Երևան, 22.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժի հաղթանակը վերջին խորհրդարանական ընտրություններում նոր թափ է հաղորդում ԱՄՆ-ի աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում է «The Washington Times»-ը։

«Նախագահ Դոնալդ Թրամփն անցած օգոստոսին Սպիտակ տանը մեկ սեղանի շուրջ բերեց Հայաստանին և Ադրբեջանին՝ օգնելով տարիներ շարունակ փակուղում գտնվող բանակցությունները վերածել խաղաղության պահպանման և տարածաշրջանային առևտրի զարգացման շրջանակի։ Գործընթացի առանցքային բաղադրիչը Խաղաղության և բարգավաճման միջազգային տրանսպորտային ուղու (TRIPP) շրջանակն է, որը նախատեսում է Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ Հայաստանի տարածքով և որը Հայաստանը կդարձնի Կասպից ծովի տարածաշրջանի ու Եվրոպայի միջև կարևոր տարանցիկ հանգույց»,-նշված է հոդվածում։

«The Washington Times»-ը գրում է, որ TRIPP-ը կարող է զգալի օգուտներ բերել Հայաստանին։ Մասնավորապես, այն կօգնի երկրի՝ ծովային ելք չունենալու հանգամանքը վերածել տնտեսական առավելության՝ խթանելով ներդրումները և նվազեցնելով տրանսպորտային ծախսերը։ Միաժամանակ նախագիծը կարող է նպաստել խաղաղության պահպանմանը՝ Հայաստանի հարևանների համար ստեղծելով տնտեսական և գործնական շահագրգռվածություն այն հաղորդակցության ուղիների նկատմամբ, որոնք մնալու են Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության ներքո։

«TRIPP-ը նաև կամրապնդի ԱՄՆ-ի դերը ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջանում՝ առանց ամերիկյան զորքերի տեղակայման կամ երկարաժամկետ ֆինանսական աջակցության անհրաժեշտության։ Նոր տրանսպորտային ենթակառուցվածքների ստեղծումը կարող է նաև առևտրային հնարավորություններ ստեղծել ամերիկյան ընկերությունների համար։ Այս առավելությունները նշանակալի են և արժանի են աջակցության»,-գրում է պարբերականը։

Անդրադառնալով խաղաղության գործընթացին, թերթը նշում է, որ այդ  գործընթացը չի կարող լիարժեք համարվել, քանի դեռ դրա հետևում կան չլուծված խնդիրներ։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ցանկացած վերջնական պայմանավորվածություն պետք է ներառի 19 հայ գերիների ազատ արձակման հարցի լուծումը։ TRIPP-ի և ավելի լայն խաղաղության օրակարգի հաջողությունը մեծապես կախված է կողմերի միջև վստահության ձևավորումից։ Այդ վստահությունը դժվար է կառուցել, երբ ընտանիքները շարունակում են սպասել իրենց հարազատների վերադարձին։ Հետևաբար, նախագահ Թրամփը կարող է ոչ միայն աջակցել TRIPP-ի տնտեսական և ռազմավարական նպատակներին, այլև իր ազդեցությունն օգտագործել՝ պահանջելու 19 գերիների ազատ արձակումը։ Դա խաղաղության գործընթացը կդարձնի ոչ միայն տնտեսական և աշխարհաքաղաքական, այլև մարդասիրական առումով ավելի ամբողջական։ Խաղաղության ճանապարհը պետք է բաց լինի ոչ միայն ապրանքների և մարդկանց տեղաշարժի, այլև այն մարդկանց վերադարձի համար, որոնց ընտանիքները տարիներ շարունակ սպասում են նրանց»,-հավելել է «The Washington Times»-ը։

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»Ոստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում աղմկահարույց միջադեպից Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times» «Առանց արտաքին աջակցության» ապրելու խոստումը կարող է վերածվել ոչ թե ինքնիշխանության ամրապնդման, այլ վտանգավոր աշխարհաքաղաքական փորձարկման․ Սուրեն Սուրենյանց Ինչ պատժամիջոցներ են նախատեսվում ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար Ռուսաստանը չի գա Արևմուտք՝ բանակցելու․ Լավրով Վթար Ախուրյան-Կառնուտ ճանապարհին, «Mercedes» է բախվել հողաթմբերի և ծառիՄահացել է Սիյմ Կալասը՝ Էստոնիայի նախկին վարչապետը և Կայա Կալասի հայրը Իրեն այֆոն չառնելու համար 18-ամյա հնդիկն ինքնшuպшն է եղել՝ իր հետ տանելով հորն ու մորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ 25-ամյա վարորդը «Ford»-ով վրաերթի է ենթարկել 36-ամյա հետիոտնիՊետք է ամեն ինչ անել և թույլ չտալ, որ իշխանությունները անդամահատեն մեր երկիրը. Ավետիք Չալաբյան Երևան-Երասխ ճանապարհին մեքենա է այրվել Կարմիր Լուսինը կրկին տեսանելի կլինի 2028 թվականի դեկտեմբերի 31-ին Երևանում փոշու մակարդակը գերազանցել է թույլատրելի նորման Որքան է Էբոլայի վտանգը ՀայաստանումԴատախազը չպետք է ստորագրեր նման անհեթեթ մեղադրական եզրակացություն. Ավետիք Չալաբյան Իրաքից արևադարձային տաք օդի ալիք է ներթափանցում․ ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Չորրորդ հանրապետության գաղափարը․ նոր պետականությո՞ւն, թե՞ երրորդի ժառանգության մերժումԱդրբեջանը ոչ Արծվաշենն է վերադարձնելու, ոչ էլ ՀՀ օկուպացված տարածքներից է դուրս գալու․ ադրբեջանագետ Քաջարանը զարգանում ու գեղեցկանում է՝ պահպանելով իր յուրահատուկ դիմագիծն ու հարուստ արդյունաբերական ժառանգությունը. այսօր Քաջարանի օրն է. ԶՊՄԿՉե՛նք ճանաչում Արցախը Ադրբեջանի կազմում. մեր հայրենակիցները դեռ պետք է վերադառնան Արցախ. Ավետիք ՉալաբյանՋրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ Ամենավտանգավոր օրերն են լինելուTikTok-ն ԱՄՆ-ին 400 մլն դոլար կվճարի՝ երեխաների գաղտնիության պաշտպանությունը խախտելու գործովՂազախստանն ընտրում է նոր խորհրդարան՝ ԿուրուլթայԵվրոպացիները այգիների ցանկապատերի համար օգտագործում են էժան արևային վահանակներ«Ինձ բնակարանով ապահովեք, ես սգամ իմ սուգը». պատերազմում որդիներին կորցրած կինը կարող է դրսում մնալ Թշնամուն անընդհատ նվիրատվություններ անելու ու անհեռանկար զիջելու սրանց ձեռագիրը ողջ ազգին արդեն կանգնեցրել է կործանարար փաստի առաջ. Շիրազ Խաչատրյան«Ուրվականը» հայտնվել է Ագարակաձորում․ դիմակավորված տղամարդը քարերով հարվածում է դռներին ու պատուհաններին «Հանրային դաշինքը» քաղաքական հետապնդումների թեմայով հանրային քննարկում է հրավիրումԴեղի կեղծ խմբաքանակ է մտել շուկա. կոչ ենք անում ժամանակավորապես չօգտագործել այս դեղըԽոնարհում եմ գլուխս բոլոր նրանց առջև, ովքեր բոլոր այս տարիների ընթացքում իրենց վրա տարել են մեզ բաժին ընկած պայքարի այս ծանր բեռը. Ավետիք ՉալաբյանՎրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումը հասել է նվազագույն մակարդակի Ինդոնեզիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՀրաբուխը աղտոտե՞ց, թե՞ մաքրեց մթնոլորտը. 2026 թվականի անսպասելի գիտական բացահայտումըԱՄՆ-ի և Բրազիլիայի նախագահները Ուկրաինայում տիրող հակամարտությունը արագ կարգավորելու կոչ են արելՕգոստոսի 24/25-ին լույս չի լինելու․ հասցեներԼավ լուր՝ չընդունված դիմորդների համար․ ի՞նչ է պետք անել մինչև օգոստոսի 24-ըՌոնալդինյոն 11 տարվա դադարից հետո վերադառնում է մեծ ֆուտբոլԼեհաստանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՀայաստանում Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածրԻրանը հայտարարել է իր զենքի պաշարների ավելացման մասինԾանրամարտիկ Սամվել Ադիբեկյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների փոխչեմպիոն«Ուժեղ Հայաստան»-ն աշխատելու է, պայքարելու է՝ խոսք տված բոլոր ծրագրերը իրականացնելու համար․ Նարեկ ԿարապետյանԴպրոցներում սկսում են սովորեցնել արհեստական բանականության գրագիտությունԴեղի կեղծ խմբաքանակ․ քաղաքացիներին կոչ են անում չօգտագործել այնՄեր խմբակցությունը նույնիսկ ամենավառ երազում չի ուզում հիշել ձեր՝ երեք պատերազմ բերած հնգամյա անցյալը. Լիաննա ԳասպարյանՀայկական E-auto-ի՝ շուրջ $5 մլն ներդրումը. Երևանում բացվել է HONGQI-ի՝ տարածաշրջանում խոշորագույն կենտրոնըԻրական բիզնես քեյսեր և 3.5 մլն դրամ մրցանակային ֆոնդ․ Buissup-ը վերադառնում է նոր ձևաչափով