Երևան, 11.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սիթքոմում կլինեն սյուժետային փոփոխություններ. «Խոպանի տեսության» սցենարի հեղինակը՝ սիթքոմի նոր եթերաշրջանի մասին

ՖՈՏՈ

Life.panorama.am-ը գրում է.

«Շանթ» հեռուստաընկերության «Խոպանի տեսություն» սիթքոմի երկրորդ եթերաշրջանը նոր անակնկալներով եւ նոր հերոսներով կմեկնարկի մարտի 5-ից: Այս մասին Life.panorama.am-ին հայտնեց սիթքոմի սցենարի հեղինակներից Խորեն Թեւանյանը.

«Ըստ նախնական պլանավորման՝ «Խոպանի տեսոթյան» երկրորդ եթերաշրջանը կմեկնարկի մարտի 5-ից և ամենայն հավանականությամբ ամեն ինչ պատրաստ կլինի, որպեսզի գարնան առաջին weekend-ից ուրախացնենք հեռուստադիտողին. ի դեպ` նոր էպիզոդները ինչպես նախորդ եթերաշրջանում եթերում կլինեն յուրաքանչյուր շաբաթ և կիրակի»,- նշեց սցենարի հեղինակը:

«Խոպանի տեսությունը» նոր եթերաշրջանում նոր հորոսներ է ունենալու. «Նախագծին են միացել Անդրանիկ Հարությունյանը և Իվետա Եդիգարյանը: Առաջինը մարմնավորելու է Աննայի (Անի Պետրոսյանի կերպարի) ամուսնու դերը, իսկ Իվետան` նրանց հարևանուհու: Ներողություն եմ խնդրում, կարծում եմ, կերպարների սյուժետային գծերի մասին թերևս սահմանափակվեմ այսքանով: Կարող եմ հավելել միայն, որ թե Անդրանիկը, թե Իվետան շատ ճկուն և օրգանիկ կերպարներ են «բռնել», ինչը թույլ է տալիս ենթադրել, որ երկրորդ եթերաշրջանն էլ ավելի կհետաքրքրանա»,- նկատեց Խորեն Թեւանյանն ու հավելեց, որ նախկինում գործող հերոսներից Աշոտի կերպարը խաղահրապարակում ավելի պասիվ կլինի.

«Նոր եթերաշրջանում մենք էկրանին առավել սակավ կտեսնենք Աշոտի կերպարին (Հակոբ Քիշմիրյան), ով, ըստ սյուժեի, գտնվում է խոպանում»:

Սցենարի հեղինակի խոսքերով՝ սիթքոմում կլինեն նաեւ սյուժետային փոփոխություններ.

«Հիմնական փոփոխությունն այն է, երկու տեգոր կանանց` Աննայի և Մարիետայի հակամարտությունը թևակոխել է նոր, վճռական փուլ, ինչի արդյունքում Աննան հենց իրենց շենքում բնակարան է վարձում և իր ընտանիքով առանձնանում է մեծ ընտանիքից»,- պատմեց նա:

Սցենարիստը հավելեց նաեւ, որ «Խոպանի տեսության» երկրորդ եթերաշրջանի նկարահանումներն արդեն սկսված են և ընթանում են շատ արհեստավարժ պայմաններում. «Չնայած նորեկներին՝ ողջ թիմը բավական խաղակցված տպավորություն է թողնում, ինչից կարելի է ենթադրել, որ բոլորիս բավական հետաքրքիր, գունեղ և իրադարձություններով լի եթերաշրջան է սպասվում»,- նշեց Խորենը:

Անդրադառնալով առաջին եթերաշրջաբնում «Խոպանի տեսության» շուրջ զարգացած քննադատություններին եւ հարցին, թե նոր եթերաշրջանում կկարողանա՞ն արդյոք խուսափել դրանցից, Խորեն Թեւանյանը պատասխանեց.

«Զերծ մնալով «մենք առողջ քննադատության կողմնակից են» կամ նմանօրինակ այլ եզրույթներից՝ ասեմ, որ այո, նախորդ եթերաշրջանում կային խոցելի տեղեր, բայց կային նաև փայլուն կետեր: Ինչևէ, ստեղծագործական խումբը, նախորդ եթերաշրջանը վերլուծելով, կատարել է անհրաժեշտ եզրահանգումներ և ամեն ինչ անում է, նոր եթերաշրջանն առավել անխոցելի դարձնելու համար: Ինչ մնում է քննադատություններից խուսափելուն, ապա դա կարծես անհնար է: Ամեն դեպքում մեծ դեր ունի նաև դիտանկյունն ու նախատրամադրվածությունը, եթե նստում ես էկրանի առջև քննադատելու, անպայման կգտնես քննադատելու բան, իսկ, եթե նստել ես հոգսերից կտրվելու և ծիծաղելու, անպայման կծիծաղես (հոգսերից կտրվելը չեմ երաշխավորում): Քանզի շատ անգամ հումորը փորձում ենք կառուցել սոցիալական, կարելի է ասել նաև ցավոտ թեմաների վրա: Օրինակ` էլէներգիայի թանկացումը կամ հարկային բեռը եւ այլն: Որքան էլ փորձես այդ թեմաներին անդրադառնալ սարկազմով կամ հեգնանքով, միևնույն է, լրջությունն առաջին պլանում է: Ինչեւէ՝ ամեն դեպքում Շանթ Հ/Ը-ն ամեն ինչ անում է իր հանդիսատեսին հավուր պատշաճի ներկայանալու և սպասելիքներն արդարացնելու համար»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Եվրահանձնաժողովը պատրաստում է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային նոր սահմանափակումներ․ Politico Թրամփը դեռ չի աջակցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի թեկնածուներից ոչ մեկին․ Politico Ռուբիոն դատապարտել է հուսիթների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա Սահմանային հսկողության համակարգի խափանումը ուշացումներ է առաջացրել Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում ՌԴ-ն շարունակում է մնալ աշխարհում գյուղատնտեսական արտադրանքի առաջատար արտադրողներից մեկը. Պուտին Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Մենք հավակնոտ ենք ու պայքարում ենք բոլոր ճակատներում․ Հենրիխ Մխիթարյան ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը «Իսայիաս» փոթորկի պատճառով Ֆլորիդայում և Ալաբամայում առնվազն 4 մարդ է զոհվել Ակտիվների ապասառեցում և «Լուկօյլ»-ի հետ գործարք. ինչ զիջումներ է ԱՄՆ-ն առաջարկել Ռուսաստանին՝ հրադադարի դիմաց Ռուսական պարարտանյութերը կարող են օգտագործվել հայկական այգիներում և մարզադաշտերում Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը նոր վիրահատություն է սպասվում «Զվարթնոցում» չվերթների խափանումներ․ 8 ինքնաթիռ ուշանում է, Թեհրանից չվերթը՝ չեղարկված Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա հարձակում․ 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր Մասկը համաձայնել է, որ Ուկրաինան պետք է նոր առաջնորդ ընտրի Հորմուզի նեղուցում նավթատար լցանավ է հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ հոկտեմբերի 11-ին, 14/15-ին Ռուսական բանակը հարվածել է Օդեսայում գտնվող «ՏԵՆԵՏ» տվյալների կենտրոնին․ ՌԴ ՊՆ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր ԱԹՍ-ների հարձակումներ․ Սոչիի օդանավակայանում բեկորներ են ընկել, 5 հազար մարդ մնացել է առանց լույսի Ռուսպրոդսոյուզը գնահատել է Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի սահմանափակումների հետևանքները «Յանդեքս»-ը՝ ուկրաինական դրոնների հարվածների տակ․ երեք տվյալների կենտրոն է վնասվել Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա. Թրամփ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 11-ին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի տեսություն Հրդեհ է բռնկվել խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկում, հիվանդները տարհանվել են․ Թուրքիա Լատվիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացումը հակասական ազդանշան է անվանել Թրամփ․ ԱՄՆ-ը բազմիցս պահանջել է Ուկրաինայից՝ չհարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times