեգիական ուղղություն, որ իրենց հեռացնենք այն լոգիստիկ ճանապարհներից, որոնք այսօր, փաստացի, անցան իրենց վերահսկողության ներքո»։

​Քննադատելով իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունն ու տնտեսության դիվերսիֆիկացման մասին թեզերը՝ Կարապետյանը նշել է. «Ասում են՝ մենք պիտի լինենք անկախ, մեր էկոնոմիկան պիտի դիվերսիֆիկացվի։ Դե, ով է դրան դեմ, մի հատ եկեք մտածենք։ Ո՞վ կարող է ասել, որ մենք չպիտի լինենք անկախ... Բայց իրականությունն այլ է: Եթե, ըստ նրա, մենք առաջ կախված էինք Ռուսաստանից, հիմա կախված ենք Ռուսաստանից, Իրանից, Ադրբեջանից, Թուրքիայից, ԱՄՆ-ից, ԵՄ-ից: Ու մենք ոչ մի որոշում ինքներս չենք կարողանում կայացնել, անգամ չենք կարողանում ստիպել, որ միջազգային հանրությունը գոնե մեզ լսի, գոնե լսի: Չի լինում դա, որովհետև իրենք չեն կարողանում, չունեն այդ գրագիտությունը»։ Նա նաև հավելել է. «Երևի մեր երկրի ղեկավարը հույս ունի, որ մի օր Թրամփը կհայտարարի, որ Հայաստանը Ամերիկայի տարածք է, ինչպես Հորմուզի նեղուցի դեպքում էր… Գուցե այդ պայմանավորվածությունն ունեն, ես չգիտեմ»։

​Խոսելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման շրջանից՝ ՊՆ նախկին նախարարը փակագծեր է բացել. «Երբ որ ինքը 2020 թվականին ստորագրեց նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, ես իր խորհրդականն էի, ինձ հարցրեց. «Ի՞նչ պիտի անեմ, պարոն Կարապետյան»։ Ասացի. «Եթե ստորագրել ես, պիտի հրաժարական տաս, որովհետև նման փաստաթուղթ ստորագրողը չպիտի մնար երկրի ղեկավար»»։

​Բացի այդ, Կարապետյանը հիշատակել է նաև նախարար եղած ժամանակահատվածում տեղի ունեցած մի զրույց. «Երբ նախարար էի, մի անգամ էլ հարց տվեց՝ պարոն Կարապետյան, կարո՞ղ է Մոսկվայից ցուցում տան, ինձ կալանավորես»։ Ասացի. «Քեզ կկալանավորեմ մենակ մի դեպքում՝ եթե դու դուրս գաս դավաճան»։ Այն ժամանակ չունեի այս հիմնավորումները, որոնք հիմա կան… Եթե դուրս գաս դավաճան… Այդպես ծիծաղեցինք, անցավ գնաց, բայց հասկացա, որ ինքը գիտեր, որ դավաճան է։ Դրա համար էլ մի քանի ամսից ինձ ազատեց, որովհետև հասկացավ, որ վաղ թե ուշ ես դա իմանալու եմ ու կալանավորեմ: Ու կկալանավորեի իրոք»։

Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» միջազգային շախմատի մրցաշարի հաղթողԲժշկությո՞ւն, թե՞ մարքեթինգ․ ինչ է իրականում վաճառվում Թուրքիայում՝ «շաքարային դիաբետի վիրահատություն» անվան տակՀակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խnցել Էր Ռիադի մոտակայքում Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցԳյուլբենկյան-Հրաչյա Քոչար փողոցների խաչմերուկում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Չհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանՁերբակալվել է Լիմոժի քաղաքապետարանի հրկիզման համար կասկածվող անձը ԱՄՆ-ն օգնում է Հայաստանի իրավապահ մարմիններին՝ ամրապնդելու քննչական կարողությունները Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերԿրեմլը հայտարարել է, թե ով պետք է Ուկրաինան ներկայացնի բանակցություններում Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում ընտրվելու համար կառաջադրվի Կարեն Առուստամյանի թեկնածությունը Google Cloud-ի խափանում. տասնյակ ծառայություններ, այդ թվում՝ բանկային, անհասանելի են եվրոպական մի շարք երկրներում Ամերիկյան զինվnրականները Կիևին օդային hարձակումների մասին նախազգուշացումներ են տրամադրում նախկին ծավալով. Ռուբիո Նիդեռլանդների վարչապետն ու նրա զուգընկերը 2027-ին ծնողներ կդառնան Ֆասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՈւիթքոֆը Զելենսկիի հետ կհանդիպի Օսլոյում, ապա կմեկնի Մոսկվա Մի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանԿենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ NYT. ԱՄՆ-ն մտադիր է համոզել Զելենսկուն համաձայնել զիջումների Դոնբասի հարցում Կրակոցներ՝ Արագածոտնում, տանտերը կրակել է, գողը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունից. Բաղայի Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գինը․ գազը կթանկանա 69%-ով «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալ