Երևան, 14.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եթե որևէ մեկը թեկուզ նեղ շրջապատում ասի, թե իր ծննդյան վկայականն իրականում իր մահվան վկայականն է, ապա կողքինները արդարացիորեն կանհանգստանան նրա հոգեկան առողջության համար: Միգուցե որևէ մեկը մտածի, թե նա փիլիսոփայաբար կատակում է: Բայց, ընդհանուր առմամբ, նման բան ասողին կնայեն տարօրինակ հայացքով: Դա՝ կենցաղում:

Մինչդեռ քաղաքականության մեջ, համենայն դեպս, Հայաստանի քաղաքական դաշտում, ավելին՝ այդ «դաշտի» ամենից բարձր՝ ԱԺ ամբիոնից, այն էլ՝ կառավարության գործունեության հնգամյա ծրագիրը ներկայացնելիս, իշխող ուժի ղեկավար Նիկոլ Փաշինյանը բացեիբաց հայտարարում է, թե Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականը... Հայաստանի մահվան մասին է: Բառացի այսպես. «Եվ ասում եմ, Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետությունն ուրանալու մասին է, որ Հայաստանի Հանրապետություն՝ անկախ պետություն պետք է չլինի»,- պնդում է Փաշինյանը:

Մի կերպ հաղթահարելով «իյա՜, իրո՞ք»-ով կամ նման մեկ այլ ֆրազով արձագանքելու մեծ գայթակղությունը, այնուամենայնիվ, համբերատար, առանց հույզերի, զինված ողջամտության երևակայական նշտարով, դիտարկենք, թե ինչի մասին են Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, դրանց վրա հիմնված գործողությունները:

Եվ, երբ որևէ մեկը, առավել ևս՝ տվյալ պետության քաղաքական իշխանության ղեկավարը երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնից հայտարարում է, թե Անկախության հռչակագիրը պետության չլինելու մասին է, նա գործնականում ուժգին հարված է հասցնում նույն այդ պետության հիմքերի հիմքին:

Գաղափարաքաղաքական տեսանկյունից՝ մյուս հարվածը, որն ուղղակիորեն կապված է առաջին հարցի հետ, Արցախյան շարժումը ուրանալը, հերքելը կամ չեղյալ հայտարարելն է: Հայաստանի ներկայիս պետությունը, որ տարածքով ձևավորվել է Հայկական ԽՍՀ հենքի վրա, բովանդակային առումով հենց Արցախյան շարժման ծնունդ է: Ուստի, երբ Նիկոլ Փաշինյանը առիթ-անառիթ հայտարարում է, թե «Ղարաբաղյան շարժման էջը այլևս փակված է», նա գործնականում հայտարարում է, որ փակված է, ջնջված է կամ վերացված է Հայաստանի Հանրապետության գոյության գաղափարաքաղաքական հիմնասյուներից մեկը:

Հենց այս դիտարկումներն են հիմք տալիս, որ Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի գլխավորությամբ իրականացվող գործընթացը ոչ թե «իրական Հայաստան» կամ «4-րդ հանրապետություն» ստեղծելու տպավորություն թողնի, այլ հենց պետականության ապամոնտաժման: Ավելին, ոչ թե՝ ապամոնտաժման, այլ հենց կազմաքանդման:

Բայց միայն Անկախության հռչակագիրը կամ զուտ գաղափարաքաղաքական շերտը չէ: Այլ շերտեր էլ կան:

Ահավասիկ, նման մի շերտ է բոլոր ասպեկտներով ադրբեջանական, նաև թուրքական պահանջների կատարումը Հայաստանի ներկայիս քաղաքական իշխանության ու նրա լիդերի կողմից: Կա՞ էլի որևէ բան, որ այնտեղից ասել են, իսկ Փաշինյանը չի արել կամ չի նախազդել, որ կանի:

Այսպես կոչված՝ սահմանազատո՞ւմ՝ ադրբեջանական կողմին տարածքային ու դիրքային զիջումներով: Արվել է և դեռ արվելու է: Այսպես կոչված՝ անկլավների հանձնո՞ւմ: Խոստացվել է ու օրերս էլ հայտարարվեց, որ արվելու է, ի լրումն՝ հայկական տարածքները ադրբեջաներեն անվանելով (իբր, որ դրա պատճառով պատերազմ չսկսվի):

Արցախյան ազատամարտում հաղթած զինվորականների, ղեկավարների բանտարկում և դա՞տ, քրեականի անվան տակ քաղաքական հետապնդումնե՞ր: Արվել է և արվում է: Հիմա՝ առավել ևս: Գործեր են հարուցված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ, նախօրեին նա արդեն չորրորդ անգամ կալանավորվեց, պարբերաբար գործեր են հարուցվում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ: Ով կարծում է, թե սա զուտ Փաշինյանի «հոգին փառավորվելու» համար է, թող հպանցիկ աչքի անցկացնի ադրբեջանական քարոզչամիջոցները, որոնց էջերից անթաքույց ցնծություն է ծորում:

Հայ առաքելական եկեղեցու դեմ պատերա՞զմ: Կատարված է և տակավին կատարվում է: Այն պահին, երբ գրվում էին այս տողերը, Հայաստանում՝ Վաղարշապատում, դատարանի դահլիճում քննվում էր մտացածին մի «գործ», որի շրջանակում մեղադրանքներ են ներկայացված Ամենայն հայոց կաթողիկոսին, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին: Միայն այս ձևակերպումն ինքնին սարսափելի է:

Ի՞նչ է այս ամենը, եթե ոչ հենց պետականության կազմաքանդում: Առավել ևս, որ Հայ առաքելական եկեղեցին ոչ միայն ազգային ինքնության, այլև ազգային պետականության հիմնասյուներից մեկն է:

Հաջորդ շերտը՝ հողեղեն ու կենսական: Այն է՝ տնտեսությունը: Ի՞նչ պետություն, եթե ինքնաբավ տնտեսություն չունի: Ի՞նչ է արվում տնտեսության հետ:

Փաշինյանի իշխանությունը, իբր, «կոռուպցիայի դեմ պայքարի» շրջանակում, իրականում դրա քողի տակ պարզապես վերացնում է սեփականության իրավունքը: Կամայականորեն կարող են վայրկենապես փակվել, կապարակնքվել տասնյակ ու տասնյակ ընկերություններ, տնտեսվարող հիմնարկություններ, հարյուրավոր ու հազարավոր մարդիկ կարող են հայտնվել աշխատանքային ու սոցիալական անորոշության մեջ: Սա փաշինյանական իշխանության ներքո գտնվող Հայաստանի առօրյան է, այլ ոչ թե պատկեր՝ հակաուտոպիստական ինչ-որ ստեղծագործությունից:

Բազմամիլիոնանոց ներդրումներ անող ընկերությունը 1 անձնավորության հրահանգով կարող է հեռացվել ռազմավարական նշանակության խոշոր ընկերության ղեկավարումից, ըստ որում՝ խլման տարբերակով:

Գուցե պոպուլիստական այս «ռազգուլը» կամ արշավը հագուրդ է տալիս մարգինալլ յումպենների սոցիալական նախանձին, բայց գործնականում տնտեսության հերն անիծել է նշանակում: Ո՞վ ներդրումներ կանի մի երկրում, որտեղ ոչ միայն երաշխավորված չեն ներդրումները, ոչ միայն «բանկային գաղտնիքը» վերացված է, այլև սեփականության իրավունքն է «ժողովրդի անունից» ոտնատակված: Ավելին, ո՞վ իր կապիտալը կցանկանա պահել մի երկրում, որտեղ վերը թվարկված իրավունքները ոտնահարված են: Այնպես որ, թող զարմանալի չթվա, եթե հանկարծ պարզվի, որ Հայաստանից կապիտալի արտահոսք է սկսվել:

Շարունակենք, որովհետև էլի շերտեր կան: Պետականության կազմաքանդման մասին են նաև իրավակարգի իմաստախեղումն ու դատաիրավական համակարգը գործադիր իշխանության ղեկավարի թաշկինակի վերածելը: Կապ չունի՝ խոսքը վարչապետի ենթակայության տակ դրված քննչական-իրավապահ մարմիններին ԱԺ ամբիոնից հրահանգներ տալու մասին է, դատավորներին սպառնալու, թե Բարձրագույն դատական խորհրդի նախագահին «sms» հաղորդագրությամբ պաշտոնազրկելու:

Կարելի է, իհարկե, շարունակել մնալ քարոզչական թմբիրի մեջ` ձևացնելով ու երևակայելով, թե՝ «դա ինձ չի վերաբերում, դա իմ հետ կապ չունի…»: Բայց այդպես չէ: Կապ ունի: Որովհետև, երբ քանդվում կամ փլուզվում է պետականությունը, դրա ավերակների տակ ու հետևանքների մեջ հայտնվում են բոլորը, հատկապես նրանք, որ կարծում էին, թե դա իրենց չի վերաբերում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տեսչական մարմինը հորդորում է գազաբալոնային սարքավորումները տեղադրել բացառապես լիցենզավորված կազմակերպություններում Լավրովը կայցելի ԱդրբեջանՍպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է Հետաքրքիր է՝ ո՞վ է հսկելու մայրաքաղաքի մուտքերը. նոր հաստիքնե՞ր են ստեղծելու դրա համար. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԵրեխան փրկել է սրտի կաթված ստացող հորըԱվելի քան 900 ԱԹՍ․ Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի 20 շրջանների Ինչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավոր ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻնչ փուլում է ժանտախտը․ ե՞րբ Հայաստանին վտանգ կսպառնաԵվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համար Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութԱվելի քան 2500 կոնտեյներ տեղափոխող նավ է խորտակվել՝ փորձելով հատել Հորմուզի նեղուցը․ ԻՀՊԿ ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկնարկի կապակցությամբ Հարևանը դաժանորեն սպանել է հայտնի երգչին և նրա ընկերուհունՈւկրաինական hակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքն ընթանում է փակ ռեժիմով. Պեսկով Արտառոց դեպք՝ Արմավիրում, 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրա«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդրվում է Հայաստանի ևս 15 դպրոցներումՀայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Երկրաբանությունից մինչև հանքարդյունաբերության կառավարում․ Արման Վարդանյանի մասնագիտական ուղին Սարալանջի պողոտայում բախվել են 4 մեքենա Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել ՍԴ նախագահի ընտրությունը կկայանա ժամը 16։00-ին Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն ԳրիգորյանԹուփաք Շաքուրի սպանության մեջ մեղադրվողը դատապարտվեց ցմահ ազատազրկման Տղամարդը կնոջը ցած է նետել հյուրանոցի 10-րդ հարկիցՍևանա լճի ափին գտնվող ավելի քան կես միլիարդ դրամ արժեքով 41 հողատարածք բռնագանձվել է Լեւոն 14-րդի մոտ թոքի չարորակ ուռուցք է հայտնաբերվել «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համարԵրևանում հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ինՋուր չի լինելու մինչև 21:00-ն Հերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն ՀովասափյանՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանԲնությունը չի կարող պաշտպանված լինել, եթե մարդը զրկված է իր տարրական իրավունքներից. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն թվերով. այս թվերն ի ցույց են դնում վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գործադրած ճիգը. Մենուա ՍողոմոնյանՄիջադեպ՝ Երևանում, 20-ամյա երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, ոստիկանները ձերբակալել են 7 անձիԹրամփը հայտարարել է, որ չինական Թայվան կղզին համաձայնել է գնել Ալյասկայից մատակարարվող գազը Մոսկվան՝ թիրախում․ ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի, հայտարարվել է հրթիռային տագնապ Իսկ Ադրբեջանը խաղաղություն ուզո՞ւմ է, եթե ուզում է՝ ինչո՞ւ է նորանոր նախապայմաններ առաջադրում. Տիգրան Աբրահամյան Իշխանությունը ազնիվ չէ ժողովրդի ու հատկապես նրա այն հատվածի հետ, որը հստակ ակնկալիքներ ունի Հայաստանի եվրոպական օրակարգից. Մարիաննա ՂահրամանյանԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 9 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ադրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր ՊՆ-ն փորձում է ցույց տալ, թե բանակը հասարակության հայելին է․ ինքնասպանությունների թվերի շուրջ նոր զարգացումներ․ «Ժողովուրդ» Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներ