ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Իրանը լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը հայտարարել են, որ Իրանը լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ։
Կորպուսը հերքել է ԱՄՆ-ի պնդումները ազատ միջազգային նավարկության վերականգնման մասին։
ԻՀՊԿ-ն ամերիկյան կողմի պնդումներն անվանել է «բացահայտ սուտ», որը նպատակ ունի զսպել նավթի գները և թաքցնել սեփական պարտությունը։ Իրանի զինված ուժերը շեշտել են, որ նեղուցի վերահսկողությունը մնում է «լիակատար և վճռական», և որ ոչ մի նավի թույլ չի տրվի անցնել առանց Թեհրանի նախնական համաձայնության։
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ իրավիճակը կպահպանվի մինչև Վաշինգտոնի գործողությունների դադարեցումը և մոտ երկուսուկես ամիս առաջ կնքված շրջանակային համաձայնագրով պարտավորությունների կատարումը, որի ժամկետը լրացել է։
Հետևեք մեզ՝ այստեղ



