Երևան, 29.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ինչպե՞ս է հայտնվել սինխրոն լողը, և ինչո՞ւ էին միայն տղամարդիկ զբաղվում դրանով. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լողը որպես սպորտաձև ի հայտ է եկել դեռ հին ժամանակներում։ Հունաստանում կանայք և աղջիկները, ովքեր լոտոս էին հավաքում գետի վրա, ցույց էին տալիս զարմանալի շնորհք. նրանք կարող էին զամբյուղը պահել իրենց ձեռքերում և շարժվել ջրի միջով միայն իրենց ոտքերի օգնությամբ, ընդ որում՝ դա երբեմն անում էին խմբով ու սինխրոն կերպով: Հին հույն պատմաբան Հերոդոտոսը նշել է, որ ինքը տեսել է մի աղջկա, որն այնքան հանգիստ էր զգում իրեն ջրի մեջ, որ դարձել էր ծովի աստծո սիրելին:

Այնուամենայնիվ, չնայած լողի հին լինելուն, սինխրոն լողի համար 19-րդ դարն է որոշիչ եղել: Այդ ժամանակ է այն առանձնացվել որպես առանձին սպորտաձև։ Ճիշտ է, սկզբում կանայք չէին մասնակցում սինխրոն լողի մրցույթներին։ Այն ժամանակ այն կոչվում էր ջրային բալետ, և միայն հետո է Կանադայում հայտնվել այդ սպորտաձևի՝ մեզ համար սովորական անվանումը՝ սինխրոն լող։ Անկարևոր չէ նշել, որ օլիմպիական չեմպիոն Նորման Ռոսն է առաջին անգամ օգտագործել «սինխրոն լող» տերմինը։

Սինխրոն լողի առաջին մրցումները տեղի են ունեցել 1891 թվականին Բեռլինում, ապա՝ 1892 թվականին Լոնդոնում։ Սկզբում բոլոր լողորդները տղամարդիկ էին, նրանք ստեղծում էին ֆիգուրներ ջրի վրա և պարում էին շրջանաձև՝ շրջապատված ծաղկեպսակներով և լապտերներով: Նոր սպորտաձևի մասսայականացման խթան է հանդիսացել ավստրալացի լողորդուհի Անետ Քելլերմանի շոուն։ Նրա շոուները չափազանց տարածված էին և մեծապես նպաստել են այդ նոր սպորտաձևի առաջացմանը:

Սինխրոն լողի հետագա զարգացումը կապված է Քեթրին Քերտիսի հետ։ Նա առաջինն էր, ով որոշեց ջրի մեջ ակրոբատիկ գործողություններ կատարել երաժշտության ներքո: 1933–1934 թվականներին նրա ուսանողները ելույթ են ունեցել Չիկագոյում անցկացվող «Պրոգրես» համաշխարհային ցուցահանդեսում։ 1952 թվականին էլ սինխրոն լողը ստացել է պաշտոնական միջազգային ճանաչում և իր ժամանակակից անվանումը։ Այդ թվականին Ֆրանսիայի առաջնությունում է օգտագործվել նախկինում չօգտագործված երաժշտական նվագակցությունը:

1948 թվականին էլ սինխրոն լողն առաջին անգամ ներկայացվել է Օլիմպիական խաղերում որպես ցուցադրական մարզաձև, և գրեթե 40 տարի անց էլ՝ Լոս Անջելեսում 1984 թվականին, այն հանդես է եկել որպես հիմնական մարզաձև։ Մեդալային ծրագրում մարզիկները մրցել են մենախաղի և զուգախաղի մրցանակների համար։ Հետո՝ 1996 թվականին, Ատլանտայում մենախաղի և զուգախաղի մրցումները փոխարինվել են թիմային մրցումներով։

2017 թվականի հուլիսին Լողի միջազգային ֆեդերացիան սինխրոն լողը պաշտոնապես վերանվանել է գեղարվեստական լողի։ Չնայած դրան, հիմա էլ դեռ ընդունված է այդ սպորտաձևն անվանել սինխրոն լող։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է գենետիկական ռեսուրսներին նվիրված միջոցառմանը «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»Վթար է․ ջուր չի լինելու Այսօր գորգ դուրս կգա Վազգեն Թևանյանը. ըմբշամարտի ԱԱ ԵՊՀ-ում քննություն «ստանալու» փող են տվել, բայց «կտրվել»՝ դիմել են իրավապահներին․ «Ժողովուրդ» Ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև. առաջիկա օրերեի եղանակը Բռնցքամարտի նախկին մարզադահլիճի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Վենսը` Իրանին է փոխանցել Թրամփի նամակը Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ»Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»«Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ ՂազինյանԵրկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքըTRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ ՀայաստանԱլիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ ՎարդևանյանՆոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվարկի ներքո․ Էդմոն ՄարուքյանԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԽաղաղությունը պետք է կնքվի բացառապես զիջումներն ամբողջությամբ դադարեցվելու պայմանով․ Նարեկ ԿարապետյանԷդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանի համար սահմանված՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու նախապայմանն ավելի առաջնային եղավ Հայաստանի համար էդքան կարևոր խաղաղությունից․ Լենա ՄաթևոսյանԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինՈ՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար․ Գառնիկ ԴավթյանTRIPP-ը խաղաղության պայմանագրից առաջ ընդունելով՝ արդյո՞ք ինքներրդ չեք փաստում, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը ձախողել եք․ Իրինա ՅոյլյանԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ընդմիշտ կզրկի Իրանին միջուկային ծրագրերից Կենդանակերպի այս նշաններին սպասվում է երջանկության և սիրո ալիք. ո՞վ կհայտնվի հաջողության գագաթնակետին Ինչպես են մեղրով թեյերը վնասում անոթներդ Կառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութ«Իլոն Մասկը հանճարեղ մարդ է». Պուտինը՝ Մասկի հետ Ռուսաստանի շարունակական շփումների մասին ԵՄ-ն հստակեցրել է դիրքորոշումը ռուսական գազի հարցում Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 13-ամյա աղջկա վիճակը բարելավվել է Յամալի հայրը մեղադրվում է մատուցողուհու վրա թքելու և տղամարդու վրա հարձակվելու մեջ Իսպանիան սգի մեջ է. սարսափելի երկաթուղային վթարի պատճառով չեղարկվել են այսօրվա բոլոր ֆուտբոլային հանդիպումները Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իրանի հետ հակամարտության համար ԱՄՆ ռազմական ծախսերը գերազանցել են 47 միլիարդ դոլարը