Առնվազն հինգ մարդ է զnhվել Չինաստանի հարավ-արևելյան նահանգում սելավի հետևանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱռնվազն հինգ մարդ է զոհվել Չինաստանի հարավ-արևելյան Ցզյանսի նահանգում սելավի հետևանքով: Այս մասին հայտնել է Xinhua գործակալությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Յոթ մարդ դեռևս համարվում է անհետ կորած:
Տեղի ունեցած հոսքն ամբողջությամբ ավերել է ութ տուն, ևս չորսը ստացել են չնչին վնասվածքներ:
Աղետի գոտում շարունակվում է որոնողափրկարարական գործողությունը, որին մասնակցում է ավելի քան 170 մարդ: Իրականացվում են նաև ճանապարհների ամրացման և կրկնակի երկրաբանական աղետների կանխարգելման ինժեներական աշխատանքներ:
1
Տղամարդը կրակել է ամուսնական զույգի վրա և մասնատել նրանց մարմինները
2
Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
3
Երկար պայքարից հետո մահացել է Նուշիկ Օհանյանի ամուսինը
4
Ավտոբուսից երեխա և կին են ընկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
5
Մահացել է դերասան Արման Ումրշատյանի մայրը



