Երևան, 11.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ է հուշում ձեր նախընտրած գույնը ձեր մասին

ԼԱՅՖ

Սպիտակ։  Սա մաքրության և կատարելության գույն է։ Այն հաճախ ընտրում են կոկիկ, պարկեշտ և անկեղծ մարդիկ։

Սև։ Ամերիկյան հոգեբան Բերնարդո Տիրադոն ասում է, որ սևն ընտրում են առեղծվածային մարդիկ։ Հասկանալ, թե ինչ է նրանց ներսում, հեշտ չէ։  Նրանք հաճախ հսկողության տակ են պահում հեռավորությունը։ Այս մարդիկ էլեգանտ են և հիանալի ճաշակ ունեն։

Կապույտ։ Եթե քո սիրած գույնը կապույտն է, ուրեմն հարաբերությունների մեջ դու ամենից շատ գնահատում ես ներդաշնակությունը։ Կապույտը սիրում են հավատարիմ մարդիկ։ Ցավոք, նրանց համար դժվար է ազատվել կարծրատիպերից։ Բայց նրանք պատասխանատու են և զուսպ արտահայտությունների մեջ։

Կանաչ։ Հոգեբանները համոզված են, որ կանաչը նախընտրող մարդիկ ակտիվ են և շփվող։ Նրանք հեշտ են հարմարվում փոփոխություններին և հազվադեպ են ֆինանսական խնդիրներ ունենում։  Նրանք նաև տրամաբանական են իրենց քայլերի մեջ և հասցնում են ավարտին բոլոր սկսած գործերը։

Նարնջագույն։  Ֆրենկ Սինատրայի սիրած գույնն է։ Երգիչը համարում էր այն ամենահաջողակ գույնը։ Որոշ չափով նա ճիշտ էր։ Հոգեբան Բեթթի Վուդը ասում է, որ այս գույնն ընտրում են ակտիվ կենսակերպով ուրախ մարդիկ։ Երբեմն նրանք սիրում են բարդացնել, սակայն դա միշտ չէ, որ վատ է։ Այս մարդիկ սիրում են լինել ուշադրության կենտրոնում։

Վարդագույն։ Հաճախ վարդագույնը նախընտրում են նուրբ և մեղմ բնավորությամբ կանայք՝ հասկացնելով, որ  նրանց աջակցություն է հարկավոր։ Վարդագույնի սիրահարները հաճախ հոգատար և լավ ծնողներ են։

Մանուշակագույն։  Եթե դու ստեղծագործ մարդ ես, ապա ամենայն հավանականությամբ, քո սիրած գույնը մանուշակագույնն է։ Այն նաեւ հուշում է փառասիրության և որևէ մեկին չհնազանդվելու մասին։ Մանուշակագույնի սիրահարները լավ ընկերներ են, որոնց կարելի է ապավինել ցանկացած ժամանակ։

Շագանակագույն։ Քչերն են նախընտրում այս գույնը, սակայն նրանք, ում այն դուր է գալիս, աշխատասեր են, համբերատար, նուրբ և գերազնաց հումորի զգացում ունեն։ 

Կարմիր։ Կրքոտ անձնավորությունները, որոնք պաշտում են արկածները, ընտրում են կարմիրը։ Երբեմն այս մարդիկ դյուրագրգիռ են, սակայն դա շուտ է անցնում։ Կարմիրի սիրահարների հետ դու երբեք չես ձանձրանա։ Նրանք միշտ հասնում են իրենց նպատակներին և իրականացնում երազանքները։

Մոխրագույն։  «Պաշտպանություն» և «հուսալիություն» խոսքերը քեզ համար են, եթե դու ընտրում ես մոխրագույնը։ Դու չես սիրում վիճել։ Քեզ դուր է գալիս երբեմն մենության մեջ լինել՝ դու չես ձանձրանում ինքդ քեզ հետ մնալով։

Դեղին։ Հոգեբաններն ապացուցել են, որ դեղինը լայն աշխարհայացի և վառ երևակայության տեր մարդկանց գույնն է։ Հաճախ նրանք կատարելապաշտ են և սիրում են, որ ամեն բան իր տեղում լինի։  Հումորի զգացումն այն է, ինչ առանձնացնում է դեղինի սիրահարներին մյուսներից։ Նրանք շատ օրիգինալ են։

Երբ մարդը չի կարող ընտրել մեկ գույն և նրան դուր են գալիս մի քանիսը, ապա նա տարբեր է լինում և փոխվում է ըստ իրավիճակի։ Դա միանգամայն բնական երևույթ է։

Կիսվեք ձեր ընկերներ հետ այս հետաքրքիր հոդվածով՝ գույնի ընտրության և մարդու բնավորության հետ նրա կապի մասին։

Աղբյուրը՝  NEWS.am STYLE

 

Բանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ռազմական հանցագործությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Արաղչի Զելենսկին հիստերիայի մեջ է և ունակ չէ կշռադատված գործողությունների. Պեսկով Իրանի արդյունաբերական գոտուն ԱՄՆ-ի հարվածներից 1,5 մլն տոննա վնասակար գազ է արտանետվել Հռոմի պապ Լևոն XIV-ը առաջիկա օրերին վիրահատության կենթարկվի Եվրահանձնաժողովը պատրաստում է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային նոր սահմանափակումներ․ Politico Թրամփը դեռ չի աջակցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի թեկնածուներից ոչ մեկին․ Politico Ռուբիոն դատապարտել է հուսիթների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա Սահմանային հսկողության համակարգի խափանումը ուշացումներ է առաջացրել Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում ՌԴ-ն շարունակում է մնալ աշխարհում գյուղատնտեսական արտադրանքի առաջատար արտադրողներից մեկը. Պուտին Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Մենք հավակնոտ ենք ու պայքարում ենք բոլոր ճակատներում․ Հենրիխ Մխիթարյան ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը «Իսայիաս» փոթորկի պատճառով Ֆլորիդայում և Ալաբամայում առնվազն 4 մարդ է զոհվել Ակտիվների ապասառեցում և «Լուկօյլ»-ի հետ գործարք. ինչ զիջումներ է ԱՄՆ-ն առաջարկել Ռուսաստանին՝ հրադադարի դիմաց Ռուսական պարարտանյութերը կարող են օգտագործվել հայկական այգիներում և մարզադաշտերում Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը նոր վիրահատություն է սպասվում «Զվարթնոցում» չվերթների խափանումներ․ 8 ինքնաթիռ ուշանում է, Թեհրանից չվերթը՝ չեղարկված Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա հարձակում․ 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր Մասկը համաձայնել է, որ Ուկրաինան պետք է նոր առաջնորդ ընտրի Հորմուզի նեղուցում նավթատար լցանավ է հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ հոկտեմբերի 11-ին, 14/15-ին Ռուսական բանակը հարվածել է Օդեսայում գտնվող «ՏԵՆԵՏ» տվյալների կենտրոնին․ ՌԴ ՊՆ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր ԱԹՍ-ների հարձակումներ․ Սոչիի օդանավակայանում բեկորներ են ընկել, 5 հազար մարդ մնացել է առանց լույսի Ռուսպրոդսոյուզը գնահատել է Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի սահմանափակումների հետևանքները «Յանդեքս»-ը՝ ուկրաինական դրոնների հարվածների տակ․ երեք տվյալների կենտրոն է վնասվել Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա. Թրամփ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 11-ին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի տեսություն Հրդեհ է բռնկվել խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկում, հիվանդները տարհանվել են․ Թուրքիա Լատվիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացումը հակասական ազդանշան է անվանել Թրամփ․ ԱՄՆ-ը բազմիցս պահանջել է Ուկրաինայից՝ չհարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էր