2 ավտոբուսի մասնակցությամբ՝ 2 վթար․ ի՞նչ է եղել, տուժածներ կա՞ն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր MediaHub-ի լրագրողն ականատես է եղել ավտոբուսի մասնակցությամբ երկու ավտովթարի՝ մեկը՝ Մյասնիկյան պողոտայում, մյուսը՝ Շրջանայինում՝ ժողովրդին հայտնի «Պլանի գլխի» մոտ։
MediaHub-ը դիմեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանին՝ պարզելու, թե արդյոք վթարների հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացիներ կան, ի՞նչ հանգամանքներում են տեղի ունեցել վթարները, և ո՞վ է մեղավոր՝ ավտոբուսների՞ վարորդները, թե՞ մյուս մեքենաների վարորդները։
«Թեթև վթարներ են եղել, տուժած, մարմնական վնասվածք ստացած քաղաքացիներ չկան։ Մեկը տեղի է ունեցել 35, մյուսը՝ 8 երթուղիները սպասարկող ավտոբուսների մասնակցությամբ։ ԱՊՊԱ-ի եզրակացությանը սպասենք։ Իմ տեղեկություններով՝ Մյասնիկյանի վթարի ժամանակ մեղքի բաժին չկար, ավտոբուսին հետևից են հարվածել։ Երկու վթարի դեպքում էլ կսպասենք ԱՊՊԱ-ի եզրակացությանը»,- ասաց Ասատրյանը։
Մարիաննա Արամյան



