Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե՝ կազմված սփյուռքի եւ Հայաստանի հեղինակավոր գործիչներից

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Հարցազրույց Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ։

- Արդեն գրեթե երկու ամիս է, ինչ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կալանավորված է, ֆորմալ առումով՝ կալանքը սահմանվել է Իրանի երկու քաղաքացիների ցուցմունքի հիման վրա, որոնց բողոքներն իրենց հայրենի երկրում՝ Իրանում մերժվել են։ Այս գործից ի՞նչ մանրամասներ կան։

- Ես գիտեմ այնքան, որքան դուք։ Մենք բոլորս գիտենք, որ երկու խարդախների կեղծ ցուցմունքների հիման վրա է կառուցված ամբողջ գործը՝ այն գործը, որտեղ իրական տուժողը հենց պարոն Ծառուկյանն է։ Այդ հարցերին փաստաբանական թիմը տվել է սպառիչ պատասխան, հրապարակվել են փաստաթղթեր, և կա Իրանի դատարանի որոշումը։

- Գագիկ Ծառուկյանի դեմ արշավը չի սահմանափակվում միայն այս գործով, մենք տեսնում ենք շատ ավելի մեծ ծավալի գործողություններ՝ անօրինականություններ, անմեղության կանխավարկածի խախտում, բարոյական սահմանների հատում։

- Այո, դա այդպես է։ Գագիկ Ծառուկյանի հանդեպ տեղի է ունենում աննախադեպ անարդարություն։ Նախ, ընտրարշավի հենց սկզբից, երբ թիմը տրամադրված էր ծրագրային մրցակցության, քաղաքական ու քաղաքակիրթ պայքարի, և կար պարոն Ծառուկյանի խիստ հրահանգը՝ չվիրավորել որևէ մրցակցի, հարգալից լինել բոլորի հանդեպ, հանդես գալ բացառապես ծրագրային դրույթներով, ընտրարշավի 4-5 րդ օրվանից սկսվեց անձնավորված թիրախավորում անձամբ պարոն Ծառուկյանի և քաղաքական թիմի հանդեպ։ Այնուհետև բոլորի աչքի առաջ թույլ չտրվեց, որ ԲՀԿ-ն ունենա խմբակցություն, և մոտ 60 հազար ընտրողի ձայներն ուղղակի փոշիացվեցին։ Դրան հետևեցին խուզարկություններ, ձերբակալություններ, Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկությունների աշխատանքների կազմալուծում, հազարավոր մարդկանց գործազրկություն, անվերջ հայցեր, ունեզրկման աննախադեպ արշավ, որը ժամանակակից աշխարհում պարզապես երևակայությունից դուրս է։ Ու նաև քարոզչական շատ կեղտոտ արշավ՝ մարդուն, իր արածը, տասնամյակների ընթացքում ստեղծածը սևացնելու հետևողական փորձեր։ Պետական ամբողջ մեքենան գործի էր դրվել մեկ մարդու դեմ։

-Այսօր Հայաստանում մոլեգնում է «հրահանգվող արդարադատության» փուլը, ձերբակալված են բազմաթիվ քաղաքական, հասարակական գործիչներ, երեկ կալանավորվեց Ռոբերտ Քոչարյանը։ Հնարավո՞ր է արդյոք այս պայմաններում հասնել իրավական արդար լուծումների։

- Մի բան հստակ է։ Մենք անելու ենք օրենքով չարգելված բոլոր քայլերը՝ արդարության հասնելու համար։ Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե։ Սա վերկուսակցական մարմին է՝ կազմված Հայաստանի և սփյուռքի հեղինակավոր գործիչներից։ Առաջիկա օրերին կհրապարակվի կազմը։ Այս կոմիտեն պետք է համակարգի աշխատանքները տարբեր ուղղություններով։ Մենք մեծ ծավալի աշխատանք պետք է կատարենք թե´ Հայաստանում, թե´ միջազգային կառույցներում։ Արդեն իսկ արված է զգալի աշխատանք, սակայն շատ ավելի մեծ աշխատանք դեռ առջևում է։ Աշխատանքների հստակեցման, աշխատանքների ուղղությունների առումով իսկապես մեծ գործ է արված և առաջիկայում ջանքերը բազմակի անգամ ուժեղանալու են։ Այն աջակցության ծավալը, որ մենք ամեն օր տեսնում ենք, տալիս է ուժ և վստահություն։ Մենք անհավանական ծավալի զորակցություն ենք ստանում թե´ Հայաստանից, թե´ սփյուռքից, թե´ հայտնի դեմքերից, թե´ հասարակ քաղաքացիներից։ Ահռելի աջակցություն ենք ստանում Սփյուռքի հայաշատ բոլոր համայնքներից, որտեղ տարիներ շարունակ իրականացվել են ամենատարբեր ծրագրեր։ Գագիկ Ծառուկյանն առաջինն էր, որ կոտրեց այն կարծրատիպը, որ միշտ Սփյուռքն է օգնում Հայաստանին և որ Հայաստանն էլ կարող է օգնության ձեռք մեկնել սփյուռքի մեր հայրենակիցներին։ Հայկական շատ գաղթօջախներում վերանորոգվել են վարժարաններ, գրադարաններ, ֆինանսավորվել են կրթական ու մշակութային ծրագրեր և այսօր բոլոր այդ մարդիկ կանգնած են Գագիկ Ծառուկյանի կողքին։ Սա ամենաթանկն է։ Սա նշանակում է՝ մարդիկ իրականում տեսնում և զգում են անարդարության և անօրինականության ամբողջ ծավալը, պարզապես չունեն այդ ամենը գործուն աջակցության վերածելու եղանակներ։ Այդ ամենը համակարգված անելու նպատակով հենց գործելու է այս կոմիտեն։ Մենք վստահ ենք, որ միջազգային իրավապաշտպան կառույցները, Հայաստանի բարեկամ երկրների ներկայացուցչությունները նույնպես բավարար տեղեկացված չեն այս գործի իրական բնույթի մասին, և մենք պետք է ապահովենք իրական տեղեկատվության տարածումը, հասանելիությունը։ Մենք աշխատում ենք թե´ միջազգային կառույցների, և թե´ մեր տեղական իրական քաղաքացիական հասարակության հետ՝ քաղաքացիական ակտիվ խմբերի, իրավապաշտպան կազմակերպությունների, ժողովրդավարության և օրենքի գերակայության պաշտպան անհատների, լրատվամիջոցների, դեսպանատների, բոլորի հետ։ Սա՝ հանրության հետ տարվող աշխատանքի մասով։ Մենք վստահ ենք, որ արդարությունը վերականգնվելու է, մենք պայքարելու ենք, որպեսզի Գագիկ Ծառուկյանը օր առաջ լինի ազատության մեջ, թույլ չենք տալու նրա բարի համբավի թիրախավորված վարկաբեկումը։ Ի վերջո, կա պատմություն, կա արված գործ, կան սերունդներ, որոնք այդ ամենի ականատեսն են։ Եվ վերջապես, 21-րդ դարում հնարավոր չէ մարդու կառուցածը, ստեղծածը պարզապես խլել։ Դա նոնսենս է. կա միջազգային իրավունք, կա տեղական իրավունք, և կա ուղղակի պարզ բանականություն։

 

«Պատրաստվե՛ք երկրորդ Հոլոքոստին․ միայն փոշի կմնա»․ Նեթանյահուի ուղերձը ցնցել է Իսրայելը Կատարի միջնորդները ժամանել են Թեհրան․ Reuters Երկու գոլ՝ ավելացված ժամանակում․ «Ինտեր»-ը վերջին վայրկյաններին հաղթեց «Ֆիորենտինա»-ին Ես ընտրություն պետք է կատարեմ․ կա՛մ վերջ դնել Իրանին՝ ինչը շատ հեշտ կլինի, կա՛մ էլ գործարք կնքել. Թրամփ Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն Աշխաբադի փողոցում հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան բնակարաններ Երևան–Աշտարակ ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է նաև երեխաներից մեկը 25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսը