Թուրքիայում PKK-ն երեք թուրք զինվոր է սպանել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի քրդաբնակ Շըրնաք և Դիարբեքիր նահանգներում զինված ուժերի՝ Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ իրականացվող գործողությունները նոր զոհերի պատճառ են դարձել: Վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, Շըրնաքի Իդիլ նահանգում, որտեղ փողոց դուրս գալու արգելք է հայտարարված, քուրդ զինյալների հարձակման հետևանքով մեկ զինվոր ծանր վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց: Այստեղ բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը և զինվորը մահացել է:
Իսկ Դիարբեքիրի Սուր գավառում, որտեղ փողոց դուրս գալու արգելքը գործում է դեռևս 2015 թվականի դեկտեմբերի 2-ից, PKK-ի գործողությունների հետևանքով ծանր վիրավորվել են երեք զինվոր: Նրանցից երկուսը հիվանդանոցում մահացել են, մյուսի բուժումը շարունակվում է:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



