Ստիպված ենք պաշտպանել մեր շուկան, առաջարկում ենք Հայաստանին համատեղ աշխատել․ Օվերչուկ
ՔԱՂԱՔԱԿԱՆՀայ գործընկերներին չի հաջողվում է վերակողմնորոշվել դեպի այլ շուկաներ։ Այս մասին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ։
«Իհարկե, նրանց որոշակի փոքր օգնություն է տրամադրվել, բայց դա ոչինչ է այն մեծ և ծանոթ շուկայի համեմատ, որը Ռուսաստանը ներկայացնում է նրանց համար։ Եվ մենք նույնպես սովոր ենք այս ապրանքներին», – ասել է Օվերչուկը «Վեստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հաջողվել են Հայաստանի փորձերը վերակողմնորոշվել դեպի այլ շուկաներ։
«Ստեղծված իրավիճակը մեզ ստիպում է պաշտպանել մեր շուկան։ Եվ մենք մեր հայ գործընկերներին հրավիրում ենք մեզ հետ համագործակցել այս ուղղությամբ», – ասել է ՌԴ փոխվարչապետը։
Հիշեցնենք՝ հունիսի 12-ի դրությամբ Ռոսսելխոզնադզորը (Անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը) սահմանափակել է Հայաստանից բոլոր կարանտինային ապրանքների ներմուծումը, ինչպես նաև դրանց տարանցումը Ռուսաստանի տարածքով դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ։
Ինչպես բացատրել է Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը, հայկական գյուղատնտեսական արտադրանքի մատակարարման սահմանափակումները պայմանավորված են արտադրողների շրջանում որակի արդյունավետ վերահսկողության բացակայությամբ, այլ ոչ թե քաղաքական պատճառներով։ Տեղական արտադրողներն արդեն իսկ զգալի կորուստներ են գրանցում։
2025 թվականի մարտին Հայաստանի խորհրդարանն օրենք ընդունեց, որով մեկնարկեց Հայաստանի՝ Եվրամիությանը միանալու գործընթացը։ Ռուսական կողմը նշեց, որ անհնար է միաժամանակ լինել և՛ ԵՄ-ի, և՛ ԵԱՏՄ-ի անդամ։



