Ես այստեղ ամբողջ ընթացքում խորհուրդ եմ տալիս այնուամենայնիվ հիշել Թուրքիայի փորձը. Պեսկովը՝ ԵՄ-ին անդամակցելու ՀՀ-ի դիմումի մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ես այստեղ ամբողջ ընթացքում խորհուրդ եմ տալիս այնուամենայնիվ հիշել Թուրքիայի փորձը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ԵՄ-ին անդամակցելու ՀՀ-ի դիմումի մասին:
«Ինչ վերաբերում է ԵՄ-ին անդամակցելու դիմումին, ես այստեղ ամբողջ ընթացքում խորհուրդ եմ տալիս այնուամենայնիվ հիշել Թուրքիայի փորձը, մի շարք այլ երկրների փորձը, որոնց դիմում ներկայացնելու պահից արդեն անցել են տասնյակ տարիներ, տասնյակ տարիներ, իսկ սայլը դեռ տեղն է», - լրագրողներին հայտնել է Պեսկովը։
Նշենք, որ Հայաստանի խորհրդարանը 2025 թվականի մարտին ընդունել է Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացը սկսելու մասին օրենք, նույն թվականի ապրիլին այն հաստատել է հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ միաժամանակ մաքսային միությունում լինել և՛ ԵՄ-ի, և՛ ԵԱՏՄ-ի հետ՝ անհնար է։
Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն ապագայում կսկսի ԵՄ-ին անդամակցելու դիմում ներկայացնելու գործընթացը։
Հետևեք մեզ՝ այստեղ



