Ղրղզստանը և Չինաստանը ստորագրել են հավերժական բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագիր
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ղրղզստանի նախագահ Սադըր Ժապարովը և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը ստորագրել են հավերժական բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագիր՝ Բիշքեկ չինական առաջնորդի պետական այցի շրջանակներում, փոխանցում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Բացի այդ, առաջնորդները ստորագրել են երկու երկրների համատեղ հռչակագիր՝ նոր դարաշրջանում համապարփակ ռազմավարական գործընկերության բարձրորակ զարգացման մասին։
Ընդհանուր առմամբ, բանակցությունների արդյունքում պետությունների ղեկավարները ստորագրել են 32 երկկողմ փաստաթուղթ, այդ թվում՝ գյուղատնտեսության ոլորտում համագործակցության 2027-2030 թվականների գործողությունների պլանը և անդրսահմանային միջբանկային վճարային համակարգի մասնակիցների սպասարկման մասին համաձայնագիրը։
Հետևեք մեզ՝ այստեղ



