Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ինչ կպահանջի Ռուսաստանը Փաշինյանից

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում այսօր նախատեսված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Հանդիպման օրակարգում, ըստ Կրեմլի ներկայացուցիչների նախօրեին հնչեցրած հայտարարությունների, առանցքային թեմաներից մեկը լինելու է Հայաստանի եվրոպական ինտեգրման հեռանկարը և այդ հարցով հանրաքվե անցկացնելու հնարավորությունը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինը Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում կրկին կներկայացնի Մոսկվայի դիրքորոշումը Հայաստանի՝ Եվրամիությանը անդամակցելու ձգտումների վերաբերյալ։ Պեսկովի խոսքով՝ Հայաստանի ապագայի վերաբերյալ որոշումը պետք է կայացնի հենց հայ ժողովուրդը, և այդ նպատակով առաջարկվում է հանրաքվե անցկացնել։

Այսպիսով, արդեն պաշտոնական մակարդակով ակնհայտ է, որ Մոսկվան Հայաստանի արտաքին քաղաքական ուղղության հարցը դիտարկում է որպես սկզբունքային խնդիր։ Եվ հենց այս ֆոնին առավել հետաքրքիր են դառնում Բիշքեկում կայանալիք փակ բանակցությունների հնարավոր մանրամասները։

Ռուսաստանյան մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այսօր նախատեսված Փաշինյան-Պուտին հանդիպումը, մեղմ ասած, կարող է բավական լարված մթնոլորտում անցնել։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանի առջև կարող է դրվել որոշակի ուլտիմատումային տարրեր պարունակող առաջարկների փաթեթ։

Մեր աղբյուրների պնդմամբ՝ ռուսական կողմը կարող է պահանջել Հայաստանի վարչապետից վերջնականապես հստակեցնել երկրի հետագա արտաքին քաղաքական և տնտեսական ուղղությունը։ Քննարկվող տարբերակներից մեկը, ըստ այդ տեղեկությունների, հետևյալն է՝ կամ Երևանը հրապարակայնորեն հրաժարվում է Եվրամիության լիարժեք անդամակցության նպատակներից, կամ հայտարարում է հանրաքվե անցկացնելու մտադրության մասին՝ Հայաստանի հետագա տնտեսական ինտեգրման ուղղությունը որոշելու համար։

Ըստ մեր աղբյուրների՝ միջանկյալ կամ մշուշոտ ձևակերպումները ռուսական կողմի համար կարող են այլևս ընդունելի չլինել։ Այսինքն՝ Բիշքեկում Փաշինյանի առջև կարող է դրվել հստակ քաղաքական ընտրության հարց։

Մեր ունեցած տեղեկություններով՝ եթե հայկական կողմը հրաժարվի նման տարբերակներից, ապա ռուսական կողմը կարող է ներկայացնել կոնկրետ քայլերի ցանկ, որոնք, ըստ աղբյուրների, կարող են կիրառվել հաջորդ փուլում։

Ի մասնավորի, շրջանառվող տեղեկությունների համաձայն, խոսքը կարող է վերաբերել Ռուսաստանում ապրող և աշխատող ՀՀ քաղաքացիների կարգավիճակի խստացմանը, տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ հնարավոր սահմանափակումներին, ֆինանսական փոխանցումների ոլորտում նոր խոչընդոտների առաջացմանը, իսկ հետագա փուլերում՝ նաև էներգակիրների գների վերանայմանը։

Past.am-ի աղբյուրները, մասնավորապես, պնդում են, որ քննարկվող հնարավոր միջոցների շարքում կարող են լինել նաև Ռուսաստանի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիների նկատմամբ խիստ միգրացիոն քաղաքականության կիրառման տարբերակներ։ Միաժամանակ ընդգծենք, որ այս տեղեկությունները պաշտոնապես հաստատված չեն, և դրանց վերաբերյալ որևէ հրապարակային հայտարարություն ռուսական իշխանությունների կողմից առայժմ չի հնչել։

Սակայն նույնիսկ առանց այդ չհաստատված սցենարների, արդեն իսկ պարզ է մեկ կարևոր հանգամանք. Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու հարցը Մոսկվայի համար այլևս պարզապես Երևանի արտաքին քաղաքական նախաձեռնություններից մեկը չէ։

Ռուսաստանը փաստացի փորձում է հասկանալ, թե Հայաստանը դեպի ո՞ր տնտեսական և քաղաքական ուղղությունն է պատրաստվում շարժվել առաջիկա տարիներին։ Եվ այստեղ Մոսկվայի հիմնական հարցադրումը բավական պարզ է՝ հնարավո՞ր է արդյոք միաժամանակ մնալ ԵԱՏՄ տնտեսական տարածքում և զուգահեռաբար շարժվել դեպի Եվրամիության լիարժեք անդամակցություն։

Հենց այս հարցն է, ըստ ամենայնի, դառնալու Բիշքեկի հանդիպման գլխավոր թեմաներից մեկը։

Նիկոլ Փաշինյանի համար իրավիճակը բավական բարդ է։ Մի կողմից՝ Հայաստանի իշխանությունները վերջին շրջանում ակտիվորեն խոսում են եվրոպական ուղղության և Եվրամիության հետ հարաբերությունների խորացման մասին։ Մյուս կողմից՝ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ անդամ, իսկ երկրի տնտեսության, էներգետիկայի, առևտրի և մարդկային կապերի զգալի հատվածը շարունակում է կապված մնալ Ռուսաստանի հետ։

Այս պայմաններում Բիշքեկում կայանալիք հանդիպումը կարող է դառնալ հերթական դիվանագիտական շփումը, բայց կարող է նաև վերածվել Հայաստանի արտաքին քաղաքական ապագայի վերաբերյալ ամենալուրջ խոսակցություններից մեկի։

Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, այսօր Բիշքեկում հայտնվելու է բավական բարդ երկընտրանքի առաջ։ Եվ այն, թե ինչ դիրքորոշում կընտրի հայկական կողմը, կարող է լրջորեն ազդել ոչ միայն հայ-ռուսական հարաբերությունների հետագա ընթացքի, այլև Հայաստանի տնտեսական ու աշխարհաքաղաքական ապագայի վրա։

Բիշքեկի հանդիպումից հետո, հնարավոր է, արդեն ավելի պարզ դառնա՝ Երևանը դեռ փորձում է շարունակել «և՛-և՛»-ի քաղաքականությունը, թե Հայաստանը քայլ առ քայլ մտնում է այն վտանգավոր «կա՛մ-կա՛մ»-ի փուլ, որի գինը կարող է չափազանց բարձր լինել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ՝ այստեղ

Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԱրտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին