Ադրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանական AzerGold ընկերությունը Սոթքի ոսկու հանքավայրում իրականացրել է առաջին հորատապայթեցման աշխատանքները։ Հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ընկերության փոխանցմամբ՝ առաջին վերահսկվող պայթյունը իբր կատարվել է հանքավայրի շահագործման նախապատրաստական աշխատանքների շրջանակում և համարվում է արդյունահանման ակտիվ փուլին անցնելու հերթական քայլը։
2025 թվականի օգոստոսից AzerGold-ը հանքավայրում իրականացրել է երկրաբանական ուսումնասիրություններ, տեղագրական չափումներ և հորատման աշխատանքներ՝ ընդհանուր 18 հազար մետր խորությամբ։
Հետախուզության արդյունքներով ընկերությունը հանքավայրի արդյունահանման ենթակա մնացորդային պաշարները գնահատել է 1,03 մլն ունցիա ոսկի՝ JORC միջազգային ստանդարտի համաձայն։
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Տղամարդը կրակել է ամուսնական զույգի վրա և մասնատել նրանց մարմինները
2
Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
3
Երկար պայքարից հետո մահացել է Նուշիկ Օհանյանի ամուսինը
4
Ավտոբուսից երեխա և կին են ընկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
5
Մահացել է դերասան Արման Ումրշատյանի մայրը



