Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ես ծառայում եմ, մի՛ վախեցեք, ուժեղ մնացե՛ք». Արմեն Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս անգամ «Փաստի» հերթական «հասցեն» Սյունիքի մարզն է, ավելի կոնկրետ՝ Գորիս։ Արմենի մասին նրա մորաքույրն է մեզ պատմել։ Տղայի հայրիկը մահացել է, երբ նա փոքր է եղել, իսկ մայրիկը մահացել է, երբ որդին ծառայելիս է եղել բանակում։ «Մեր տանը մեծացած, մեր պահած երեխան էր Արմենս։ Բարի, համեստ, հանգիստ, շատ ընկերասեր տղա էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արմենի մորաքույրը՝ տիկին Արմինեն։

Արմենը ծնվել է Գորիս քաղաքում։ Սովորել է Գորիսի թիվ 1 դպրոցում։ Ավարտելով իններորդ դասարանը՝ ընդունվել է Գորիսի գյուղատնտեսական քոլեջ։ «Դպրոցում գերազանց էր սովորում։ Որոշել էր զորացրվելուց հետո ընդունվել Տնտեսագիտական համալսարանի «Ֆինանսներ» բաժինը։ Սիրում էր մաթեմատիկան, պատմողական առարկաները»։

2019 թվականի հունիսի 16-ին Արմենը զորակոչվել է ժամկետային ծառայության։ Ծառայել է Ջրականում։ «Սիրով է մեկնել ծառայության։ Ծառայությունից շատ գոհ էր, երբեք չի տրտնջացել, միշտ ասել է, որ ամեն ինչ լավ է։ Բայց երբ մայրիկը մահացավ, իր համար ծառայությունը մի քիչ բարդացավ, կարծես ուզում էր տուն վերադառնալ։ Երբ դիմեցինք իրեն ծառայությունից ազատելու համար, մեզ ասացին՝ մի քանի ամիս է մնացել, այնպես կանենք, որ ընտանիքին ավելի մոտ ծառայի։ Բայց ծառայությունը շարունակեց Ջրականում»։ Ծառայության ժամանակ Արմենը պարգևատրվել է «Հայոց բանակի գերազանցիկ» կրծքանշանով։

Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը փոխեց նաև Արմենի կյանքի ընթացքը։ «Նա Ջրականում էր, հետո տեղափոխվել էին Վարանդա։ Մշտապես եղել է առաջնագծում։ Բոլոր զանգերի ժամանակ ասում էր՝ պետք է թուրքերին հաղթենք։ Պատերազմի օրերին ոչնչացրել են թշնամու հինգ տանկ։ Կատաղի կռիվ է տվել թշնամու դեմ։ Վիրավորվել է, բայց ոչ մեկիս չի տեղեկացրել, կրկին նետվել է մարտի»։

Վարանդայի մոտակայքում, հետ պահելով ընկերներին, հոկտեմբերի 27-ին Արմենն է միանում շրջափակման մեջ գտնվող զինվորներին օգնության շտապող խմբին։ Ընկերները նրան ասում են. «Արմե՛ն, տան միակ տղան ես, մի՛ գնա, վերևից խփում են»: Բայց նա ականջալուր չի լինում զինակից ընկերներին և վիրավոր վիճակում գնում է տղաներին օգնության։ Ավաղ, թշնամու գնդակը խոցում է նրան։

Տիկին Արմինեի խոսքով, ընտանիքի անդամների հետ վերջին զրույցի ժամանակ Արմենի զրնգուն ու ծիծաղկոտ ձայնը... մի տեսակ էր։ «Կարծես վատառողջ լիներ։ Բայց այդ օրը բոլորիս հետ խոսեց՝ տատիկի, քեռու, բոլոր բոլորի։ Ես Մեղրիում եմ ապրում, ինձ ասում էր. «Մի՛ վախեցեք, այդ ուղղությամբ օդային հարված չի լինի։ Ես ծառայում եմ, մի՛ վախեցեք, ուժեղ մնացե՛ք»։ Երբ հրաժեշտ տվեցինք իրար, ասաց. «Մորքուր ջան, կարող է էլ իրար հետ չխոսենք, տատիին լավ կպահեք»։ Հետո կապն ընդհատվեց։ Որոշ ժամանակ հետո մայրիկս գիշերով զանգեց, որ Արմենչիկին շտապօգնության մեքենայով բերում են Գորիսի հիվանդանոց։ Խառնվեցինք իրար։ Հետո ճշտեցինք, որ ծանր վիրավորում է ստացել»։

Հոկտեմբերի 29-ին հիվանդանոցում Արմենն անմահանում է։ «Ամեն մեկս մեր Արմենչիկին մի ձևով ենք սիրել։ Մեր պահած երեխան էր։ Եղբայրս նրան ուրիշ կերպ էր սիրում, կարծես ոչ թե իր քրոջ տղան լիներ, այլ եղբայրը։ Մայրիկս շատ ծանր է տանում Արմենիս մահը։ Ի վերջո, մի տարում և՛ աղջկան է կորցրել, և՛ թոռանը։ Արմենն ինձ միշտ ասում էր՝ բանակից գամ, քեզ օգնելու եմ։ Ես էլ միշտ արձագանքում էի՝ դու միայն արի, մնացածի հետ գործ չունես, հանգիստ եղիր։ Անհամբեր սպասում էր զորացրվելուն, որ աշխատեր, օգներ մեզ, տատիկի մասին հոգ տաներ»։

Ապրելու ուժի մասին։ «Իրեն անասելի շատ ենք կարոտում։ Մի կողմից՝ այս կորստի ցավն է, կարոտը, մյուս կողմից՝ հպարտությունը, որ այսպիսի տղա ունենք։ Բոլորը ճանաչում են մեր Արմենին։ Շատ ենք հպարտանում իրենով, բայց, իհարկե, կցանկանայինք, որ մեր կողքին լիներ։ Արդեն վեց տարի է անցել, բայց իրեն բոլորն են հիշում, իր մասին բոլորն են խոսում, մեզ մեր Արմենով են ճանաչում»։

Հ. Գ. - Արմեն Սահակյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Գորիսի պանթեոնում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսը