Երևան, 07.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կյանքի երեսուն լավագույն և անվճար հաճույքները

ԼԱՅՖ

Կյանքը լի է պարզ ուրախություններով, հաճելի մանրուքներով, որոնք դուք երբեք ըստ արժանվույն չեք գնահատել, սակայն միշտ վայելել եք։ Սրանք կյանքի այն նվերներն են, որոնք դուր կգան բոլորին, բայց ամեն մեկին յուրովի։

Եվ այսպես, երեսուն լավագույն, պարզ և անվճար հաճույքները։

Անձրևոտ մի օր քունն առնել

Լսելով, թե ինչպես են անձրևի կաթիլները մեղմ թակում ձեր պատուհանի ապակին՝ դուք ավելի եք «սուզվում» բարձի մեջ։ Այդ թակոցը թուլացնում է ձեր տանջահար նյարդերը, և անկողինն այնքան հարմարավետ է թվում․․․Մի՞թե սա աշխարհի ամենալավ վայրը չէ։ 

Գտնել վաղուց մոռացված խնայած գումարը

Դուք տաբատի գրպանից հանկարծ գտնում եք մեկ-երկու թղթադրամներ, որոնք դեռ անցած ամառ էիք թողել-մոռացել։ Իհարկե, դրանք ձեզ մեծահարուստ չեն դարձնի, սակայն սա չափազանց հաճելի է։ 

Պատահաբար նայել ինչ-որ մեկի գեղեցիկ աչքերին

Դուք հանդիպում եք նրան մետրոյի կայարան գնալու ճանապարհին կամ ուղղակի փողոցում։ Նա նայում է ուղիղ ձեր դեմքին, մի պահ ձեր աչքերը հանդիպում են, և դուք թեթև հետաքրքրություն եք զգում։ Դուք փորձում եք գուշակել, թե ինչ կնշանակեր սա․․․ և ձեր կոնտակտը ընդհատվում է։

Սուզվել ջուրը

Ամբողջովին մերկ սուզվել գետի կամ լճի մեջ․ուղղակի աներևակայելի է, թե որքան է սա թարմացնում և ազատություն տալիս։ Դուք մերկացած եք, բայց սա այնքան բնական է թվում, և դուք զգում եք աննկարագրելի ազատությունը․․․

Փոստով նամակ կամ ծանրոց ստանալ 

Մեր ժամանակներում նամակագրության հիմնական միջոցն է դարձել էլեկտրոնային փոստը։ Դե իսկ սովորական փոստային արկղում մենք գտնում ենք միայն հաշիվների վճարման կտրոններն ու սուպերմարկետների գովազդները։ Սակայն երբ դուք, ստուգելով փոստը, գտնում եք նամակ կամ ծանրոց ինչ –որ մեկից, այս հաճույքը անհամեմատելի է։ 

Հասցնել անցնել դեղին լույսի տակ

Հիշեք, թե ինչքան հաճելի է հասցնել արագ անցնել խաչմերուկը դեղին լույսի տակ՝ բոլորից առաջ ընկնելով և հայելու մեջ նայել, թե ինչպես են հետևի մեքենաները կանգնում կարմիր լույսի տակ։ Այո, դուք արեցիք դա։

Պատմել զվարճալի, հետաքրքիր կամ խրատական մի պատմություն

Մեր կյանքի ամենահետաքրքիր դերերից մեկն է պատմողի դերը։  Խոստովանեք, որ դուք էլ եք սիրում պատմել պատմություններ, հատկապես այնպիսի, որոնք գամում են ձեզ բոլորի ուշադրությունը։ Ամեն բան չէ, որ այդքան հաճույք է պարգևում, հատկապես երբ կյանքից վերցված պատմությունն այնքան դուր է եկել ձեր ունկնդիրներին։  

Տեսնել, թե ինչպես է ձեր ընկերը սայթաքում

Պատկերացրեք՝ դուք քայլում եք փողոցում ձեր ընկերոջ հետ, և նա, նայելով ինչ-որ բանի, սայթաքում է, մի պահ ձեռքերը թափահարում, վերականգնում հավասարակշռությունն ու  փորձում ձևացնել, թե ոչինչ չի պատահել։ Երբեմն այս տեսարանները կարող են անչափ ծիծաղելի լինել։

Ճիշտ ժամանակին ճիշտ երգ լսել

Կարևոր չէ, թե երբ և որտեղ կլինեք, բայց լսելով երգը, որը համահունչ է հենց այդ պահին և այդ ժամանակին՝ կհասկանք, որ սա հենց այն պարզ հաճույքն է, որն ունակ է մեկ ակնթարթում բարձրացնել ձեր տրամադրությունը։ Միգուցե դուք այդ պահին աշխատանքից տուն եք վերադառնում, կամ ընկերների հետ նստած եք սրճարանում․․․սակայն երբ լսեք հենց այդ երգը, ձեր կյանքի իմաստը հանկարծ շատ հստակ կթվա ձեզ։

Սառը ըմպելիքի առաջին կումը, երբ շատ ծարավ եք

Եվ այսպես, դուք հենց նոր տուն եք վերադարձել երկարատև վազքից։ Եվ միակ բանն, ինչի մասին մտածում եք, սառը հյութի մեծ բաժակն է։ Երբ իսկապես շատ ծարավ եք, ցանկացած զովացուցիչ ըմպելիքի կամ նույնիսկ ջրի առաջին կումը անզուգական երանություն է։

Աչքի ծայրով մերկ մարմնի հատված տեսնել

Երիտասարդների հետ այդպես պատահում է, երբ մարզասրահի հանդերձարանում բարետես մի աղջկա են տեսնում։ Այնուամենայնիվ, երբ հաճելի մարդու մարմնի մերկ հատված եք տեսնում, որը պետք է որ թաքնված լիներ, աներևակայելի երջանիկ եք ձեզ զգում։

Ինչ-որ մեկի հետ միաժամանակ մի բան ասել

Բոլորդ գիտեք, ինչպես է դա լինում՝ սկզբում լռության պահ է, իսկ հետո դուք ինչ-որ մեկի հետ միաժամանակ նույն բանն եք ասում։ Այո, դա հազվադեպ է պատահում, բայց մի՞թե չեք ուզում ժպտալ այս պահերին։

Ավտոկայանատեղիում հարմար տեղ գտնել

Դուք կայանտեղի եք մտնում  և մուտքի դիմաց, առջևի շարքում ազատ տեղ եք տեսնում։ Ուրախ ժպտալով մտնում եք այնտեղ, իսկ երբ վերադառնաք ձեզ կմնա միայն հանգիստ դուրս գալ այնտեղից, և հարկ չի լինի փորձել տեղավորվել ուրիշ մեքենաների միջև։

Գիտակցելոր  դեռ մի քիչ էլ քնելու ժամանակ ունեք

Դուք հանկարծակի արթնանում եք, բացում աչքերը և մտածում, որ արդեն վերկենալու ժամանակն է, սակայն, հայացք գցելով ժամացույցին՝ հասկանում եք, որ կարող եք ևս մեկ-երկու ժամ քնել։ Դուք երջանիկ ժպիտով վերադառնում եք ձեր երազներին։ 

Հետևել մարդկանց

Պարզապես նստեք այգու նստարանին և հետևեք անցորդներին՝ բարձրահասակ, ցածրահասակ, գեր և նիհար, շիկահեր և սևահեր։ Նրանք բոլորը տարբեր են, յուրաքանչյուրը՝ դեմքի հատուկ արտահայտությամբ։ Եվ, հայացքը փոխելով մեկից մյուսը. խոստովանեք՝ սա մոգական տեսարան է։

Հագնել հենց նոր չորանոցից հանած շորերը

Հենց չորանոցն ավարտում է իր գործը, դուք հանում եք այնտեղից ձեր շորերը և հագնում։ Այն նուրբ և հանգստացնող ջերմություն և հաճելի բույր է հաղորդում։ Դուք զգում եք, թե ինչպես է ձեր հոգին խաղաղությամբ լցվում, որը դուք վաղուց չեք զգացել։ Այդ պահին դուք պատրաստ եք դիմակայել ձեր ճանապարհին հանդիպած բոլոր անհաջողություններին։

Զգալ ծանոթ հոտը

Դուք հենց նոր կանգնեցրել եք մեքենան սեփական առանձնատան ավտոտնակում և բացել եք դուռը։ Դուք այնքան վաղուց չեք եղել տանը․․․և ինչ-որ ծանոթ և հարազատ բան կա օդում․․․հա՜, սա հարևան բակի հսկա  եղևնին է։ Իսկ տուն մտնելուն պես զգում եք արդեն ծանոթ բույրերի մեծ փունջը։ Ինչքան լավ է տուն վերադառնալ․․․

Գիտակցել, որ ձեր գաղափարն աշխատել է

Դուք ամբողջ օրը փորձում եք ինչ-որ խնդիր լուծել, սակայն ոչինչ չի ստացվում։ Հիասթափված որոշում եք ևս մեկ գաղափար փորձել եւ այս անգամ ստացվում է։

Հարմար տեղավորվել թարմ և մաքուր անկողնում

Դուք բարձրացնում եք վերմակը և սահում եք հենց նոր լվացած, արդուկած սավանի վրա։ Այն մի փոքր սառն է թվում և այնքան մաքուր է, կարծես այս մահճակալին երբեք ոչ ոք չի քնել։ 

Վայելել գեղեցիկ տեսարաններ

Լեռնային ճանապարհով բարձրացող մեքենայի մեջ նստած՝ նայում եք պատուհանից դուրս և ներքևում՝ արևի պայծառ ճառագայթների ներքո տեսնում  եք լուսավորված հովիտ՝ կանաչով և ծաղիկներով ծածկված։ Տեսարանը ձեզ լուսանկարներ է հիշեցնում, որոնք տեսել եք National Geographic-ում, բայց այս ամենն  իրականում այստեղ է՝ ձեր աչքի առաջ։ 

Լավագույն ընկերների հետ հիշել հին օրերը

Pink Floyd խմբի երգերից մեկում ասվում էր «Ծերունու հիշողությունները պատանու արարքներ են»։ Ինչը կարող է ավելի հաճելի լինել, քան լավագույն պահերի հիշողությունները նրանց հետ,  ովքեր ապրել են այս ամենը ձեզ հետ։ 

Անսպասելի հաճոյախոսություն լսել

Պատկերացրեք շարքային, սովորական մի օր, երբ ձեզ հետ հատուկ վատ կամ լավ ոչինչ չի պատահել։ Եվ այս միապաղաղության մեջ հանկարծ, մի գեղեցկադեմ, հասուն  կին նուրբ դիպչում է ձեր ուսին, «հմայիչ» անվանում և ասում, որ նրան դուր է գալիս ձեր վերնաշապիկը։ Նույնիսկ եթե այս ծանոթությունը այսքանով էլ ավարտվի, միևնույնն է, ձեր օրն ավելի լավը դարձավ։

Մի լավ ծիծաղել

Իզուր չէ ասված՝ ծիծաղը լավագույն դեղամիջոցն է։ Եվ երբ դուք ծիծաղում եք այնպես, որ չեք կարող նույնիսկ շունչ քաշել, կյանքն ուղղակի հոյակապ է թվում։ Այս տեսակ պահերը աստվածային են թվում և հաստատ դրական լիցքեր են հաղորդում։

Լավ մարզվել մարզասրահում

Մի՞թե ձեզ դուր չի գալիս այն զգացողությունը, որը դուք ստանում եք մարզվելուց հետո, և որ դուք անիմաստ չեք անցկացրել այս ժամանակը: Դուք հասել եք որոշ արդյունքի և ավելի լավ ու առողջ տեսք ունեք։ Եվ, դուրս գալով մարզասրահից, զգում եք ձեզ աշխարհի գագաթին կանգնած։

Ուրախանալոր ինչ-որ բան վերջապես հասկացել եք

Ինչ-որ մեկը ձեզ բան է բացատրում արդեն երրորդ անգամ, իսկ դուք միևնույն է չեք հասկանում։ Բոլորը հասկանում են, իսկ դուք՝ ոչ։ Եվ հանկարծ, անսպասելիորեն ձեր գլխում ինչ-որ բան միանում է, և ամեն ինչ պարզ է դառնում։ Վերջապես դուք հասկացած: Հիանալի է։ 

Արևոտ մի օր առանձնատան դիմաց սիզամարգին պառկել

Դուք պառկած եք, արևը ջերմացնում է ձեր մարմինը, իսկ թեթև քամին քշում է շոգը․․․ Գլխավերևում դայլայլում են թռչունները, և ձեր հոգում միայն խաղաղություն և համերաշխություն է։ 

Սիրելիի ձեռքը բռնել

Ամեն անգամ, երբ նա բռնում է քո ձեռքը, դու հիշում ես, թե որքան թանկ է նա քեզ համար։ Ձեռք ձեռքի բռնելը չափազանց զգացմունքային և անձնական է՝ չնայած այդ գործողության պարզությանն ու աննկատելիությանը։ Այս աշխարհում այդքան էլ շատ չեն մարդիկ, ում թույլ կտաք բռնել ձեր ձեռքը, այդ պատճառով էլ ամեն անգամ սա առանձնահատուկ մի բան է։ 

Չփչփացնել ջրի մեջ

Ջուրը կախարդում է ցանկացած տարիքի և սեռի մարդկանց։ Երեխաները սիրում են ջրափոսերի մեջ թռվռալ, պատանիները՝ ջրային խաղեր խաղալ, դե իսկ հասուն տարիքում այնքան հաճելի է մեկ բաժակ գարեջրով լիցքաթափվել լոգարանում․․․Ջուրը հրաշք է։

Ստիպել ժպտալ ինչ-որ մեկին

Դուք նկատում եք, որ ձեր կոլեգան չի հասցնում ժամանակին հանձնել նախագիծը և վերցնում եք ձեր ուսերին իր պարտականություններից մեկը։ Երբ նա հասկանում է, թե դուք ինչ եք արել, անմիջապես մտնում է ձեր սենյակ, ասում «շնորհակալություն» և ժպտում։ Դուք հենց նոր մեկ հարվածով երկու նապաստակ սպանեցիք, որովհետև նրա ժպիտը ձեր օրն էլ գեղեցկացրեց։

Ավարտել սկսածը

Դուք հենց նոր ավարեցիք մի մեծ նախագիծ, որի վրա աշխատել եք վերջին մի քանի ամիսները, կամ ձեր առաջին մարաթոնի ավարտին եք հասել․․․ամեն դեպքում՝ դուք հասել եք ձեր նպատակին։ Եվ այս զգացողությունը, որը վերապրել եք, երբ ավարտին եք հասցրել սկսածը, գուցե ամենահաճելին է այն պարզ հաճույքներից, որոնք կարելի է վայելել այս կյանքում։ 

Աղբյուրը՝  NEWS.am STYL

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի բնակարանային հեղափոխությունը մեկնարկում է. Նարեկ ԿարապետյանԿատարում ՀՀ դեսպանության հետ կապ է հաստատել այդ տարածքում տարանցիկ գտնվող ՀՀ 41 քաղաքացի․ ԱԳՆ «Այս ծանր օրերում ինձ ուժ տվողը թոռնիկներս դարձան». կրտսեր սերժանտ Սամվել Մելքումյանը վիրավորվել է սեպտեմբերի 30-ին Ջրականում, անմահացել՝ հիվանդանոցում՝ 2,5 ամսվա պայքարից հետո. «Փաստ»Ուժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ»Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք․ Վարուժան Գեղամյան Գյուղացին պետք է վաճառի իր բերքը հենց գյուղում․ «Ուժեղ Հայաստան»-ը առաջարկում է ստեղծել մթերման կայանների համազգային ցանց ԱՄՆ-ն կսկսի Պարսից ծոցում նավերի ապահովագրման ծրագիր Հատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ»ԵԽ նախագահ Անտոնիո Կոշտան մարտի 11-ին կայցելի Բաքու Ջեյհուն Բայրամովը մեկնում է Թուրքիա «Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ»Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհը փակ է. Չիվա-Ելփին ավտոճանապարհը և Սպիտակի ոլորանները փակ են կցորդով բեռնատարների համար Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ»Հայաստանի մեծ թվով համայնքներում և բնակավայրերում իրականացված չեն դրանց սպառնացող ռիսկերի գնահատման և ինդեքսավորման գործընթացները. կստեղծվի ուղեցույց. «Փաստ»Ինչո՞ւ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը խուսափում պատասխանել հարցերին. «Փաստ»Մի ձեռքով տալիս են, մյուսով վերցնում. «Փաստ»«Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ»Վերջնական որոշում է կայացվել սկանդալային ծեծկռտուքից հետո Արման Ծառուկյանին որակազրկելու հարցում Գազ չի լինելու մարտի 9-ին Իսրայելի տարբեր համալսարաններում և ավագ դպրոցներում ուսանում են մեկ տասնյակ ՀՀ քաղաքացիներ, ովքեր այս պահին Հայաստան վերադառնալու ցանկության մասին չեն տեղեկացրել․ ԱԳՆ Այս պահի դրությամբ խաղի անցկացման որևէ այլընտրանքային վայր չի դիտարկվում․ ՈւԵՖԱ-ն՝ Իսպանիա-Արգենտինա հանդիպման մասին Մարտի 8-ին ձյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում մարտի 7-ից 11-ը Հրդեհ «Խոր Վիրապ» արգելավայրի հարակից տարածքում․ կրակը մարվել է, ծառեր չեն վնասվել Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան բախվել է ձնակույտին և կողաշրջվել․ կա 5 վիրավոր Երևան-Դվին թիվ 47 երթուղին սպասարկող ավտոբուսը կիսակողաշրջված հայտնվել է ջրատարում․ կան վիրավորներ Արամ Ա–ի գլխավորությամբ քննարկվել է Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակը Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի դալանում հայտնաբերվել է տղամարդու մարմին Նախիջևանում ԱԹՍ-ի միջադեպից հետո Թեհրանը կապ է պահպանում Բաքվի հետ. Իրանի փոխարտգործնախարար Գոշ Հակոբյանը բացում է իր առաջիկա նախագծերի փակագծերը․ «Մամա», «Զոնտիկ» և «Anubis»՝ երեք տարբեր աշխարհներ մեկ սեզոնում Իրանում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր՝ ՀՀ դեսպանությանը դիմել են ՀՀ քաղաքացիություն ունեցող 2 քաղաքացի. ԱԳՆ Ադրբեջանի 7, իսկ Թուրքիայի 13,441 քաղաքացի որպես զբոսաշրջիկ այցելել է Հայաստան ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Իրանի բարձրաստիճան հրամանատարի վրա հարվածի մասին Մերձավորարևելյան դաժան հրաձգարանի ֆոնին՝ ավելի ու ավելի ծիածաղելի է դառնում Ադրբեջանի վիճակը. Արտակ ԶաքարյանՍաստիկ բքի պատճառով Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար Լոռու մարզում քրեական ոստիկանները վնասազերծել են «Դագաղի տակացու» մականվամբ հայտնի հանցագործին Իրանից Հայաստան և Հայաստանից Իրան սահմանային անցումները հայաստանյան կողմում իրականացվել են բնականոն ռեժիմով․ ԱԳՆ Հայաստանի և Սամոայի Անկախ Պետության միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել Թոխմախի գերեզմանների մոտից ոստիկանություն են տեղափոխել Նուբարաշենի բանտի օպերատիվ բաժնի պետին Հնդկաստանն արագընթաց կերպով 10 միլիոն բարել ռուսական նավթ է գնել Մերցը հայտարարել է Իրանից հնարավոր միգրացիոն հոսքերը կանխելու անհրաժեշտության մասին 37-ամյա վարորդը գլխիվայր հայտնվել է դաշտում․ վիրավոր կա ԳՇ պետը մասնակցել է սերժանտների երդման հանդիսավոր արարողությանը Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Էմիրությունների նավթի պահեստարանում հրդեհ է բռնկվել Հիբրիդային «սոցիոլոգիա». Արեգնազ ՄանուկյանԵվրոպական խորհրդի նախագահը կայցելի Բաքու Ադրբեջանը մասամբ վերականգնել է բեռնատարների երթևեկությունը Իրանի հետ սահմանին Օրեցօր նոր մարդիկ, նոր կառույցներ, նոր շրջանակներ են միանում «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը․ Իվետա ՏոնոյանՈՒԵՖԱ–ն տուգանել է «Ռեալին»