Ստամբուլի հյուրանոցներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, տուժել է առնվազն 12 մարդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Ստամբուլ քաղաքի հյուրանոցներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով տուժել է 12 մարդ։
Հրդեհը բռնկվել է քաղաքի եվրոպական մասում տեղակայված վեցհարկանի շենքի առաջին հարկում։ Այն տարածվել է վերին հարկերում և դրսի այլ շենքերում, գրել են տեղական լրատվամիջոցները՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին։
Վերին հարկերում մնացած յոթ մարդ տարհանվել է հրշեջների կողմից։ Տուժածները հոսպիտալացվել են։
Հրդեհը մարվել է բռնկումից մեկ ժամ անց։
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



