Գիտնականները մշակել են համակարգ, որը կարող է միաժամանակ ջուր, էլեկտրաէներգիա և ջրածին արտադրել
ՄՇԱԿՈՒՅԹՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սանկտ Պետերբուրգի Պետրոս Մեծի անվան պոլիտեխնիկական համալսարանի գիտնականների մասնակցությամբ մշակվել է համալիր, որը նախատեսված է միաժամանակ քաղցրահամ ջուր, էլեկտրաէներգիա և էկոլոգիապես մաքուր վառելիք՝ ջրածին ստանալու համար։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Progress in Energy գիտական ամսագրում։
Համակարգի հիմքում փոքր մոդուլային ռեակտոր է։ Գիտնականների գաղափարն այն է, որ ռեակտորի արտադրած ջերմությունն օգտագործվի մի քանի փուլով՝ նախ էլեկտրաէներգիայի, ապա ջրածնի արտադրության, իսկ մնացած ջերմությունը՝ ծովի ջրի աղազերծման համար։ Մշակողների խոսքով՝ համակարգը կարող է աշխատել ինքնավար և, ի տարբերություն արևային կամ քամու էներգիայից կախված լուծումների, դրա աշխատանքը չի կախված եղանակային պայմաններից։
Նախնական հաշվարկներով՝ այս տեխնոլոգիայով ջրածնի ինքնարժեքը կարող է կազմել մեկ կիլոգրամի համար մոտ 2,93 դոլար՝ ներկայիս մոտ 6 դոլարի փոխարեն։ Սակայն գիտնականները նշում են, որ նախագծում օգտագործվող ռեակտորը դեռ հայեցակարգային մշակման փուլում է, և համակարգը դեռ պատրաստ չէ առևտրային կիրառման։
Հետևեք մեզ՝ այստեղ



