Ինչո՞ւ Ալվարեսին թույլ չտվեցին տեղափոխվել «Բարսելոնա»
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մադրիդի «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն անդրադարձել է կատալոնական «Բարսելոնայի» մադրիդյան ակումբի արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսին ձեռք բերելու անհաջող փորձերին։
«Կարծում եմ՝ «Բարսելոնան» հավուր պատշաճի չգնահատեց ստեղծված իրավիճակը և չվարվեց այնպես, ինչպես ընդունված է գործել նման պարագաներում»,- մադրիդյան ակումբի նախագահի խոսքերն է մեջբերում հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ ընթացիկ տրանսֆերային պատուհանի սկզբում «Բարսելոնան» հրապարակավ հայտարարել էր, որ Խուլիան Ալվարեսի տեղափոխության դիմաց առաջարկում է 100 միլիոն եվրո, սակայն մերժում էր ստացել։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կատալոնացիները մեծացրել են առաջարկը՝ հասցնելով այն 120 միլիոնի, սակայն մադրիդցիները կրկին հրաժարվել են բաց թողնել խաղացողին։
Ինչպես ավելի վաղ նշել էր «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան, «Ատլետիկոն» չի ցանկանում վաճառել ֆուտբոլիստին՝ նրան արժանի փոխարինող չունենալու պատճառով։
Հետևեք մեզ՝ այստեղ



