Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՕԳՈՍՏՈՍԻ). Ստացվել է առաջին պատկեր-հետազոտությունը տոմոգրաֆով, իրականացվել է առաջին թռիչքը մոնգոլֆերայով. «Փաստ»

ԼԱՅՖ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Ուրուգվայ՝ Անկախության օր, Բրազիլիա՝ Զինվորի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1902 – ծնվել է թատրոնի և կինոյի դերասան Մուրադ Կոստանյանը։

1907 - վախճանվել է ռումինացի գրող, բանասեր և հայագետ Բոգդան Պետրիչեյկու Հաշդեուն։

1931 – ծնվել է բանաստեղծ Գևորգ Աղաջանյանը։

1938 – ծնվել է խորհրդահայ լեզվաբան Սվետլանա Տեր-Մինասովան։

1966 – ծնվել է ամերիկահայ երաժիշտ Դերեկ Շերինյանը։

1973 – ծնվել է փոփ երգիչ Հայկոն (Հայկ Հակոբյան)։

1993 – Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված խմբավորումները ազատագրել են Ջրակն շրջկենտրոնը և համանուն շրջանը։

2005 – Հայաստանի կառավարությունը հերթական նիստում որոշում է ընդունել «Մշակութային կենտրոն» և «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մարզամշակութային կենտրոն» կազմակերպությունների գույքը օրենքով սահմանված կարգով ուղղակի վաճառքի ձևով օտարել Ռուսաստանում գրանցված «ԲԱՄՕ» ՍՊԸ-ին։

2006 – վախճանվել է գրող, բանաստեղծուհի, հասարակական գործիչ Սիլվա Կապուտիկյանը։

2011– վախճանվել է թարգմանիչ և լրագրող Արմեն Հովհաննիսյանը։

2012 – Պրահայում Եվրոպայի պատանիների առաջնության եզրափակիչ մրցաշարում Եվրոպայի չեմպիոն է դարձել Հայաստանի կրտսեր շախմատիստների խմբում ընդգրկված 12-ամյա Հայկ Մարտիրոսյանը:

2021 – Ազգային ժողովում իրավիճակը կրկին կտրուկ սրվել է ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ։ Սեյրան Օհանյանը շիշ է նետել նրա ուղղությամբ։ Արդյունքում ընդդիմադիր և իշխանական պատգամավորները միմյանց ուղղությամբ սկսել են շշեր նետել, տեղի է ունեցել ծեծկռտուք, ներս են հրավիրվել ԱԺ անվտանգության աշխատակիցները։

ԱՇԽԱՐՀ

357 – Ստրասբուրգի մոտ հռոմեական բանակը ջախջախել է ալամենների ցեղերին և նրանց հետ շպրտել դեպի Ռեյն։

1227 – վախճանվել է մոնղոլների կայսրության հիմնադիր Չինգիզ խանը։

1530 – ծնվել է Մոսկվայի և ամենայն Ռուսիո մեծ իշխան, ամենայն Ռուսիո ցար Իվան 4-րդ Ահեղը։

1580 – իսպանացիները, գրավելով Լիսաբոնը, Պորտուգալիան միացրել են Իսպանիային։

1609 – Գալիլեո Գալիլեյը Մեծ խորհրդին և Վենեցիայի դոժին է ներկայացրել իր հայտնագործած նոր սարքը՝ հեռադիտակը։

1718 – ֆրանսիացիները Հյուսիսային Ամերիկայում հիմնել են Նոր Օռլեան քաղաքը։

1744 – ծնվել է գերմանացի փիլիսոփա և բանաստեղծ Յոհան Գոթֆրիդ Հերդերը։

1784 – իրականացվել է շոտլանդացի Ջեյմս Տիտլերի թռիչքը մոնգոլֆերայով. նա թռել է Հերիոտի քաղաքային այգուց և օդ է բարձրացել 150 մետր։

1793 – հեղափոխական ֆրանսիական բանակը գրավել է Մարսելը։

1810 – անգլիացի Պիտեր Դյուրանը արտոնագրել է սննդամթերքը թիթեղյա տուփերում պահածոյացնելու մեթոդը։

1822 – վախճանվել է գերմանական ծագումով անգլիացի աստղագետ Ուիլիամ Հերշելը։

1867 – վախճանվել է անգլիացի ֆիզիկոս և քիմիկոս Մայքլ Ֆարադեյը։

1833 – Պյոտր Պախտուսովի արշավախումբը առաջին անգամ հետազոտել է Մատոչկին գունդը՝ Նոր Երկիր կղզիախումբը։

1837 – ԱՄՆ-ի կառավարությունը հրաժարվել է նահանգների կազմ ընդունել Տեխասը։

1875 – Մեթյու Ուեբբը դարձել է առաջին մարդը, որը լողալով անցել է Լա-Մանշ նեղուցը։

1900 – վախճանվել է գերմանացի աշխարհահռչակ փիլիսոփա, բանաստեղծ, կոմպոզիտոր Ֆրիդրիխ Նիցշեն։

1906 – Ռուսաստանի վարչապետ Պյոտր Ստոլիպինի վրա մահափորձ է իրականացվել։

1908 – վախճանվել է ֆրանսիացի ֆիզիկոս Անրի Բեքերելը, որը հայտնագործել է ռադիոակտիվություն երևույթը։

1928 – անգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբը առաջին անգամ ֆուտբոլի պատմության մեջ հանդես է եկել համարակալված մարզահագուստով։

1929 – Տոկիոյից թռած «Գրաֆ Ցեպելին» դիրիժաբլը վայրէջք է կատարել Սան Ֆրանցիսկոյում։

1941 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային և բրիտանական զորքերը մտել են Իրան։

1944 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դաշնակիցների զորքերը ազատագրել են Փարիզը։

1960 – Հռոմում տեղի է ունեցել 17-րդ Օլիմպիական խաղերի բացումը:

1973 – ընդունված է համարել, որ ստացվել է առաջին պատկեր-հետազոտությունը տոմոգրաֆով։

1980 – Զիմբաբվեն դարձել է ՄԱԿ-ի անդամ։

1987 – ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը որոշում է ընդունել ՁԻԱՀ-ի հետազոտությունների իրականացման մասին, որը նախատեսել է պատիժ վարակման դեպքում և վարակված արտասահմանցիների արտաքսում երկրից։

1990 – Աբխազիայի Գերագույն խորհուրդը հայտարարել է Վրաստանից անկախանալու մասին։

1991 – Բելառուսը հայտարարել է իր անկախությունը ԽՍՀՄ-ից։

1993 – հնդկական Ասսամում կատաղած փիղը ոտնակոխ է արել 44 մարդու։

2003 – հայտնաբերվել է Ուրանի արբանյակ Կուպիդոնը։

2012 – վախճանվել է ամերիկացի տիեզերագնաց Նիլ Արմստրոնգը։

2018 – վախճանվել է ամերիկացի քաղաքական գործիչ, սենատոր Ջոն Մաքքեյնը։

2021 – Մոսկվայում դադարել են երթևեկել տրոլեյբուսները (բացառությամբ թանգարանային Т երթուղու):

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԱրտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին12 Սուրբ վարդապետների հիշատակության օրն էՀիտլերի նախկին նստավայրն այրվել էՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՆորայր Հախոյանը 1/8 եզրափակչում պարտվեց աշխարհի չեմպիոն Վախթանգ Լոլուային. ԱԱԼուգանսկին Ուկրաինայի հարվածի հետևանքով 1 մարդ ծայրահեղ ծանր վիճակում էՖրանսիայում սկսվել է զանգվածային բողոքի ցույցերի և անկшրգությունների նոր ալիք Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել Խոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց Փաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք ՉալաբյանԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման Խոջոյան «Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՄարտունու քաղաքապետի թեկնածուն հարցաքննվելուց հետո դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեից. Փաստաբան Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը ՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր Կամենդատայան