Երևան, 10.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին սոցիալական ցանցերում և մամուլի տարբեր միջոցներում հաճախ կարելի է լսել բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ կարծիքներ, քննադատություններ և գնահատականներ նոր խորհրդարանի ու խորհրդարանական ընդդիմության աշխատանքների վերաբերյալ։ Սակայն փորձենք վեր կանգնել էմոցիոնալ քննարկումներից ու քաղաքական աղմուկից՝ հանրային դիսկուրսում գտնելու համար օբյեկտիվ հատիկը. ի՞նչ է իրականում անում ընդդիմությունը նոր խորհրդարանում, և որքանո՞վ է արդյունավետ նրանց մասնակցությունը օրենսդիր մարմնի աշխատանքներին։

Խորհրդարանական վերջին ընտրությունները քաղաքական վերլուծաբանների ու հասարակության հիշողության մեջ կմնան որպես իշխանական լծակների աննախադեպ ու վարչական ռեսուրսների բացահայտ չարաշահման դրսևորում։ Ընտրական գործընթացն ուղեկցվեց արատավոր երևույթների ամբողջական համալիրով՝ սկսած ուժային համակարգի ուղղորդված ճնշումներից, պետական ապարատի բացահայտ մոբիլիզացիայից, մինչև ընդդիմադիր ուժերի, մասնավորապես ԲՀԿ-ի քվեների փաստացի յուրացումն ու ձայների փոշիացումը։ Ընտրատեղամասերում արձանագրված ուղղորդումները, նախընտրական շրջանում խոշոր պաշտոնյաների բարձր պարգևավճարների ու աշխատավարձերի բաշխումը, պետական բյուջեից իրականացվող ուղղորդված ծախսերն ու տեղեկատվական դաշտում իրականացված ագրեսիվ մանիպուլ յացիաները ձևավորեցին մի իրավիճակ, որտեղ ձևավորված իշխանությունն ու նոր խորհրդարանական մեծամասնությունը ստիպված են ապրել լեգիտիմության լուրջ ու խորքային դեֆիցիտի ստվերում։ Այնուամենայնիվ, քաղաքական իրականությունն արձանագրում է փաստը՝ ունենք այն, ինչ ունենք, և հենց այս իրողության մեջ ի հայտ եկավ ամենաառանցքային փոփոխությունը։

Նոր խորհրդարանի աշխատանքային որակն ու քաղաքական բովանդակությունը կտրուկ ու ակնհայտորեն տարբերվում են նախորդ գումարման օրենսդիր մարմնի գործելաոճից։ Էական տարբերությունը նկատելի դարձավ հենց ամռան տապին, երբ քաղաքականապես «մեռած» և պասիվ համարվող օգոստոսյան շրջանում խորհրդարանական կյանքը ոչ միայն չմարեց, այլև հասավ թեժացման առավելագույն աստիճանի։ Սա առաջին հերթին պայմանավորված էր խոշոր ընդդիմադիր ֆրակցիայի՝ «Ուժեղ Հայաստանի» ակտիվ, հաշվարկված ու նախահարձակ գործելաոճով, որը կարողացավ ամբողջությամբ վերափոխել քաղաքական դիսկուրսի տրամաբանությունը։

Ի տարբերություն նախորդ խորհրդարանի, որտեղ քաղաքական վեճի գագաթնակետը դարձել էին ձեռնամարտերը, իրար վրա շշեր նետելն ու փողոցային մակարդակի հայհոյախոսությունը, այս նոր իրավիճակում ընդդիմությունը ցուցադրեց քաղաքական հասունություն։ Չնայած որոշակի բնականոն լարումներին ու էմոցիոնալ ֆոնին, ընդդիմադիր խոշոր բևեռը չգնաց էժան շոուների ու կազմակերպված պրովոկացիաների ճանապարհով։ Փոխարենը՝ ընդդիմադիր խմբակցությունները թելադրեցին քաղաքական պայքարի բոլորովին նոր կանոններ՝ իշխանություններին պարտադրելով բովանդակային, փաստարկված և օրակարգային բանավեճ։

Այս նոր տակտիկայի արդյունքն ակնհայտ դարձավ շատ արագ։ Իշխանական մեծամասնությունը, որը սովոր էր ընդդիմության հետ խոսել սպառնալիքների, «կռիվը դուրս տանելու», «տեղում հարցեր լուծելու» և բռունցքներ ճոճելու հոխորտանքներով, հանկարծակիի եկավ։ Սպառնալիքների ու բազարային տոնայնության լեզուն պարզապես չեզոքացվեց ու դարձավ անարդյունավետ, քանի որ դրանց դեմ լուրջ, պատրաստված ու քաղաքականապես գրագետ ընդդիմությունն առաջադրեց նոր չափանիշներ։ Իշխանություններն ստիպված եղան նահանջել փողոցային հոխորտանքներից, զսպել սեփական ագրեսիան և աստիճանաբար մտնել զուտ պառլամենտական, քաղաքակիրթ դաշտ։

Ամենաէականն այստեղ ընդդիմության որդեգրած երկարաժամկետ ռազմավարությունն է. նպատակը պարզապես աղմկոտ հայտարարություններ անելը չէ, այլ աստիճանաբար խորհրդարանը վերածելը պառլամենտական երկրին հարիր, իրական օրենսդիր մարմնի։ Սահմանադրությամբ ընդդիմությանը վերապահված լծակների՝ հանձնաժողովների նախագահների, խորհրդարանական ղեկավար պաշտոնների և վերահսկողական գործիքակազմի արդյունավետ գործադրմամբ ընդդիմադիր դաշտը փորձում է քայլ առ քայլ իրական ազդեցություն ունենալ երկրի կառավարման և այդ կառավարման որակի բարձրացման վրա։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների ուսումնական ծրագրերի կատարելագործմանը Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Դպրոցներում ուսուցչական անձնակազմը գտնվում է քաղաքական լուրջ ճնշման տակ. Ատոմ ՄխիթարյանՊուտինը Թրամփին է փոխանցել Իրանի տեսլականը hակամարտության հնարավոր կարգավորման վերաբերյալ ՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ը Airbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվել Դպրոցական ավտոբուսի 200 մետր բարձրությունից ընկնելու հետևանքով հինգ մարդ է մահացելՏարածաշրջանում անվտանգությունն անհնար է ապակայունացնող գործողությունների պահպանման դեպքում․ Փեզեշքիան Սիրելի´ հայրենակիցներ, Երևանը մեր պատմական ժառանգությունն է, մերօրյա պատասխանատվությունն ու գալիք սերունդներին փոխանցվելիք ազգային արժեքը. «Համահայկական ճակատ» կուսակցությունՌուսաստանը ԱՄՆ-ին Ուկրաինայի հարցով որևէ զիջում չի առաջարկել դիզվառելիքի վերաբերյալ համաձայնագրի դիմաց. ISW Ժամանեցինք Վայոց ձորի մարզ, կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը. Փաշինյան Հենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայի Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Հայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետ Թրամփը նախատեսում է հանդիպել Մելոնիի հետ Ֆլորիդայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներում 8-ամյա տղան անզգուշաբար ընկել է ջրհորըՔաղցկեղի դեղերի գները Հնդկաստանում կարող են նվազել մինչև 70 տոկոսով Փաշինյանի գլխավորությամբ Ամուլսարի հանքը «կբացեն». ովքեր են մեկնել Վայոց Ձոր Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել ԿարապետյանՀրազդանում մի շարք շենքեր մինչև ժամը 17։00-ն ջուր չեն ունենա ՌԴ դեսպանատունը շնորհավորել է Երևանին՝ մայրաքաղաքի 2808-ամյակի առթիվ Վարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԻնչ տեսք ունեն թոշակները զարգացած երկրներում. ինչ վիճակում է հայ թոշակառունՓաշինյանը պայծառատես է, իր ապագան տեսնում է. Ավետիք Չալաբյան «Ալ-Նասրը» խոշոր հաշվով հաղթեց «Ալ-Դիրիային»․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 980-րդ գոլը Միջին վիճակագրական քաղաքացին գիտի, որ մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է․ Տիգրան Աբրահամյան Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»Երևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրա Ինչ անակնկալ գին կունենա ոսկին 2026 թվականի վերջինՍյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ․ «Հրապարակ»ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ» Կադրային բանկի անակնկալները. «Հրապարակ» Հոկտեմբերի 12/13-ին լույս չի լինելու․ հասցեներ Ռուսաստանում առաջարկել են ուժեղացնել ներգաղթյալների նկատմամբ ճնշումըՀրշեջ-փրկարարները մարել են Բենյամին բնակավայրում բռնկված հրդեհը և կանխել կրակի տարածումը դեպի հարակից տունԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբՊանամայի ափերի մոտ 7,6 մագնիտուդով երկրաշարժից հետո նոր՝ 6,0 մագնիտուդով ցնցում է գրանցվելՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀոկտեմբերի 12/13-ին ջուր չի լինելուՀայաստանի պետական շահն ու արժանապատվությունը՝ քաղաքական զիջումների ստվերում. Հրայր ԿամենդատյանՎարչապետի լիազորությունները դատապարտյալների փոխանցման հարցում․ ի՞նչ է սահմանում օրենքը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար. «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սիրով հրավիրում է բոլոր գյումրեցիներին՝ միասին տոնելու հայրաքաղաքի տոնըԱվտովթարից մահացել է Արարատի փոխհամայնքապետի եղբայրըԷդգար Ղազարյանից վախենում են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի․ Սամվել ԿարապետյանՄենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ․ նրանք պետք է աջակցեն Հայաստանին ու հայ ժողովրդին, ոչ թե Փաշինյանին, ով կործանում է Հայաստանը․ Սամվել Կարապետյան«Խաղաղություն՝ առանց զիջումների» մեր ծրագիրը կներկայացնենք երկու շաբաթից, ընդդեմ կառավարության՝ տարածքներ հանձնելու քաղաքականությանը. Սամվել ԿարապետյանԲնագիծ. պետք է սթափվել... թե չէ հայրենիք չենք ունենալու. Արշակ Կարապետյան