Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Երուսաղեմի հայկական թաղամասը՝ նոր լարվածության կենտրոնում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երուսաղեմի Հին քաղաքում հայկական ներկայության դեմ ուղղված միջադեպերը վերջին շաբաթներին կրկին հայտնվել են ուշադրության կենտրոնում։ Օգոստոսի 30-ին Իսրայելի ոստիկանությունը հայտնել է, որ Հին քաղաքում յոթ մարդ է ձերբակալվել կրոնական սրբավայրերի նկատմամբ ոտնձգությունների կասկածանքով։ Երեք չափահասներ կասկածվում են մահմեդական գերեզմանաքարը ոտքով հարվածելու և տապալելու մեջ, իսկ ևս չորսը՝ Հայոց Պատրիարքարանի համալիրի ուղղությամբ թքելու համար։ Բոլոր յոթը հետագայում ազատ են արձակվել սահմանափակումներով։

«Հայ առաքելական եկեղեցու և քրիստոնեության դեմ պայքարը, դժբախտաբար, չի սահմանափակվում միայն Հայաստանով։ Այստեղ՝ Երուսաղեմում, մենք ամենօրյա պայքարի մեջ ենք, սակայն չենք թուլանում, չենք հանձնվում։ Օգոստոսի 2-ին 6 կրոնական հրեաներ՝ հինգ անչափահաս և մեկ չափահաս, ձերբակալվել էին Սուրբ Հակոբյանց վանքի մուտքի մոտ թքելու, դարպասները հարվածելու և քարեր նետելու կասկածանքով։ Միջադեպի ժամանակ քարեր են նետվել նաև դեպքը տեսագրող հայ կնոջ ուղղությամբ»,- MediaHub-ին պատմեց երուսաղեմաբնակ Պետիկ Կիրակոսյանը։

Նրա խոսքով՝ հայկական թաղամասի նկատմամբ նման վերաբերմունքը տեղի է ունենում ավելի լայն խնդրի ֆոնին․ վերջին ամիսներին Երուսաղեմում արձանագրվել են քրիստոնյա հոգևորականների, եկեղեցիների և գերեզմանատների նկատմամբ թքելու, վիրավորելու, քարեր նետելու և ֆիզիկական հարձակումների դեպքեր։ Ապրիլին Իսրայելի ԱԳՆ-ն նույնիսկ հատուկ պաշտոն է ստեղծել քրիստոնեական աշխարհի հարցերով, որը ստանձնել է դիվանագետ Ջորջ Դիկը։

Երուսաղեմի հայկական թաղամասը միայն կրոնական տարածք չէ։ Հայերի ներկայությունը Երուսաղեմում ունի շուրջ 1600 տարվա շարունակական պատմություն։ Ներկայիս թաղամասի բնակիչների մի զգալի մասը Հայոց ցեղասպանությունից փրկվածների ժառանգներն են․ ցեղասպանությունից հետո Երուսաղեմ հասած շուրջ 10 հազար հայ փախստականների ժառանգները հետագայում բնակություն են հաստատել պատրիարքարանի տարածքում։

«Այս համատեքստում առանձնահատուկ նշանակություն ունի «Կովերի պարտեզը»։ Այն հայկական թաղամասի ամենախոշոր հողատարածքներից է՝ Սիոն լեռան հատվածում, և դրա ճակատագիրը դարձել է հայկական համայնքի գոյության ու տարածքային ամբողջականության առանցքային հարցերից մեկը։ Այս պահին էլ ես «Կովերու պարտեզում» եմ։ Փորձում ենք այն պաշտպանել ծայրահեղական հրեաներից։ Այսօր հայկական թաղամասի խնդիրը, հետևաբար, երկու զուգահեռ ճակատ ունի՝ անվտանգություն և հողային իրավունքներ։ Մի կողմից՝ հայկական եկեղեցու և հայ բնակիչների նկատմամբ շարունակվող ոտնձգությունները, մյուս կողմից՝ համայնքի համար ռազմավարական նշանակություն ունեցող հողերի ապագայի շուրջ դատական պայքարը»,- ասաց Կիրակոսյանը։

Հայկական թաղամասի հարցը համայնքի համար այլևս պարզապես անշարժ գույքի վեճ չէ․ այն կապված է Երուսաղեմում դարերով պահպանված հայկական ներկայության շարունակականության հետ։

Հունան Թադևոսյան

Հետևեք մեզ՝ այստեղ

Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԱրտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին12 Սուրբ վարդապետների հիշատակության օրն էՀիտլերի նախկին նստավայրն այրվել էՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՆորայր Հախոյանը 1/8 եզրափակչում պարտվեց աշխարհի չեմպիոն Վախթանգ Լոլուային. ԱԱԼուգանսկին Ուկրաինայի հարվածի հետևանքով 1 մարդ ծայրահեղ ծանր վիճակում էՖրանսիայում սկսվել է զանգվածային բողոքի ցույցերի և անկшրգությունների նոր ալիք Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել Խոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց Փաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք ՉալաբյանԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման Խոջոյան «Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնին