Երևան, 29.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վաչեի կնոջ անկեղծ խոստովանությունն ամուսնու և երեխա ունենալու մասին ու նոր ֆոտոշարքը

ՖՈՏՈ

Blognews.am-ը գրում է.

Հումորիստ, դերասան Վաչեն և «ImYerevan.com»- ի տնօրեն, «Երևան 2.0» նախագծի ղեկավար Գայանե Մանուկյանն արդեն 2 տարի է, ինչ ամուսնացած են։ Զույգն օրերս լուսանկարվել է BlogNews-ի համար։ Մեր ֆոտոշարքի թեման նկարչությունն էր, քանի որ այս զույգի առաջին հետաքրքիր զրույցը հենց կերպարվեստի շուրջ է ծավալվել։ Ազատ ժամանակ Գայանեն նկարում է: Իհարկե, Վաչեի հետ արված ֆոտոշարքը չէր կարող առանց հումորի անցնել։) Մինչ դերասանը կեցվածք էր ընդունում՝ կարծելով, թե կինն իրեն է նկարում, Գայանեն նկարում էր ամուսնու հագի շապիկը։)

Ինչ վերաբերում է զրույցին, BlogNews-ի՝ հայտնիների կանանց հետ զրույցների շարքը համալրեցինք ևս մեկով։ Գայանեն անկեղծ պատմեց, թե ինչպես են սկսվել իր և Վաչեի հարաբերությունները, ինչ է փոխվել ամուսնությունից հետո և, իհարկե, ընտանիքի համալրման մասին։) Ի դեպ, Գայանեն նշեց, որ շատ երջանիկ է Վաչեի կողքին, քանի որ իր կողքին այնպիսի տղամարդ է, ով իրեն թևեր է տալիս։

-Գայանե, Ձեր հարցազրույցներից մեկում կարդացի, որ չէիք կարծում, որ Ձեր և Վաչեի միջև կարող է ինչ-որ հարաբերություն ձևավորվել։ Ինչպե՞ս ստացվեց անցումը և սեր ծնվեց։

-Ինձ համար կան մի քանի արժեքներ, որոնք անչափ գնահատում եմ՝ հումորի զգացումն ու կինոյի, մշակույթի, կերպարվեստի հանդեպ հետաքրքրվածութունը։ Դա շատ բան է ասում մարդկային տեսակի մասին։ Երբ մենք ծանոթացանք, ես բնակվում էի ԱՄՆ-ում և չէի ճանաչում Վաչեին։ Դեռ «Բազե»-ից ճանաչում էի Արմուշին, հենց նա էլ ինձ ասաց, որ եկել են հյուրախաղերի, հրավիրեց «Վիտամինի» ելույթին, այնուհետև գնացինք  երեկույթի։ Այդպես էլ ծանոթացանք։ Այնպես էր ստացվել, որ ես ու Վաչեն իրար կողքի էինք նստած ու հետաքրքիր զրույց սկսեցինք կինոյի, կերպարվեստի մասին։ Այնպիսի նկարիչներից էինք խոսում... շոկի մեջ էի, որ նա ճանաչում է այդ նկարիչներին։ Այդ շփումն ինձ համար շատ հետաքրքիր էր մարդկային առումով և երկարաձգվեց, իրենք մեկնեցին, իմ ու Վաչեի շփումը մնաց։ 5-6 ամիս հետո Վաչեն  վերադարձավ ԱՄՆ և մեր հարաբերություններում նոր փուլ սկսվեց։

-Ամուսնությունից հետո ի՞նչ փոխվեց։ Որքան էլ երկար ընկերություն անեք, հետաքրքիր լինեք միմյանց համար, կենցաղն այլ հարթություն է, որում  նորովի ես ճանաչում մարդուն։

-Իրականում դա կարծրատիպ է, կամ էլ  իմ բախտն է բերել, համենայն դեպս, իմ մեր զույգն ինձ համար այն զույգն է, ինչպիսին ես պատկերացնում էի։

-Իսկ վեճեր ունենո՞ւմ եք, ինչի՞ վերաբերյալ են հիմնականում լինում տարաձայնությունները։

- Մենք երբեք չենք վիճում, քննարկում ենք։ Մեր դեբատները, քննարումները մինչ օրս չեն դադարել, հուսով եմ՝ չեն էլ դադարի։ Կարող են լինել շատ բուռն դեբատներ, սակայն դա երբեք չի անցնում վեճի սահմանը։ Մեր կենցաղն էլ բավականին կոնստրուկտիվ ու զիջողական է, ինչը երկուստեք աշխատանքի արդյունք է։ Դա օդից չի լինում։ Մենք աշխատում ենք, որ հանկարծ կենցաղը չմտնի մեր հարաբերությունների մեջ, թե չէ կկորցնենք այն կարևորը, որի շնորհիվ իրար գտել ենք և այդքան գնահատում ենք։

Շատ հաճախ մեր դեբատները լինում են ֆիլմերի, մեր հասարակության, մարդկային արժեքների մասին են։ Քաղաքականությունից աշխատում ենք չխոսել։)

-Իսկ ընտանեկան հարցերի շուրջ բանավեճեր չե՞ն լինում։

-Մեզ մոտ միշտ կոնսենսուս է, չի եղել տարաձայնություն ընտանեկան որևէ հարցի շուրջ։ Դա նաև մեր ընտանիքներից է գալիս։ Մենք իրար շատ նման ընտանիքներում ենք մեծացել, որտեղ մեզ դաստիարակել են մի կողմից դեմոկրատ, մյուս կողմից՝ դիմացինին հարգելու սկզբունքով։ Երբևէ լուրջ կոնֆլիկտ չենք ունեցել։

-Որքան նկատել եմ, Վաչեի մեջ կա հայ տղամարդկանց հատուկ խստություն։

-Այն կերպարները, որոնցով նա ներկայանում է, որևէ կապ չունեն իր իրական  կերպարի հետ։ Այո, Վաչեն խիստ է, և դա շատ կարևոր է։ Կարծում եմ՝ ինձ հետ պետք է խիստ լինել, դա ձգում է, կողքիդ ուժի զգացողություն է տալիս (իհարկե, չափի մեջ)։ Այդ խստությունը նաև կրթում է ինձ, բայց նա ոչ միշտ է խիստ, միայն այն դեպքերում, երբ զգում է, որ ես կարող եմ սխալվել։ Այդ ժամանակ նա շատ արագ կողմնորոշվում է ու ինձ ճիշտ ուղղորդել։

-Իսկ Դուք ունե՞ք այդ պահանջկոտությունը, որի շնորհիվ Վաչեն չի կորցնում իր զգոնությունը։

-Չէ, ես ավելի շատ փորձում եմ իրեն ինտուիտիվ դաշտում հաղորդակցվելով, իրար զգալով հասկանանք միմյանց, ոչ թե պահանջելով։ Երբևէ ոչինչ չեմ պահանջել, արգելել։ Կարծում եմ՝ տղամարդու համար դա կատաստրոֆիկ բան է։

-Մոտ 3 տարի է՝ միասին եք։ Հարաբերություններում անկումային փուլ ունեցե՞լ եք։

-Հա, իհարկե, առանց այդ դժվարությունների, որոնք հաղթահարել ենք, հետաքրքիր չէր լինի։ Հեշտ չենք գնում կոմպրոմիսի, սակայն երբեք չենք փորձում հրահրել։ Դա շատ դժվար է, որովհետև երբեմն դեմ է սեփական  սկզբունքներին, բայց երբեմն սկզբունքերը վերամշակելով է զույգն ամրանում և հաջորդ խնդիրն ավելի հեշտ է լուծվում։ Առանց նման պահերի անհնար է։

-Դա ավելի շատ հարաբերություների սկզբնակա՞ն փուլում էր, թե ամուսնությունից հետո։

-Ամուսնությունից հետո։

-Ինչպիսի՞ ամուսին է Վաչեն։

- Վաչեն հայ է՝ իր բոլոր բնութագրականներով։ Նա շատ հոգատար, շռայլ, իմ հանդեպ շատ նուրբ և ուշադիր ամուսին է։ Չեմ գովաբանում, իսկապես այդպես է։

Մի քիչ սուբյեկտիվ է, երբ կինն ամուսնու մասին ասում է, որ նա բարի է, բայց Վաչեն իսկապես շատ բարի, հանդուրժող ու չափազանց ընկերասեր է։ Մարդիկ, ովքեր իրեն ճանաչում են, կարծում եմ, դա նկատել են ու գիտեն։

-Իսկ ի՞նչ թերություններ ունի։

-Ինքն իմ թերություններից երբեք չի խոսում, այնպես որ, ես էլ կլռեմ։)

-Միմյանց ազդեցությամբ փոխվե՞լ եք։

-Այո ու այնքան լավ է, երբ ոչ թե փորձում ես փոխել մարդուն, այլ նա փոխվում է քո ներկայությամբ և ազդեցությամբ։ Իմ դեպքում այդպես է եղել, ես շատ հարցերում փոխվել եմ, կարծում եմ՝ ինքն էլ։ Հաստատ մենք նույնը չենք, ինչ 2 տարի առաջ։ Նաև՝ շատ ենք նմանվել. մենք իրար լրացնում ենք մեր գույներով։ Առաջին հայացքից մենք տարբեր ենք, սակայն վերջերս մենք էլ էինք խոսում այդ մասին ու մի արտահայտություն արեցինք՝ ինչքան ենք նմանվել իրար։ Կես խոսքից, լռությունից հասկանում ենք իրար, ինքը մտածում է, ես ասում եմ կամ հակառակը։

-Ռոմանտի՞կ զույգ եք։ Անակնկալներ հաճա՞խ եք անում իրար։

-Նայած ինչպես ենք հասկանում «ռոմնատիկ» ասվածը։ Եթե դա ծաղիկներ նվիրելը կամ երեկույթներ կազմակերպելն է, չէ, սակայն մենք կարող ենք աշխատանքային օրվանից հետո շատ հոգնած գալ տուն, խոսել կյանքից, ընկերներից, գործից, մի բաժակ գինի խմել, ու մեզ համար դա լինի ռոմանտիզմի գագաթնակետը։ Եղել են նաև դեպքեր, որոնք գուցե կարելի է բնորոշել որպես ռոմանտիկ։ Օրինակ՝ մեր հանդիպումներից մեկը Կալիֆոռնիայում՝ «Six Flags»-ում էր, որն ինձ համար շատ վախենալու տեղ է, սակայն ես իմ մեջ կարողացա հաղթահարել իմ մեծագույն վախերից մեկը, որպեսզի իր հետ նստեմ աշխարհի ամենավտանգավոր կառուսելներից մեկը։ Ինձ համար դա էլ է ռոմանտիզմի բնորոշիչ։

Ինչ վերաբերում է անակնկալներին՝ ես սիրում եմ անակնկալներ, սակայն մենք այդ առումով շատ «երես առած» ենք ու շատ դժվար է անել մի բան, որն իսկապես շոկի կենթարկի։

-Համատեղ ժամանցի սիրելի տաբերակները որո՞նք են։

-Ֆիլմ դիտել, գինի խմել (ի դեպ, դա մեզ համար ոչ թե ալկոհոլ ընդունելու գործընթաց է, այլ փիլիսոփայություն), միասին ինչ-որ նախագծի շուրջ քննարկումներ անել։ Ինձ համար շատ կարևոր է իր կարծիքը։ Երբ դիտողություններ է ունենում, միանշանակ ընդունում եմ, որովհետև չափազանց կարևորում եմ իր կարծիքը։ Այն շատ արդար ու կշռադատված է, նույնն էլ, կարծում եմ, իմ դեպքում է։ Միասին ենք մարզվում, դա էլ մեզ լիցքավորելու տարբերակ։ Ինչպես նաև՝ շատ ենք սիրում ճամփորդել։

-Գայանե, ինչպես հասկացա, դուք ավելի շատ սիրում եք երկուսով լինել, ոչ թե մարդաշատ տեղերում։

-Հա, մեր սիրելի զբաղմունքներն ընտանեկան են։

-Նախկինում է՞լ եք էդպիսին եղել, թե՞ ձեր փոքրիկ ընտանիքը ձեզ բերեց տուն։

-Նախկինում ոչ ես, ոչ էլ նա էդպիսին չենք եղել, երկուսս էլ էությամբ «դրսի» մարդ ենք, սիրում ենք արտաքին շփում, ակտիվ կյանք, հատկապես՝  ինքը, բայց հիմա շտապում ենք տուն։ Դա շատ կարևոր զգացողություն է, որը քչերն ունեն։ Մենք ձեռք ենք բերել  ու շատ ենք սիրում այդ զացողությունը։

-Տանը Վաչեն Ձեզ օգնո՞ւմ է, կարող է, օրինակ, համեղ մի բան պատրաստել։

-Չէ, բացառվում է։ Մի անգամ խոհանոցային հաղորդման էր գնացել, որի համար 10 անգամ բաղադրատոմսն ասացի, գնաց ուրիշ բան պատրաստեց։) Նա գուրման է, սիրում է համեղ ուտել, բայց երբեք չի պատրաստում։ Մի անգամ շատ ոգևորված ասաց՝ արի օգնեմ, շատ ես հոգնած, 2 րոպե հետո արդեն խոհանոցում չէր։) Ինձ համար դա նորմալ է, ինքս շատ եմ սիրում խոհանոց և հաճույքով եմ պատրաստում։ Ի դեպ, մեր համատեղ սիրելի զբաղմունքներից է միասին ուտելը։  Հատկապես հանգստյան օրերին ինչ-որ յուրահատուկ բան ունենք ուտելու։

Շարունակությունը՝ այստեղ

Երևան-Երասխ ավտոճանապարհին հրշեջ փրկարարները ավտոմեքենայից չորրորդ կիսամոխրացած մարմինն են հայտնաբերել Ադրբեջանի ԱԳՆ-ն Իսրայելի կառավարությանը կոչ է արել վերանայել Հայոց ցեղաuպանnւթյան մասին որոշումը Կոստյանտինիվկայի շուրջ օղակը սեղմվում էԻրանը ցանկանում է Պարսից ծոցում ստեղծել հավաքական անվտանգության համակարգ ԱՄՆ-ում ջրhեղեղների հետևանքով զnhվել է առնվազն չորս մարդ. NBC Քիչ առաջ ջրшսուզшկները Փամբակ գետում հայտնաբերեցին 2 օր առաջ ջրшհեղձ եղած տղամարդու մшրմինըՋրասուզակները Պրիմորյեում երեխայի դիակ են հայտնաբերելՊեկինում հանդիպել են Սի Ծինփինը և Լուկաշենկոն Կոմnւնիզմը մեր երկրի համար ամենամեծ uպառնալիքն է. Թրամփ Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան Արդարությունը հաղթում է միայն այն ժամանակ, երբ դրա թիկունքին կանգնած է կազմակերպված և պահանջատեր պետությունը. Հրայր ԿամենդատյանԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել են փոխադարձ hարվածների դադարեցման շուրջ. Axios «ՀայաՔվեի» մեծ ընտանիքը հաստատակամ է իր նպատակադրման` հակազգային վարչախմբի հեռացման և ազգային իշխանության հաստատման հարցումՉինաստանի հարավ-արևմուտքում 5,5 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տnւժածներ Մեսսին բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստներից մեկն է, և նույնիսկ այսօր նա շարունակում է մնալ ազդեցիկ և վճռորոշ ֆուտբոլիստ․ Ռոնալդո Պուտինը խոստովանել է՝ ուկրաինական հարվածներից Ռուսաստանում վառելիքի պակաս կա Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Իսրայելը փորձում է «քողարկել իր իսկ գործած հանցագործությունները»․ Թուրքիայից արձագանքում են Հայոց ցեղասպանության ճանաչմանը Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1 450-ի Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Վթար է․ ջուր չի լինելու ԱԱ-2026․ հայտնի է 1/8 եզրափակչի առաջին մասնակիցը Երևան-Երասխ ճանապարհին մեքենա է այրվել․ կա 3 զnh Թուրքիան արձագանքել է Իսրայելի կողմից Հայոց ցեղաuպանnւթյnւնը ճանաչող բանաձևի ընդունումը Թուրքիան և Ադրբեջանը փախլավան ցանկանում են ներկայացնել որպես սեփական մշակութային ժառանգությունԹուրքիան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից մի քանի օր առաջ կընդունի ԵՄ բարձրաստիճան պատվիրակությանը. ԶԼՄՍաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնը և Մակրոնը քննարկել են տարածաշրջանային լարվածության դեէսկալացիանԹուրքիայի արևմտյան հատվածում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՌուսաստանը կարող է լինել միայն ուժեղ, կամ էլ՝ Ռուսաստան չի լինի․ Պուտին Մատչելի և քաղցր միրգը, ինչպես պարզվել է, պաշտպանում է քաղցկեղից և շաքարախտից Անթիլիասի Մայրավանքում նշվել է Արամ Ա Վեհափառ Հայրապետի ընտրության և օծման 31-ամյակըԱՄՆ-ն փնտրում է հրթիռների արագ և էժան արտադրության լուծումներ ԱՄՆ-ում ներկայացվել է երկրի 250-ամյակին նվիրված հուշանձնագրի սահմանափակ շարքը՝ Թրամփի դիմանկարովՆոր դեղամիջոցն առաջին անգամ օգնել է մասամբ վերադարձնել լուսազգայունությունը ժառանգական կուրության դեպքումԺամանակավորապես արգելք է սահմանվել բենզինի և կերոսինի արտահանման վրա. ՊուտինՀամաշխարհային տնտեսությանը սպառնում են ռեկորդային պարտքերը, գնաճը և արհեստական բանականության բումը. BISՀայոց ցեղասպանության ճանաչում և պետական շահերի առաջնահերթությունը. Մհեր ԱվետիսյանՄրցակիցների միակ շանսն այն է, որ նրանք չափազանց թուլանան. Իբրահիմովիչը նշել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտինՆոր կադր՝ հիվանդասենյակից. Գոռ Հակոբյանը հրապարակել է որդու լուսանկարը Մահվան ելքով վրաերթ ԵրևանումՌԴ Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա»-ի ցուցակը կգլխավորեն Լավրովն ու ՍոբյանինըՎարորդը «Opel Zafira»-ով բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր հայտնվել կանաչ գազոնում․ նա մահшցել էՓրկարարները Վենեսուելայում երկրաշարժերից հետո փլատակների տակից անվնաս դուրս են բերել երկու 11-ամյա տղաներիOpta-ն ներկայացրել է ԱԱ-2026-ի խմբային փուլի խորհրդանշական հավաքականը Լիոնել Մեսիի ռեկորդը Սերբիան վերականգնում է պարտադիր զինվորական ծառայությունը. Վուչիչ Թրամփն ու Նեթանյահուն իրենց իսկ հայտարարություններով հաստատում են իրենց հանցագործությունները․ Մոջթաբա ԽամենեիԵՄ-ն 5 մլն եվրո է մոբիլիզացրել Վենեսուելայում երկրաշարժից տուժածներին օգնելու համար Սաուդյան Արաբիայում ուղղաթիռի կործանման հետևանքով 14 մարդ է զnհվել Պայթյուն Գյումրի քաղաքի տներից մեկում. կա զnհ