Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Բարի, ընկերասեր, խելացի տղա էր Համլետս». Համլետ Բադալ յանն անմահացել է նոյեմբերի 1-ին Նռնաձորում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Համլետը մեր տան փոքրն է, երկու քույրերի կրտսեր եղբայրը։ Սպասված էր մեր տղայի ծնունդը։ Սիրված երեխա էր թե՛ բակում, թե՛ ուսումնական հաստատություններում, թե՛ ընկերական ու հարազատների շրջապատում։ Լուրջ էր, խելացի, ընկերասեր, ընկերների համար կյանքը կտար։ Իր ընկերները հիմա էլ մեր կողքին են, նաև իրենցով ենք մխիթարվում։ Գաղտնապահ էր իր տեսակով, երբեք տանը չէր պատմում, թե դրսում ինչ է եղել։ Կռվարար չէր, բայց եթե իրեն նեղացնեին, չէր հանդուրժի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Համլետի մայրիկը՝ տիկին Կարինեն։

Համլետը ծնվել է Երևանում։ Այստեղ են անցել նրա մանկությունն ու պատանեկությունը։ Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկը նշում է՝ որդու սիրելի առարկան մաթեմատիկան էր։ «Զուգահեռ նաև սպորտի է հաճախել՝ ֆուտբոլի, ձյուդոյի։ Խաղացել է «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբում։ Պլաստիլինով էր սիրում աշխատել, կենդանիներ էր պատրաստում, քանդակում էր։ Իր գեներում դա կար, քանի որ ամուսինս ևս ձեռքի շնորհք ունի, աղջիկս նկարչուհի է։ Հետաքրքրությունների շրջանակը շատ մեծ էր։ Իններորդ դասարանն ավարտելուց հետո Համլետս ընդունվեց Ինֆորմատիկայի պետական քոլեջ։ Այնտեղ անվճար էր սովորում, հնարավորություն ուներ տարկետում վերցնելու և մեկ տարի հետո բանակ զորակոչվելու, բայց չհամաձայնեց, ցանկացավ իր տարիքայինների հետ մեկնել ծառայության։ Նախքան բանակ մեկնելն աշխատում էր, ձգտում ուներ ամեն ինչի ավելի լավն ունենալու, նպատակներ շատ ուներ»։

2019 թվականի հուլիսի 11-ին Համլետը զորակոչվում է ժամկետային ծառայության։ Ծառայել է նախ՝ Մուղնիի ուսումնական զորամասում (ՀՕՊ), այնուհետև ծառայությունը շարունակել է Մեղրիում։ «Սիրով մեկնեց ծառայության։ Երբեք ոչնչից չի տրտնջացել, պատրաստակամությամբ ու նվիրումով ծառայեց։ Իրենց ամբողջ դասարանից միայն Համլետս էր Հայաստանում ծառայում, բոլոր ընկերները մեկնեցին ծառայության Արցախ։ Ինքս ներքին անհանգստություն ունեի, որ հանկարծ Արցախում չծառայի, չեմ էլ կարող բացատրել, թե ինչու։ Աստծուն խնդրում էի՝ թող մեզ մոտիկ ծառայի, որ կարողանանք իրեն հաճախակի այցելել»։

Համլետի ծառայությունը շատ լավ էր անցնում, հասցրել էր անգամ արձակուրդ գալ, ընտանիքն էլ որոշել էր սեպտեմբերին նրա մոտ Մեղրի գնալ, մի քանի օր անցկացնել այնտեղ։ «Արդեն պատրաստվում էինք, բայց մի օր Համլետս զանգեց. «Մա՛մ, հանկարծ չգաք, այսօր մեզ շարք են կանգնեցրել, ասել՝ կարանտին է, այցելություններն արգելվում են»»։

Իսկ հետո սկսվում է պատերազմը։ «Հոկտեմբերի 5-ին իրեն տարել են Ջրական, մոտ 12 օր եղել է այնտեղ, մասնակցել է մարտերին։ Նա մեզ ոչինչ չի ասել։ Ամուսինս վատառողջ էր, դարի հիվանդությունը մեզ ևս չշրջանցեց։ Ճիշտ է, Համլետս հստակ չգիտեր այդ մասին, բայց երևի թե ինչ-որ բան կասկածելով՝ մեզ շատ բան չէր ասում, որ իր համար չանհանգստանայինք։ Քույրերին, մեր բարեկամներին պատմել էր, որ գնացել է Ջրական ու հետ եկել։ Իրենք էլ ինձ ոչինչ չէին ասում, այդ շրջանում անընդհատ հիվանդանոցներում էինք, չէին ուզում մեզ անհանգստացնել։ Առանց մեկ քերծվածքի Համլետս վերադարձել էր Մեղրի։ Նոյեմբերի 1-ին հրահանգ են ստացել, գնացել Նռնաձոր, իմ տղան նահանջի հրամանին չի ենթարկվել»։

Համլետն անմահացել է նոյեմբերի 1-ին Նռնաձորում ԱԹՍ-ի հարվածից։ «Քույրերին ասել էր, որ իրեն էլ չեն տանելու, սխալմունք է եղել, իրենք այն ժամանակ էլ չպետք է Ջրական գնային։ Մենք էլ գիտեինք, որ նա Մեղրիում է, այնտեղ կրակոցներ չկան, հանգիստ էինք։ Հոկտեմբերի 22-ին քրոջ ծննդյան օրն էր։ Հուլիսին մեծ քույրիկի ծննդյան օրն էր։ Համլետս կարողացել էր քույրիկին ծաղիկներ և տորթ ուղարկել։ Փոքր քրոջ ծննդյան օրը զանգահարեց, ձայնը հեռվից էր գալիս, ինձ ասաց. «Մա՛մ, զորամասում մաքրություն են անում, մենք մի քիչ հեռու ենք, վրանների տակ։ Ես քույրիկին չեմ կարող ծաղիկներ ուղարկել, իմ կողմից դու իրեն ծաղիկներ կտանես, բայց չասես, որ դու ես գնել։ Այս անգամ չեմ կարող առաքում անել»։ Երևի հենց դա էր մեր վերջին զրույցը։ Հետո մենք կրկին հիվանդանոցում էինք, անջատում էի հեռախոսիս ինտերնետը, որ Համլետը չզանգահարի ու չհասկանա, թե որտեղ ենք։ Ամեն կերպ իրեն հեռու էի պահում հայրիկի վատառողջ լինելու փաստն իմանալուց։ Քույրիկների հետ այդ ընթացքում խոսել է։ Իմ քրոջ տղաներն էին իրեն ասել՝ Հա՛մ, դիմացի, կգանք։ Բայց նա խստորեն հրահանգել էր՝ հանկարծ չգաք, սա ձեր պատկերացրած կռիվը չի»։

Նոյեմբերի 3-ին ծնողներին հայտնում են բոթը։ «Ես որևէ բան չեմ հիշում այդ օրերից, ամբողջ ընթացքում եղել եմ ցավազրկողների ազդեցության տակ։ Իր մահվան 40-րդ օրը լրանալուց հետո միայն կարողացա Եռաբլուր գնալ։ Ասում են՝ Համլետս անճանաչելի է եղել, բայց ընկերը նրան ճանաչել է, դեպքից անմիջապես հետո իրեն գտել ու զորամաս է իջեցրել։ Ասում են՝ եթե չիջեցներ, հետո շատ դժվար էր լինելու, քանի որ այնքան էին ռմբակոծել այդ հատվածը, որ ժայռերն ավազ էին դարձել»։

Իսկ հիմա Համլետի մասին «պատմում» են երևանյան բակում տեղադրված հուշաղբյուրը, հարազատ շենքի պատին Համլետի նկարը, որը նրա ընկերն է պատկերել, դպրոցում իր անունով անվանակոչված դասարանն ու պուրակը։

Ապրելու ուժի մասին։ «Երեք թոռնիկ ունեմ, երկուսն այնքան նման են Համլետիս։ Հենց նրանք են ինձ ուժ տվողը, իրենցով եմ մխիթարվում»։

Հ. Գ. - Համլետ Բադալ յանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Անդրանիկ Զորավար» մեդալներով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

25/27 Երկուսով քվեախցիկումՎթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ այնպիսի հայտարարություններ անելուց , որոնք կարող են ընկալվել որպես նախընտրական քարոզչություն կամ հակաքարոզչություն Ռուսաստանին միշտ մեղադրել են բոլոր մահացու մեղքերի մեջ․ Պուտին ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում