Հանքի փլուզման հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կամերունում ոսկու հանքավայրի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 107-ի։ Ողբերգությունը տեղի է ունեցել Զամբուա քաղաքում՝ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության սահմանին մոտ։
Ինչպես հայտնում են միջազգային լրատվամիջոցները՝ արտակարգ իրավիճակների ծառայությունները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները։
Փլուզված հանքավայրում աշխատանքները բարդ են, քանի որ փրկարարները ստիպված են փլատակները հիմնականում ձեռքով մաքրել։ Մինչ այժմ փլուզված հանքաքարից դուրս է բերվել 107 մարդու դի։
Փրկարարական աշխատանքների ընթացքում մասնագետները նաև խուսափում են ծանր մասնագիտացված տեխնիկայի լայն կիրառությունից։ Կա մտավախություն, որ տեխնիկայի օգտագործումը կարող է առաջացնել հանքի նոր փլուզում և վտանգել փրկարարների կյանքը։
Փրկարարական գործողությունները շարունակվում են, իսկ զոհերի վերջնական թիվը դեռ կարող է փոփոխվել։
Հետևեք մեզ՝ այստեղ



