Երևան, 01.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու, հայտնաբերվել է բեյսբոլի մահակ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Օգոստոսի 27-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ ժամը 18։50-ի սահմաններում Տիգրան Պետրոսյան փողոցում գտնվող «Ակբա» բանկի մոտակայքում, երբ Երևանի բնակիչներ՝ 18-ամյա Վրեժ Ս․-ն, 18-ամյա Հակոբ Ա․-ն, 17-ամյա Հ․ Պ․-ն և նրանց ևս մեկ ընկեր քայլելիս են եղել, մոտ 20 տարեկան մի երիտասարդի և ընկերոջ միջև, միմյանց երկար նայելու հարցի շուրջ, վիճաբանություն է առաջացել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դրանից հետո նշված երիտասարդը իր ընկերոջ՝ Երևանի բնակիչ, 19-ամյա Էրիկ Գ․-ի և մոտ 6 երիտասարդների հետ պայմանավորվել և հանդիպել են Դավիթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի մոտ՝ հետագա պարզաբանումներ կատարելու նպատակով։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ արդեն նշված վայրում վերջիններս հանդիպելուց հետո Էրիկ Գ․-ն և իր ընկերները, հասարակության նկատմամբ անհարգալից և բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, մարդկանց անդորրը հայհոյանքներով խախտելով, ծեծի են ենթարկել Հակոբ Ա․-ին, Հ․ Պ․-ին, Վրեժ Ս․-ին և ոմն Լևոնին։

Ներկաներից մեկը իր մոտ եղած բեյսբոլի մահակով հարվածել է Վրեժ Ս․-ի և Հակոբ Ա․-ի գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Այնուհետև նրանք նստել են Էրիկ Գ․-ի կողմից շահագործվող «BMW» մակնիշի ավտոմեքենան և դիմել փախուստի։

Դեպքի վայրում հայտնաբերվել են բեյսբոլի մահակ և արնանման հետքեր։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Դավիթաշենի բաժնում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը գլխի վնասվածքներով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխել Վրեժ Ս․-ին և Հակոբ Ա․-ին։ Դեպքի փաստով ոստիկանության Դավիթաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Հետևեք մեզ՝ այստեղ

Նեպալում ջրհեղեղից հետո փրկվել է 330 օտարերկրացիԴիլիջանում բախվել են «Ford Transit»-ն ու «Lada Granta»-ն․ կան վիրավորներԵրևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու, հայտնաբերվել է բեյսբոլի մահակՌԴ ԶՈւ–ն Զապորոժիեի մարզում երկու բնակավայր է վերահսկողության տակ առել«ՍԵՐՈՒՆԴ»-ի մեկնարկը. առաջին հեղինակային մոդելը՝ նպատակադրված երեխայի համակողմանի զարգացման վրա՝ արհեստական բանականության հենքովԻնչ կպահանջի Ռուսաստանը ՓաշինյանիցՉկա որևէ իրավական հիմք, որ Տիգրանաշենն Ադրբեջանի տարածք է. Ավետիք ՉալաբյանԻրանի ԶՈւ-ն առանց պատասխանի չեն թողնի ԱՄՆ-ի ոչ մի uադրիչ գործողություն. Բաղաի Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ «Յունիսպորտը» դուրս եկավ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ Այս պահի տվյալներով՝ Հայաստանում առաջին դասարան հաճախելու նպատակով հայտարարագրվել է 33 հազար աշակերտ. ԿԳՄՍՆ Սաուդյան նավթ տեղափոխող գերտանկերներ են հարձակման են ենթարկվել Այսօրվանից վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննություններն անցկացվում են ըստ կարգերի խմբավորված հարցաշարերով Ես վստահ եմ, որ մենք կհաղթենք. Փեզեշքիան 25-օրյա հավաքների օրերը հայտնի են Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի հետ՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները. ՌԴ տրանսպորտի նախարար Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց ՌՊԼ 5 տարի իմ նման տղերքին չլսեցիք, որ ասում էինք՝ երկու լարի վրա խաղալ հնարավոր չէ․ Մհեր ԱվետիսյանԱմիսներով մարդկանց անհիմն մեղադրանքով պահում են բանտերում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում. Արմեն ՄանվելյանԳյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց դժվարությունները, ցավոք, մեկ էտապով չեն ավարտվելու. Հրայր ԿամենդատյանՀայաստանում կան շատ պայծառ մարդիկ, որոնց հետ միասին պետք է վեր հանենք մեր երկիրը. Աննա ԿոստանյանՊուտինը կոչ է արել բարձրացնել ՄԱԿ-ի գործունեության արդյունավետությունը Վենսը Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովումը համարել է ԱՄՆ-ի հիմնական խնդիրը Ամբողջ տարածաշրջանն է գին վճարում Իսրայելի ագրեuիվ քաղաքականության համար. Էրդողան Բլոգեր Անկիտ Բալիյանին անհայտ անձը կյանքից զրկել է մարզասրահից դուրս գալիս Մենք նույնպես եղել ենք դպրոցական․ Ուժեղ ՀայաստանԲաքուն և Երևանը աշխատում են փոխադարձ առևտուրը ընդլայնելու ուղղությամբ. Ալիև Պուտինը և Ալիևը կարճ զրուցել են ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Թրամփը խնդրել է Apple-ին իր քարտեզներում փոխել Օնտարիո լճի անվանումը Ի՞նչ կապ ունի «պարսկական խնձորը» Չինաստանի հետ. «Փաստ»Յամալի երկու գոլ խփել տեսնելը նույնպես ինձ շատ է ուրախացնում. Ֆլիկ Գազատար է վնասվել. Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում է Հարբած տղամարդը սպանել է որդունՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա «Ռուսաստանին չլսելու գինը շատ թանկ է լինելու Հայաստանի համար»․ քաղաքական ուղերձ Երևանին․ Մհեր Ավետիսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ).Սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը. «Փաստ»Երիտասարդությունը կարող է անգնահատելի դեր ունենալ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում. Զախարովա Թրամփի վարկանիշն ընկել է Բայդենի նվազագույնից էլ ցածր Կրթական համակարգի խորքային խնդիրները՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ. «Փաստ»ԱՄՆ ցամաքային ուժերի նախարարը հրաժարական է տվել Փիթ Հեգսեթի հետ լարված հարաբերությունների պատճառով Ընդդիմությունը պետք է անցում կատարի միասնական և կոորդինացված գործողությունների. Մենուա ՍողոմոնյանԵթե պլանավորում եք ինքնասպան լինել, ապա քիչ հավանական է, որ թիկնապահ պետք լինի. «Փաստ»Կան եզակի դատավորներ, որոնք Փաշինյանին չեն ենթարկվում. Ցոլակ Ակոպյան Տատիկը սպանել է չորս թոռներին և սեփական դստերը. ի՞նչ է հայտնիԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում Նեպալում ջրհեղեղի հետևանքով զnhերի թիվը գերազանցել է հազարը Ի՞նչ «ծրագրեր» ունի Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»Համատեղ ջանքերով մեզ կհաջողվի գրանցել նոր հաջողություններ բազմակողմ հարթակներում․ Փաշինյանը՝ Ֆիցոյին Ուկրաինան չպետք է կոնկրետ արդյունքներ ակնկալի ԵՄ պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով. Կալլաս Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը. Էրդողան