Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները դառնում են միջազգային աhաբեկչnւթյան հանցակիցներ՝ լռություն պահպանելով Կիևի գործողությունների մասին․ Պուտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի արևմտյան դաշնակիցները դառնում են միջազգային ահաբեկչության հանցակիցներ՝ լռություն պահպանելով Կիևի գործողությունների մասին, Արևելյան տնտեսական համաժողովի լիագումար նիստում հայտարարել է Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Մենք այժմ լսեցինք քաղաքացիական օդանավերի վրա հարձակումների սպառնալիքների մասին։ Սա, անշուշտ, պետական ահաբեկչության դրսևորում է: Եվ դա բարդացնում է, անկասկած, բարդացնում է երկկողմ խաղաղ բանակցությունների անցկացման հնարավորությունները»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ նախագահը նշել է, որ հակամարտության կարգավորման շանսեր կան:
«Իրար հետ պետք է պայմանավորվեն առաջին հերթին Ռուսաստանը և Ուկրաինան: Բոլոր մյուս երկրները պատրաստ են աջակցել և օգնել»,- պարզաբանել է Պուտինը:
Երկրի ղեկավարը հավելել է, որ Կիևի հետ Մոսկվայի շփումները շարունակվում են, նախևառաջ հատուկ ծառայությունների գծով:
Հետևեք մեզ՝ այստեղ



