ԱՄՆ-ի գլխավորությամբ կոալիցիան 38 օդային հարված է հասցրել Իրաքում և Սիրիայում «ԻՊ»-ի դիրքերին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիան փետրվարի 20-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին 38 օդային հարված է հասցրել: Այս մասին հաղորդում է «Reuters»-ը:
18 հարված է հասցվել Սիրիայում «ԻՊ»-ի դիրքերին: Հարվածները հասցվել են կործանիչների և անօդաչուների կողմից: 9 հարված հասցվել է Էլ-Հասակիի մոտ, որի արդյունքում վնասվել է «ԻՊ»-ի 8 ռազմական ստորաբաժանում, ինչպես նաև շենքեր և տրանսպորրտային միջոցներ:
Իրաքում «ԻՊ»-ի դիրքերին 20 հարված է հասցվել, այդ թվում` 10-ը Մոսուլ քաղաքի մոտ: Ոչնչացվել են խմբավորման զորքերի հավաքատեղիները, ինչպես նաև հրամանատարական կետերը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



