ԱԺ-ում մեկնարկել է 12 հանձնաժողովների նախագահների թեկնածուների քվեարկությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Խորհրդարանում մեկնարկել է ԱԺ 12 մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների փակ, գաղտնի քվեարկությունը:
Խորհրդարանական հանձնաժողովներից 8-ի նախագահներին առաջադրել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, 3-ինը՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը, 1-ինը՝ «Հայաստան» խմբակցությունը:
«Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուներն են՝
- Պաշտպանության և անվտանգության հացերի հանձնաժողով՝ Վիլեն Գաբրիելյան,
- Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով՝ Արուսյակ Ջուլհակյան,
- Արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողով՝ Սարգիս Խանդանյան,
- Տնտեսական հանձնաժողով՝ Բաբկեն Թունյան,
- Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի մշտական հանձնաժողով՝ Սիսակ Գաբրիելյան,
- Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով՝ Լուսինե Բադալյան,
- Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով՝ Նազելի Բաղդասարյան,
- Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հանձնաժողով՝ Տրդատ Սարգսյան:
«Ուժեղ Հայաստան»-ից առաջադրվել են՝
- Դավիթ Ղազինյանը՝ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու,
- Արեգա Հովսեփյանը՝ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու,
- Հայկ Ֆարմանյանը՝ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի:
«Հայաստան» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Լիլիթ Գալստյանին:
Թե ինչպե՞ս կքվեարկի ՔՊ-ն ընդդիմության առաջադրած թեկնածուների հարցում, չի հստակեցրել: Մինչ այս իշխող ուժից տարաբնույթ կարծիքներ են հնչել:
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



