ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողությունների «զգույշ իրականացման» մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում իր առջև դրված խնդիրներն իրականացնում է «զգույշ կերպով՝ անհարկի զոհերից և ավերածություններից խուսափելու համար»։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Խնդիրներն իրականացվում են զգույշ՝ անհարկի զոհերից և ավերածություններից խուսափելու համար», — ասել է ռուս դիվանագետը։
Գալուզինը նաև կարծիք է հայտնել, որ ՄԱԿ-ի հովանու ներքո Կիևում արտաքին կառավարման հաստատումը կարող է ճանապարհ բացել ուկրաինական հակամարտության կարգավորման համար։ Ավելի վաղ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ռազմական գործողությունների գոտում իրավիճակի զարգացումը, Մոսկվայի գնահատմամբ, դրական է Ռուսաստանի համար։
Հետևեք մեզ՝ այստեղ



