Ադրբեջանը Արցախում եկեղեցին վերածել է ռազմական օբյեկտի
ՄՇԱԿՈՒՅԹՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ-ն հայտնում է, որ Ադրբեջանի իշխանությունները բռնազավթված Արցախի Մարտունու շրջանում գտնվող ռուսական ուղղափառ եկեղեցին վերածել են ռազմական վարժարանի։
Կազմակերպության փոխանցմամբ՝ ինչպես երևում է ադրբեջանական «CBC» հեռուստաալիքի ռեպորտաժից, պատմության և մշակույթի հուշարձանի պահպանության գոտում անցկացվում են ռազմական ուսումնավարժություններ՝ այդ թվում հրետանային հրաձգությամբ։ Կազմակերպությունը նշում է, որ նման գործողությունները կարող են վտանգել հուշարձանի պահպանությունն ու ֆիզիկական ամբողջականությունը։
Ըստ հրապարակման՝ եկեղեցին արդեն վնասվել էր 1988-1991 թվականներին, երբ հայ բնակչության դուրսմղումից հետո տարածքն անցել էր ադրբեջանական զինված տարրերի վերահսկողության տակ։ Այդ ժամանակ ոչնչացվել էր ԼՂԻՄ իշխանությունների կողմից տեղադրված ծածկը, իսկ շինության պատերը էապես վնասվել էին։
Արցախի հայկական վերահսկողության ներքո գտնվելու տարիներին եկեղեցին ընդգրկվել էր ԼՂՀ պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում և վերցվել պետական պահպանության տակ։
Եկեղեցին կառուցվել է 16-րդ Մինգրելական գրենադերական գնդի կողմից 1864 թվականին՝ Մարտունու տարածքում գնդի տեղակայման ժամանակ։ Այն օծվել է 1868 թվականի փետրվարի 9-ին՝ Տիրոջ Պայծառակերպության պատվին։ Խորհրդային տարիներին շենքը մասնակիորեն վերականգնվել է և ԼՂԻՄ իշխանությունների կողմից օգտագործվել որպես պահեստային տարածք։

Հետևեք մեզ՝ այստեղ



