33-ամյա կինը փորձել է փրկել խեղդվող աղջկան, բայց ինքն է ջրահեղձ եղել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի Դելրան քաղաքում 33-ամյա Պրիսիլա Ալվարես Պերեյրա Դոս Սանտոսը զոհվել է՝ ջրում դժվարության մեջ հայտնված անչափահաս աղջկան փրկելու ընթացքում։ Դեպքը տեղի է ունեցել Դելավեր գետի ափին գտնվող Ամիկո Այլենդ զբոսայգում։
Ոստիկանության տվյալներով՝ կինը նկատել է ջրում դժվարության մեջ հայտնված աղջկան և անմիջապես մտել գետը։ Նրան հաջողվել է երեխային հասցնել դեպի ափ, որտեղ մյուս մարդիկ աղջկան դուրս են բերել ջրից։ Սակայն Դոս Սանտոսն ինքը ջրի տակ է անցել և այլևս չի կարողացել դուրս գալ։
Որոնողական աշխատանքները շարունակվել են մինչև հաջորդ առավոտ։ Օգոստոսի 25-ին՝ կնոջ 34-ամյակի օրը, նրա մարմինը հայտնաբերվել է ափից մոտ 6 մետր հեռավորության վրա։ Դեպքի պահին նրա ամուսինը նույնպես գտնվել է որոնումների վայրում։ Զույգն ունի երկու երեխա։
Ոստիկանությունը հայտնել է, որ մահը կասկածելի չի համարվում, սակայն դեպքի հանգամանքների ուսումնասիրությունը շարունակվում է։ Past.am-ը կհետևի պատմության հետագա մանրամասներին։
Հետևեք մեզ՝ այստեղ



