Վախճանվել Է 487 տիպի ինքնաթիռներ վարած լեգենդար Էրիկ Բրաունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ97 տարեկան հասակում վախճանվել Է բրիտանացի լեգենդար Էրիկ Բրաունը, որն իր կարիերայի ընթացքում հասցրել Է թռչել 487 տիպի ինքնաթիռներով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC հեռուստառադիոհաղորդումների կորպորացիային:
Բրաունը նաեւ ռեկորդակիր Է տարբեր ավիակիրների տախտակամածերին կատարված վայրԷջքների քանակով: Կապիտան Բրաունը երեք անգամ գրանցվել Է Գինեսի ռեկորդների գրքում: Թագավորական նավատորմի շարքերում նա եղել Է ամենատիտղոսավոր օդաչուն:
Անցյալ տարվա սկզբին լեգենդար օդաչուի բրոնզե կիսանդրին դրվել Է Սոմերսեթի կոմսության Թագավորական նավատորմի օդուժի թանգարանում: Հունվարի 27-ին Էրիկ Բրաունը նշել Է իր ծննդյան 97-րդ տարեդարձը, հանդիսությանը ներկա Է եղել ավելի քան 100 օդաչու, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



