Առաջիկա եղանակը տարբերվող կլինի․ Գագիկ Սուրենյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայամանավորված օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 23-24-ին օգոստոսի 21-ի հետ համեմատ ցերեկային ժամերին կբարձրանա 5-6 աստիճանով։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 24-ին լեռնային մարզերում ցերեկը հասնելով +32…+33°C, նախալեռնային գոտում +36․․․+37°C, հովտային գոտում՝ հատկապես Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում +38․․․+40°C։
Օգոստոսի 26-ից սկսած տաք օդային հոսանքները աստիճանաբար կնհանջեն և օդի ջերմաստիճանը կսկսի նվազել։ Օգոստոսի 21-24-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-26-ին երեկոյան ժամերին առանձին շրջաններում կդիտվի կարճատև անձրև և ամպրոպ։
Օգոստոսի 21-26-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Հետևեք մեզ՝ այստեղ



