Պուտինը ցուցում է տվել կեսգիշերից երեք օրվա ընթացքում hարվածներ չհասցնել Կիևին. Պեսկով
ՔԱՂԱՔԱԿԱՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցուցում է տվել կեսգիշերից երեք օրվա ընթացքում հարվածներ չհասցնել Կիևին: Դա կապված է այնտեղ ամերիկացի բանակցողների շփումների նախապատրաստման և անցկացման հետ, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Իսկապես, նման տեղեկատվություն ստացվել էր ուկրաինական կողմից: Ռուսաստանի նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Պուտինը ցուցում է տվել այսօր կեսգիշերից սկսած երեք օրվա ընթացքում հարվածներ չհասցնել Կիևին: Դա կապված է Կիևում ամերիկացիների շփումների նախապատրաստման և անցկացման հետ», - ասել է նա:
Ավելի վաղ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ուկրաինայի զինված ուժերում հայտարարվել է կրակի դադարեցման ռեժիմ սեպտեմբերի 5-ի կեսգիշերից մինչև սեպտեմբերի 8-ը:



