Երևան, 05.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Համեղ կերակուր Պահքի համար. պասուց տոլմա

ԼԱՅՖ

Armenianow.com-ը գրում է.

Ամեն անգամ պասուց տոլմա պատրաստելիս Սվետա Սարգսյանը փորձում է օգտագործել բոլոր այն գաղտնիքները, որոնք ձեռք է բերել տատից: 

«Պասուց տոլմայի նկատմամբ իմ հարգանքը մեծացել է այն պահից սկսած, երբ կերել եմ հենց տատիս պատրաստածը: Ու հիմա որքան էլ փորձում եմ նրա նման պատրաստել, միևնույն է, մի բան էն չի լինում: Չեմ զգում նրա պասուց տոլմայի համն ու հոտը, չնայած իմ երեխաներն էլ իմ եփածն են շատ սիրում»,- ասում է 37-ամյա Սվետան ու սկսում պասուց տոլմայի հատուկ արարողությունը: 

Պասուց տոլման հայկական ավանդական ճաշատեսակներից է: Այն պատրաստել են լոբուց, ոսպից, սիսեռից, ոլոռից, ձավարից ու բրնձից` փաթաթելով կաղամբի կամ խաղողի տերևներով: 

Պասուց բառը կապվում է պահք բառի հետ: Հաճախ ենք լսում` ինչպես են մարդիկ խոսակցական լեզվում հաճախ օգտագործում պաս բառը, այսինքն`պահք: Պասուց տոլման պատրաստում են ձեթով` հիմնականում Մեծ պահքի շրջանում: (Մեծ պահքը տևում է 48 օր, և պաս պահողները պետք է բուսական կերակուրներով սնվեն` ոչ մի կենդանական ուտեստ` ձու, միս, ձուկ, կաթնամթերքներ և այլն): 

Սվետան նախորդ օրը երեկոյան խաշել է բոլոր անհրաժեշտ պարագաները, որոնք պետք է օգտագործի պասուց տոլմայի մեջ: Խոհանոցի սեղանին շարված են արդեն խաշած 0,5 կգ լոբին, սիսեռը, ոլոռը, 300-400 գ հաճարը (կարելի է նաև աղացած ձավար) և միայն լվացած 0,5 կգ ոսպը: Խաշելիս յուրաքանչյուրին ավելացրել է աղ (ըստ ճաշակի): 

Նա մաքրում է 1 կգ սոխը, մանր կտրատում, լցնում 700 գ ձեթի մեջ և դնում գազօջախին: 

«Շատերը սոխն անցկացնում են մսաղացով, բայց ես այդպես չեմ անում: Երբ աղում ես, սոխի ամբողջ հյութը դուրս է գալիս, իսկ երբ կտրատում ես ու դնում եփելու, հյութը դուրս է գալիս ու համ տալիս սոխառածին»,- ասում է Սվետան ու անընդհատ խառնում սոխառածը: 

Երբ այն դառնում է ոսկեգույն, ավելացնում է մեկ ճաշի գդալ կարմիր պղպեղ և չորացրած ծիթրոն, նաև մի քանի տերև չորացրած ռեհան: Ասում է` քանի որ ծիթրոնը չորացրած է, պետք է թողնել, որ սոխառածի մեջ մի քիչ եփի: 

Պահքի կերակրատեսակ լինելով հանդերձ` պասուց տոլմայի բույրը որկրամոլության գայթակղություն է առաջացնում, քանի որ ծիթրոնի ու ռեհանի բուրմունքը տարածվում է խոհանոցով մեկ` ազդարարելով հաճելի համտեսումի մասին: 

10 րոպե հետո Սվետան սոխառածին է ավելացնում 4 գդալ տոմատի մածուկ ու նորից խառնում: 

«Պասուց տոլմայի գլխավոր բաղադրիչները սիսեռն ու ոսպն են, սրանցից է կախված տոլմայի հետաքրքիր համը: Պատրաստելիս պետք է պահպանել չափերը և հետաքրքիր համային հավասարակշռություն ստեղծել: Այս գաղտնիքին, կարծում եմ, տիրապետում են մեր տնային տնտեսուհիներից շատերը»,- ասում է նա և անցնում կարևոր գործի` տոլման եփելուն: 

Սոխառածին ավելացնում է կարմիր հատիկ լոբին, ոլոռը, սիսեռը, հաճարը, ոսպը: Հինգ բաղադրիչներին վերջում ավելացնում է նաև 1 բաժակ բրինձ: 

Սվետան բացատրում է, որ լոբին, ոլոռը, սիսեռը ու հաճարը խաշելուց հետո փլավքամիչով չի քամում: 

«Դրանց հյութի մեջ է նրանց ամբողջ համը, այնպես որ, քամել պետք չէ, այդ հյութը խառնում են սոխառածին»,- ասում է նա ու խառնում պասուց տոլմայի բազմերանգ միջուկը: 

Վերջում այդ ամբողջ զանգվածին ավելացնում է մեկ ճաշի գդալ աղ, մանր կտրատած մաղադանոս ու համեմ (ըստ ցանկության), կաթսան փակում կափարիչով և թողնում, որ իր գոլորշիով եփի: 

Այդ ընթացքում նա վերցնում է մի մեծ գլուխ կաղամբ և հատիկ-հատիկ հանում կաղամբի թերթիկները: Նախապես գազօջախին դրել է 1,5 լ եռացրած ջուր` 1 ճաշի գդալ աղով: Երբ այն սկսում է եռալ, Սվետան կաղամբի թերթիկները լցնում է մեջը: 

«Հենց զգում ենք` փափկում է, հանում ենք եռացող ջրից ու դնում սառը ջրի մեջ: Պետք է տաք ջրում քիչ թողնել, որպեսզի հետո եփելիս չպատռվի: Այնուհետև լցնում ենք փլավքամիչի մեջ, որպեսզի քամվի»,- բացատրում է Սվետան: 

Պասուց տոլմայի միջուկը դեռ եփում է մարմանդ կրակի վրա: Սվետան դանակով հեռացնում է արդեն խաշած կաղամբի թերթիկների կոպիտ մասերը, և պատրաստում դրանք փաթաթելու համար: 

Միջուկը պատրաստ է: Սկսվում է հաջորդ կարևոր փուլը: Պասուց տոլման փաթաթում են խոշոր կաղամբի թփերով, արդյունքում ստացվում են մեծ ու հյութեղ տոլմաներ: Սվետան մեկ թփի մեջ (կախված, իհարկե, թփի մեծությունից) մինչև երեք գդալ միջուկ է լցնում: 

Սվետան փաթաթում է տոլմաները վարպետորեն ու արագությամբ: Կաղամբի թերթիկներն անխոս ենթարկվում են նրա մատների ճկուն շարժումներին: 

Սվետան կաթսայի հատակին շարում է կաղամբի թերթիկներ, որից հետո շարում է պասուց տոլմաներն այնքան, մինչև այն լցվում է: Այնուհետև ավելացնում է 4-5 բաժակ ջուր և դնում գազօջախին եփելու 30 րոպե: 

«Պասուց տոլման հիմնականում նաև Ամանորին ենք պատրաստում: Հիշում եմ` ինչպես էր տատին եփում ու դեռ մի քանի տուն էլ բաժանում: Ասում էր` պետք է բաժանենք, որ հաջորդ տարին բերրի ու խոստումնալից լինի»,- պատմում է Սվետան: 

Տոլմայի բուրմունքը տարածվել է ողջ տնով: Այն արդեն գրեթե պատրաստ է, բայց Սվետան ասում է, որ պետք է միայն սառչելուց հետո ուտել, իսկ ընդհանրապես շատ համեղ է լինում հաջորդ օրը, երբ բոլոր համերը խառնված են լինում իրար: 

«Պասուց տոլման որքան խայտաբղետ է, այնքան էլ համեղ է: Անընդհատ փորձում ես գտնել` այդ ո´ր մի կանաչու համն էր, բայց գաղտնիք է մնում, ինչպես տատիս պատրաստածը: Ու հիմա, ամեն անգամ պատրաստելիս, ես փորձում եմ վերագտնել նրա պասուց տոլմայի համը` ամեն անգամ երևի թե ավելի համեղ պատրաստելով»,-ասում է նա: 

Պասուց տոլմա պատրատելու համար անհրաժեշտ է 700 գ ձեթ 
1 կգ սոխ 
0,5 կգ լոբի 
0,5 կգ ոլոռ 
0,5 կգ ոսպ 
0,5 կգ սիսեռ 
300-400 գ հաճար կամ աղացած ձավար 
250 գ բրինձ 
2 ճաշի գդալ աղ 
մեկ ճաշի գդալ կարմիր պղպեղ 
սև պղպեղ` ըստ ցանկության 
4 ճաշի գդալ տոմատի մածուկ 
չորացրած ծիթրոն ու ռեհան (ըստ ճաշակի) 
համեմ (ըստ ճաշակի) 
մաղադանոս (ըստ ճաշակի) 
1 մեծ գլուխ կաղամբ 


Ինչպես պատրաստել 
700 գ ձեթի մեջ լցնել նախապես մանր կտրատած 1 կգ սոխը և դնել գազօջախին: Երբ սոխառածը դառնում է ոսկեգույն, ավելացնել 1 ճաշի գդալ կարմիր պղպեղ, չորացրած ծիթրոն ու (շատ քիչ) ռեհան` ըստ ճաշակի և թողնել, որ մի 5 րոպե եփի սոխառածի մեջ: Այնուհետև ավելացնել 4 ճաշի գդալ տոմատի մածուկ, և սպասել ևս մի քանի րոպե, որպեսզի եփի: Հետո սոխառածին ավելացնել նախօրոք խաշած 0,5 կգ կարմիր հատիկ լոբի, 0,5 կգ ոլոռ, 0,5 կգ սիսեռ, 0,5 կգ ոսպ (առանց խաշելու), 300-400 գ հաճար (կամ աղացած ձավար) և 250 գ բրինձ: Այս ամենը լավ խառնել իրար, հետո ավելացնել 1 ճաշի գդալ աղ, կտրատած համեմ ու մաղադանոս: Նորից լավ խառնել, փակել կաթսան կափարիչով և թողնել, որ մոտավորապես 30 րոպե եփի իր գոլորշիով: 
Մեկ այլ կաթսայով 1,5 լ ջուրը դնել եռալու, ավելացնել 1 ճաշի գդալ աղ: Այդ ընթացքում վերցնել մի մեծ գլուխ կաղամբ, թերթերն անջատել կոթից: Երբ ջուրը սկսում է եռալ, կաղամբի թերթիկները լցնել եռացող ջրի մեջ: Հենց թերթիկները սկսում են թուլանալ, հանել և դնել սառը ջրի մեջ, ապա` փլավքամիչի: Այնուհետև դանակով կտրել և հեռացնել կաղամբի կոպիտ մասերը, որպեսզի փաթաթելիս չխանգարեն: 
Երբ պասուց տոլմայի միջուկը պատրաստ է լինում, անցնել բուն գործողությանը: Կաղամբի թուփը բացել ափի վրա, եթե շատ մեծ է և դժվարանում եք, կարող եք փռել նաև խոհանոցային փայտի վրա, ավելացնել մեկ կամ երկու ճաշի գդալ միջուկ: Այնուհետև փաթաթել գեղեցիկ ու նրբորեն: 
Մեկ այլ կաթսայի տակ փռել կաղամբի թփեր: Փաթաթված պասուց տոլմաները հերթով շարքերով շարել: Փաթաթելն ավարտելուց հետո դնել եփելու, մոտ 30 րոպե: Ուտել սառը վիճակում: 


«Համահայկական ճակատ» շարժման տեղեկատվական կենտրոնի հաղորդագրությունըՀնդկաստանը Պակիստանի ավելի քան 20 քաղաքացու ներառել է ահաբեկիչների ցուցակում Թրամփը պնդում է, որ Նեթանյահուն «գիտի, թե ով է բոսը» Սպերցյանն արդեն բուժզննում է անցնում իր նոր ակումբ տեղափոխվելու համար Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի Ֆրանսիայում Էբոլա տենդով առաջին հիվանդը դուրս է գրվել հիվանդանոցից Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Հուլիսի 6-ին և 7-ին լույս չի լինելու ԱՄՆ-ին և Իսրայելին «մոտալուտ հատուցում». Իրանի նոր հրամանատարի հայտարարությունը Գեղամա լեռների հրաշքը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Օդի ջերմաստիճանը կնվազի 7 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին ԱՄՆ-ի ջերմային ալիքները սպառնում են անկախության 250-րդ տարեդարձի իրադարձություններին և Աշխարհի առաջնությանը Դատարանը տապալեց իր սահմանադրական հիմնական մանդատը․ Ռոբերտ ԱմստերդամՏաշիրի Սարատովկա գյուղում կարկուտը հողին է հավասարացրել ամեն ինչ․ տեսանյութ Արզամասի շրջանում ուժգին փոթորկի հետևանքով երեխա է զոհվել ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, թե ինչ պայմաններում կարող են նոր հարվածներ հասցվել Ուկրաինային Բասկետբոլի Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը փայլուն հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում Պեսկովի կոշտ ուղերձը Զելենսկուն․ «Մոսկվան է մայրաքաղաքը, ոչ թե Կոնստանտինովկան» Եղվարդում հեղեղ ու կարկուտ է Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք Մենք մեր ողջ կյանքում ծառայել ենք Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե ձեր նման` զբաղվել բամբասանքով․ Արսեն ՎարդանյանՍահմանադրական դատարանի այս որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ նոր՝ ավելի համակարգված, ինստիտուցիոնալ և լայնածավալ քաղաքական դիմադրության փուլի սկիզբը․ «Ուժեղ Հայաստան»«Արարատ-Արմենիա»-ի եվրագավաթի հայտացուցակը և մեկնարկային կազմը Զելենսկին Մերցի հետ քննարկել է Patriot-ի հրթիռների մատակարարումները Փաշինյանն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայրերում ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին Ինչպես կարձագանքի Զելենսկին Կոնստանտինովկայի կորստին. DW ՍԴ-ն հաստատեց ԿԸՀ որոշումը․ Ազգային ժողովում կլինի երեք խմբակցություն Ռոստովում մակական հարձակվել է երեխայի վրա Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը Տարադրամի փոխարժեքները հուլիսի 4-ին Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են Հայտնի է դարձել Իրանի և ԱՄՆ-ի հաջորդ բանակցությունների ամսաթիվը Վլադիմիր Սարուխանյանը՝ IBA Nomad 15 մրցաշարի հաղթող Ստամբուլ–Միներալնիե Վոդի չվերթը տագնապի ազդանշան է տվել և վերադարձել է օդանավակայան ՍԴ-ից այլ բան չէինք ակնկալում. «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար Արսեն ՎարդանյանՍահմանադրական դատարանը մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու 7 ուժերի դիմումները եւ թողեց ԿԸՀ որոշումն անփոփոխ․ Գոհար ՄելոյանԱրեգակի վրա ինը ուժեղ բռնկում է եղել Ինչպես և սպասվում էր, ՀՀ Սահմանադրական դատարանը, դակեց Նիկոլ Փաշինյանի պատվերը` հափշտակելով Ազգային ժողովի մանդատների ⅗-րդը, իրականացնելով ժողովրդի իշխանության բռնազավթում․ «ՀայաՔվե»Կոստանտինովկան մերն է, և եթե Զելենսկին պատրաստ է, թող գա Մոսկվա․ Պեսկով Կիևյան կամուրջի աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով, նույնիսկ՝ հանգստյան օրերին. Կարապետյան Նրա էգոն հավաքականին պատանդ է պահում․ Իբրահիմովիչը քննադատել է Ռոնալդուին Ռուսաստանը հարվածել է Զապորոժիեի մարզում ուկրաինական նավթամբարի Քիչ անց կմեկնարկի «Հարավային Կովկասի էներգետիկ անվտանգությունը. Հայաստանի ընտրությունը». միջազգային գիտափորձագիտական կոնֆերանսըՄի քանի ժամ ընդհատվել է «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաների քննության գնահատականների բողոքարկման գործընթացը Քաղաքացիները համաձայն չեն ընտրությունների արդյունքներին Հայաստանի և Ռուսաստանի միջև էներգետիկ ոլորտում փոխգործակցությունը կշարունակվի. ռուս դիվանագետ Շնորհավոր ծնունդդ, լավ հայ. քեզ միշտ հիշելու ենք՝ սիրով ու ժպիտով. Մհեր ԱվետիսյանԵրկրի վարչապետի խոսույթը կախված է նրանից, թե այդ օրը ինչ գլխարկով է ելույթ ունենում. Հրայր ԿամենդատյանԸնտրությունները ևս քաղաքական պատերազմի տեսակ են, որտեղ իշխանական գործիքակազմը ախտահարում է քո գործունեությունը. Արեգ Սավգուլյան