Թեղուտում հանքավայրի հորանն ընկած աշխատակիցը մահացել է. նրա մարմինը դուրս են բերել 4-5 ժամ հետո
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNEWS.am-ը գրում է․
Լոռու մարզի Թեղուտ համայնքում այսօր՝ փետրվարի 21-ին, հանքավայրի հորանն ընկած քաղաքացին մահացել է: Այս մասինNEWS.am-ին հայտնեցին Լոռու մարզի փրկարարական վարչությունից:
Վարչության պետ Հրաչիկ Անտոնյանի խոսքով՝ հորանն ընկնելուն զուգահեռ մեծ քանակությամբ զանգված է թափվել նրա հետեւից, ինչի հետևանքով նա մահացել է:
4-5 ժամ տեւած աշխատանքերից հետո փրկարարներին հաջողվել է դուրս բերել աշխատակցի դիակը:
Տղամարդը «Թեղուտ ՓԲԸ» աշխատակից, 57-ամյա Հայկ Սարգսյանն է:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



