Մոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվայում՝ Հայաստանի դեսպանատան մոտ, այսօր բողոքի ակցիա է անցկացվել՝ ի աջակցություն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների, որոնք Հայաստանում ենթարկվում են հետապնդումների։
Բողոքի ակցիան անցկացվել է «Ամոթ իշխանությանը, որը հետապնդում է հոգևորականներին», «Ամոթ պառակտիչներին և Եկեղեցու դավաճաններին», «Եկեղեցին և ժողովուրդը միասնական են» կարգախոսներով։
Ակցիային մասնակցել են հարյուրավոր մարդիկ, որոնք իրենց ներկայությամբ արտահայտել են բողոքը Հայաստանում այժմ ընթացող գործընթացների դեմ և հայտարարել, որ պատրաստ են մինչև վերջ կանգնել Հայ Առաքելական Եկեղեցու կողքին։
Հետևեք մեզ՝ այստեղ



