Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կարգալույծ հռչակված ու այլևս աշխարհիկ անձ Ստեփան Ասատրյանը, ինչպես հայտնի է, գործադիր իշխանության ուղիղ հովանավորությամբ բռնազավթել է Հովհաննավանքը: Հայ առաքելական եկեղեցուց բռնազավթված այս եկեղեցու անվանումը վերջին օրերին վերստին շրջանառվում է լրահոսում՝ կապված խայտառակ տեսանյութի հետ, որտեղ արձանագրված է, թե սրբավայրն ինչպես է պղծվում՝ վերածված լինելով ռաբիս տաշի-տուշիատեղի:

Ու թեպետ աղմուկից հետո ՔՊ-ի վերոնշյալ հովանավորյալ Ստեփան Ասատրյանը հայտարարում է, թե «սարքած վիդեոներ են», տեղացիները վկայում են, որ ոչ մի բան էլ սարքված չէ, ավելին՝ նման «տաշի-տուշիներ» էլի են անցկացվել բռնազավթված եկեղեցու մերձակայքում:

Ի լրումն, Մայր Աթոռը երեկ հանդես եկավ հայտարարությամբ՝ խստորեն դատապարտելով Հովհաննավանքում վերջին շրջանում տեղ գտնող մտահոգիչ երևույթը՝ «վանքապատկան տարածքում անհարիր միջոցառումների, այս պարագայում՝ խնջույքի անցկացումը, ինչը խաթարում է վանքի հոգևոր և աղոթական մթնոլորտը, անհանգստություն պատճառում շրջակայքի բնակչությանը»:

Ինքնին հասկանալի է, որ բազմաթիվ մարդիկ, հավատացյալներ ու ոչ միայն հավատացյալներ զայրացած ու վրդովված են:

Բայց մյուս կողմից՝ չի կարելի ասել, թե խիստ զարմանալի է տեղի ունեցողը: Ի վերջո, ակնհայտ է, որ Հայ առաքելական եկեղեցու դեմ Փաշինյանի ու նրա քաղմերձավորների արշավի համատեքստում ինչ անթույլատրելի, անընդունելի, արգահատելի ամեն ինչ կարող է լինել: Նման իրավիճակն ու դրսևորումներն արտացոլում են փաշինյանական իշխանության և այդ իշխանության կողմից խրախուսվող տիրադավների ձեռագիրն ու «հավատո հանգանակը»: Նրանք, հասկանալի է, եկեղեցին բոլոր առումներով վարկաբեկելու մղումների մեջ են: Ու, գիտեք, եթե մարդիկ խիղճ ու հավատ չունեն, եթե Աստվածաշնչից որևէ տեքստ անգիր արտասանելը շփոթում են հավատ և աստվածավախություն ունենալու հետ, եթե խորապես թողություն հայցելու և ապաշխարելու խորհուրդները շփոթում են «փարթիի», «դուքանի» հետ, նրանք եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն:

Մեկ բան է մխիթարում. մեր, հատկապես միջնադարյան վանքերը շատ դաժան փորձությունների միջով են անցել՝ մինչև մեր օրերին հասնելը: Շատերը մնացել են կանգուն: Մնացել են սրբավայր: Նույնիսկ՝ խոնարհվածները:

Այս փորձությունն էլ, որ փորձանք է դարձել երկրի ու ժողովրդի գլխին, մի օր, անկասկած, կսպառվի, կանցնի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանը հարևան երկրներին նախազգուշացում է արել Երևանում ավտոբուսի վթարից տուժածներն ազգությամբ հնդիկ են. հայտնի է նրանց առողջական վիճակը Ստեփանավանցին իր քվեով ցույց կտա տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Հինգ թեկնածու կա. Ուկրաինայի հարցով Եվրոպան պատրաստվում է կարևոր որոշման Թրամփը ցանկանում է Խաղաղ օվկիանոսը վերանվանել, քանի որ Google-ը մերժել է Ատլանտյան օվկիանոսը «Ամերիկյան օվկիանոս» կոչելու նրա առաջարկը Թիրախում են ոչ միայն նավթը, այլև ինտերնետը. Իրանը սպառնում է կտրել Մերձավոր Արևելքի թվային զարկերակը Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըԵրևանում մարդատար ավտոբուս է կողաշրջվել. կան վիրավորներ Հաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱՊՊԱ համակարգում խափանում է․ վարորդները հայտնվել են փակուղում Առանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԵրևանում ավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավnր կա Այն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՀայաստանը կարող է հեռացվել ՀԱՊԿ-ից՝ անդամավճարները չվճարելու համար. Մասադիկով ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Ամիօ բանկն ընդլայնում է մասնաճյուղային ցանցը․ նոր մասնաճյուղ՝ Մալաթիա-ՍեբաստիայումԻրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանՄասկն ավելի քան 445 միլիոն դոլար է ծախսել հանրապետականներին աջակցելու համար. Bloomberg «Երրորդ փորձի» առասպելը. Սուրեն Սուրենյանց Տարածաշրջանի երկրներին վերջնագիր է ներկայացվել․ իրանցի պաշտոնյա Արտաշատի խճուղում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանՍտեփանավանում գազամատակարարման դադարեցում կլինի Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութԿյանքից հեռացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում Քաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Եղանակը կփոխվի․ երբ կզգացվի ձմռան շունչըԱՄՆ-ն խոշոր նվիրատվություն է կատարել Հայաստանի սահմանապահ զորքերին Կենդանիներ պահելու նոր կանոններ․ խախտումների համար՝ խոշոր տուգանքներ Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին երկրաշարժ. կան զոհեր և վիրավորներԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպությունից Հայաստանի դե ֆակտո դուրս գալու մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել են