Երիտասարդությունը կարող է անգնահատելի դեր ունենալ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում. Զախարովա
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երիտասարդությունը կարող է անգնահատելի դեր ունենալ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարող են և պետք է ավելին լինեն, քան պաշտոնական փաստաթղթերում ամրագրված մակարդակն է, քանի որ երկու երկրների գործակցության հիմքում ընկած են բազմադարյա պատմական անցյալը, մշակութային սերտ կապերն ու ընդհանուր ավանդական արժեքները»,- հայտարարել է Զախարովան:
ԱԳՆ ներկայացուցիչը հատուկ ընդգծել է, որ Ռուսաստանը, ի թիվս այլ հարցերի, իր զգալի ավանդն է ներդրել նաև այն արյունալի հակամարտությունների հանգուցալուծման գործում, որոնք խլում էին Հայաստանի քաղաքացիների կյանքերը։
Հետևեք մեզ՝ այստեղ



