Երևան, 12.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իշխանությունը 49 տոկոս ձայներով պահպանած ՔՊ-ի ղեկավարն օրերս նման հայտարարություն է արել. «Ունեմ լեգիտիմություն, ասել եմ՝ կզցնելու եմ, ուրեմն կզցնելու եմ։ Բառիս դե յուրե իմաստով... ... Ժողովրդից տարած ամեն ինչն, այո, մտնելու ենք, քանդելու ենք, վերցնելու ենք, վերադարձնելու ենք՝ կոպեկ-կոպեկ, հատիկ-հատիկ»:

Նկատենք. Փաշինյանը նման հայտարարություններ արեց իր գլխավորած կառավարության հնգամյա գործունեության ծրագրի ներկայացման համատեքստում: Ի՞նչ տպավորվեց այդ ելույթներից: Այն, որ կառավարությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, առաջիկա 5 տարիներին «կզցնելու է», քանդելու է, խլելու է:

Բայց նախ՝ մի փոքր լեգիտիմության մասին: Նիկոլ Փաշինյանը բավականին չափազանցված պատկերացում ունի իր այս կառավարության լեգիտիմության մասին: Չի լինում 49 տոկոսանոց լեգիտիմություն: Այն էլ, այդպիսի ընտրությունների արդյունքում: Առհասարակ, հունիսի 7-ից հետո Նիկոլ Փաշինյանը լեգիտիմության հետ կապված ինչ-որ մի բան էլ թե ունի, ապա դա լեգիտիմության մեծ դեֆիցիտն է:

Բայց շատ ավելի էական է մյուս հայտարարությունը: Այստեղ բանալի բառը «քանդելն» է: Ու դա ամենևին զարմանալի չէ. անցած 8 տարվա կառավարումը բացահայտ ցույց է տալիս, որ քանդելը, իսկապես էլ, բնորոշ գործելաոճ է Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի համար:

Հիմա Փաշինյանը ձեռնամուխ է եղել, ինչպեսև հայտարարել է ու հայտարարում է, Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին ու նրանց հետ փոխկապակցված անձանց, հարազատներին «ունեզրկելուն»: Նույնը՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, նրա ընտանիքի, հատկապես գործարարությամբ զբաղվող նրա ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի նկատմամբ: Փաշինյանական իշխանության գործելակերպը արդեն ստանդարտ է՝ «մասկի շոու», ժամեր տևող խուզարկություններ, չդիմադրող տարիքով մարդու վրա մի դասակ «ռեմբոաածականների» հարձակում, կապարակնքված, «ժապավենավորված» դռներով ընկերություններ, հիմնարկություններ, տարբեր տնտեսվարող օբյեկտներ:

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի անձնական հրահանգով ու «դե ֆակտո» քմահաճույքով կապարակնքում են, կաթվածահար են անում բազմաթիվ ընկերությունների, հաստատությունների գործունեությունը: Նույնիսկ կարող են ամբողջ մի ոլորտ կաթվածահար անել, ինչպես ցեմենտի գործարանի դեպքում էր: Եթե մի քանի օր էլ շարունակվեր «կապարակնքումը», ապա ոչ միայն մի քանի հազար մարդ անգործ ու անաշխատավարձ կմնային, այլև շինարարության ոլորտը ամենաեռուն աշխատանքային շրջանում «կլռվեր» կամ, վարչապետերեն ասած, «կկզացվեր»:

Ի դեպ, այդ կապարակնքումներն էլ այնքան ինքնամոռաց են անում, այնպիսի նվիրումով ու էներգիայով, որ նախօրեին հիմնարկներից մեկում սովորական մի աշխատակցի շենքի ներսում էին «կապարակնքել»...

Կան մարդիկ, որ նույն Կարապետյանների, Ծառուկյանի, Քոչարյանների դեմ փաշինյանական հարձակումները փորձում են բացատրել ՔՊ-ի ղեկավարի, այսպես ասենք, «աբիժնիկությամբ»: Հարկավ, նման տեսակետը իր գոյության իրավունքն ունի:

Սակայն տեղի ունեցողը, կարծում ենք, ունի նաև այլ պատճառներ: Դրանցից մեկը, իհարկե, լ յումպեն կամ մարգինալ հատվածի ցածր հույզերը բավարարելն է: Թե՝ տեսե՜ք, խլում են, հեսա մեզ էլ մի փայ կամ փայիկ կհասնի՜...

Չի հասնելու: Թող սին հույսեր չունենան: Ու «վերադարձնելու» բան էլ չկա: Ասենք, Կարապետյանների պարագայում, այդ ի՞նչն են վերադարձնում, եթե մարդիկ իրենց բիզնես ունակություններով հասել են որոշակի կարողության: Կամ Ծառուկյանի դեպքում, կամ նախագահ Քոչարյանի որդու կամ որդիների դեպքում:

Փաշինյանը, ի դեպ, այս պայքարում ի սկզբանե պարտված է: Պարտված է թե՛ Կարապետյանին, թե՛ Ծառուկյանին, թե՛ Ռոբերտ Քոչարյանին: Խորքային առումով: Փաշինյանն ինչ էլ անի, միևնույնն է, պատմության մեջ հիշվելու է որպես Արցախը կործանման, հայաթափման տարած ղեկավար:

Իսկ Կարապետյանը, Ծառուկյանը, ինչ էլ որ ասվի, բիզնեսում և մեկենասությամբ հիշվելու են իրենց գործերով, հիշվելու են որպես հրաշալի եկեղեցու շինարարություն կամ Մայր Տաճարի վերանորոգում ֆինանսավորող: Ռոբերտ Քոչարյանն էլ հիշվելու է Արցախի ազատամարտում ունեցած անուրանալի դերակատարմամբ, որպես ճակատագրական պահին պատասխանատվությունն ստանձնած և իր ժողովրդին դեպի հաղթանակ առաջնորդած գործիչ: Հաղթած ղեկավար:

Իսկ Փաշինյանինը պարտությունն է և... պարտությամբ հպարտանալը, պարտությունն ու աղետը որպես մեծ ձեռքբերում հանրության ականջներին լապշայակերպ կախելը:

Սակայն ապագայի պատմական արձանագրումներից սրընթաց վերադառնանք ընթացիկ իրողություններին:

Տեսեք, մեկ անձնավորության հրահանգով (կարգադրությամբ, քմահաճույքով) վայրկենապես դադարեցվում են տասնյակ ու տասնյակ ընկերությունների աշխատանքները: Այդ ընկերությունները հայտարարվում են օրենքից դուրս, իրավունքից ու իրավական պաշտպանությունից զրկված: Բացի այն, որ զանգվածաբար ոտնահարվում է սեփականության իրավունքը, դա նաև հարյուրավոր ու հազարավոր սովորական աշխատողների սոցիալական իրավունքների կոպիտ խախտում է:

Վերադարձնելու մասին: Հարց, ո՞ւմ են վերադարձնելու: Ի՞նչն են վերադարձնելու: Տեսնում ենք, որ տեղի է ունենում սեփականության իրավունքի կոպտագույն ոտնահարում, ըստ էության՝ սեփականության խլում: Նաև՝ քանդելու գնով: Այ, քանդելու պահով Փաշինյանի ասածները լիովին ընկալելի են ու հավել յալ հիմնավորման կարիք չի զգացվում: Արդեն 8 տարի տեսնում ենք այդ քանդումները: Քանդված Արցախը որպես ցցուն օրինակ ու ապացույց: Արցախում քանդված ու քանդվող հայկական շեներն ու քաղաքները, եկեղեցիներն ու գերեզմանատներն էլ՝ վրադիր:

Ու այս հարցում էլ սկզբունքային, անգամ՝ տեսակային տարբերություն կա Փաշինյանի ու նրա կողմից հետապնդվող գործիչների միջև: Մարդիկ տարիներ շարունակ ստեղծել են, մի նոր կառույց, մի նոր բիզնես, մի նոր մոտեցում, մեկի վրա երկուս են ավելացրել, հարյուրավոր, եթե ոչ՝ հազարավոր աշխատատեղեր են ձևավորել, հազարավոր ընտանիքների ապահովել են կայուն աշխատանքով ու եկամտով ապրելու հնարավորություն են ստեղծել:

Ի՞նչ է արել Փաշինյանի իշխանությունը: Խլել է, մարդկանց գործազրկել է, կանգնեցրել առօրյա կենսական, սոցիալական խնդիրների և անորոշության առաջ: Քանդել է, ավիրել է: Ի՞նչ է ստեղծել Փաշինյանը... եռապատկված «Եռաբլուր», Կիրանցի սահմանապատ, նոր անվտանգային սպառնալիքներ...

Ու դեռ էլի քանդելուց է խոսում:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մահացել է Վարդան Մալխասյանը Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են AP. Թրամփը և Ռուբիոն Հունաստանում ԱՄՆ դեսպանի վերաբերյալ որոշում կկայացնեն մեկ շաբաթվա ընթացքում Հոկտեմբերի 12-ը ծխախոտի դեմ պայքարի ազգային օրն է Ամուլսարի շահագործումը՝ սպառնալիք Հայաստանի բնությանն ու ժողովրդին․ Գևորգ Տերտերյանի ահազանգը Կանադան հայտարարել է Միացյալ Նահանգներ դիզելային վառելիքի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Թուրքիայում բախվել են ավտոբուսն ու բեռնատարը. կա 11 զոհ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իրանը հայտարարել է, որ 30 միլիոն քաղաքացի պատրաստ է զենք վերցնել ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը մեկ օրում վերահսկողություն են հաստատել չորս բնակավայրի նկատմամբ Մասնակցեցինք «Հաղորդակցության հմտություններ և հուզական ինտելեկտ» դասընթացին. վարչապետ «Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններինՄենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան»90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումներիԲանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ռազմական հանցագործությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Արաղչի Զելենսկին հիստերիայի մեջ է և ունակ չէ կշռադատված գործողությունների. Պեսկով Իրանի արդյունաբերական գոտուն ԱՄՆ-ի հարվածներից 1,5 մլն տոննա վնասակար գազ է արտանետվել Հռոմի պապ Լևոն XIV-ը առաջիկա օրերին վիրահատության կենթարկվի Եվրահանձնաժողովը պատրաստում է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային նոր սահմանափակումներ․ Politico Թրամփը դեռ չի աջակցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի թեկնածուներից ոչ մեկին․ Politico Ռուբիոն դատապարտել է հուսիթների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա Սահմանային հսկողության համակարգի խափանումը ուշացումներ է առաջացրել Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում ՌԴ-ն շարունակում է մնալ աշխարհում գյուղատնտեսական արտադրանքի առաջատար արտադրողներից մեկը. Պուտին Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Մենք հավակնոտ ենք ու պայքարում ենք բոլոր ճակատներում․ Հենրիխ Մխիթարյան ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը «Իսայիաս» փոթորկի պատճառով Ֆլորիդայում և Ալաբամայում առնվազն 4 մարդ է զոհվել Ակտիվների ապասառեցում և «Լուկօյլ»-ի հետ գործարք. ինչ զիջումներ է ԱՄՆ-ն առաջարկել Ռուսաստանին՝ հրադադարի դիմաց Ռուսական պարարտանյութերը կարող են օգտագործվել հայկական այգիներում և մարզադաշտերում Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը նոր վիրահատություն է սպասվում «Զվարթնոցում» չվերթների խափանումներ․ 8 ինքնաթիռ ուշանում է, Թեհրանից չվերթը՝ չեղարկված Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա հարձակում․ 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր Մասկը համաձայնել է, որ Ուկրաինան պետք է նոր առաջնորդ ընտրի Հորմուզի նեղուցում նավթատար լցանավ է հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ հոկտեմբերի 11-ին, 14/15-ին Ռուսական բանակը հարվածել է Օդեսայում գտնվող «ՏԵՆԵՏ» տվյալների կենտրոնին․ ՌԴ ՊՆ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր ԱԹՍ-ների հարձակումներ․ Սոչիի օդանավակայանում բեկորներ են ընկել, 5 հազար մարդ մնացել է առանց լույսի Ռուսպրոդսոյուզը գնահատել է Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի սահմանափակումների հետևանքները «Յանդեքս»-ը՝ ուկրաինական դրոնների հարվածների տակ․ երեք տվյալների կենտրոն է վնասվել Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա. Թրամփ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 11-ին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին