Երևան, 04.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Լույս է տեսել «Allusion» բենդի առաջին ձայնասկավառակը. Սրբուհի Սարգսյանն՝ ապագա ծրագրերի մասին

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

Երգչուհի Սրբուհի Սարգսյանը «Allusion» բենդի հետ համատեղ մեծ անակնկալ ունի. շատ շուտով նրանց երկրպագուները հնարավարություն կունենան ձեռք բերել «Allusion» բենդի առաջին ձայնասկավառակը, ուր տեղ են գտել յոթ քավեր գործեր.

«Վերջապես լույս է տեսել մեր առաջին ձայնասկավառակը, որը բաղկացած է յոթ երգերից: Ձայնասկավառակն արդեն կա, բայց շնորհանդես դեռեւս տեղի չի ունեցել, քանի որ մեծաքանակ տարբերակով պատրաստ չէ: Իհարկե, դա էլ չի ուշանա. առաջիկայում կկազմակերպենք շնորհանդես, որից հետո ցանկացողները կկարողանան ձեռք բերել մեր առաջին ձայներիզը: Նկատեմ, որ սա բավականին ծավալուն աշխատանք էր, քանի որ բոլոր գործիքները կենդանի ձայնագրել ենք, համաշխարհային հայտնի երգերին տվել ենք մեր ձեռագիրն, ինչը կարծում եմ, հավանության կարժանանա: Ի դեպ, մեր ձայնասկավառակի պահանջը կարծես թե դրսում էլ կա, ուստի նոր այն հասանելի կլինի նաեւ Հայաստանից դուրս,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց Սրբուհի Սարգսյանն ու ավելացրեց,- մեզ տարբեր ակումբներում լսած հանդիսատեսը իսկապես պահանջում էր ձայնասկավառակ թողարկել, նրանք հաճախ մոտենում էին մեզ ու ասում, որ ուզում են մեզ լսել նաեւ իրենց մեքենայի մեջ, տանը: Շատ երկրպագուներ ունենք նաեւ արտերկրից, ովքեր Հայաստան այցելելով ու մեզ լսելով, ուզում էին մեր ձայնասկավառակը տանել իրենց հետ: Ուրախ ենք, որ ունենք մեզ սիրողների փոքրիկ բանակ եւ հույս ունենք, որ այն գնալով իր սահմանները կընդլայնի: Ի դեպ, երբ մեր խումբը նոր-նոր էր կազմավորվում, բոլորիս մի երազանք էր համախմբում՝ մեր միջոցով ներկայացնել որակյալ երաժշտություն եւ տարածում ունենալ, իսկ ձայնասկավառակը կօգնի մեր երազանքի ճանապարհով ավելի վստահ քայլել»:

«Allusion» բենդի ծրագրերը ձայնասկավառակով չեն սահմանափակվել. Սրբուհին տեղեկացրեց, որ պլանավորում են յուրահատուկ համերգ կազմակերպել. «Գարնան վերջին կամ ամռան սկզբին ծրագրում ենք յուրահատուկ համերգ կազմակերպել, որի նմանը Հայաստանում դեռեւս չի եղել: Այս օրը կլինի հետաքրքիր շոու, բայց մանրամասներ չեմ ուզում հայտնել: Արդեն սկսում ենք երգերի ընտրությունը ու այլ մանրամասների հետ կապված աշխատանքները: Այն լինելու է ակումբային շատ հետաքրքիր համերգ. Շատ ոգեւորված եմ սպասում, մինչեւ չանեմ այն, չեմ հանգստանա: Ճիշտ է՝ դա դժվար փորձություն կլինի, բայց հուսամ կհաջողենք»,- պատմեց Սրբուհի Սարգսյանը:

Սրբուհու խոսքերով՝ բենդը չի մոռանա նաեւ տեսահոլովակի մասին. «Ձայնասկավառակից եւ համերգից հետո հաջորդ քայլը հենց տեսահոլովակն է, որի մասին մտածում ենք: Ձայնասկավառակում տեղ գտած յոթ երգերից մեզ համար լավագույնը պետք է ընտրենք, որի հիման վրա կնկարահանվի գուցե ոչ այնքան ծախստար տեսահոլովակ, բայց կլինի տեսանյութ, որիպեսզի մեր երկրպագուները մեզնից վիդեո տարբերակ եւս ունենան, քանի որ այն, ինչ այս պահին մեզ հետ կապված կա համացանցում, ամբողջն անորակ տեսանյութեր են: Իրականում մենք իսկապես շատ զբաղված ենք, բայց գիտակցում ենք, որ մեր զբաղվածությանն զուգահեռ պետք է չմոռանանք նաեւ այն ամենի մասին, ինչն ուղղակի անհրաժեշտ է, իսկ այս պարագայում մեր կատարմամբ տեսանյութ կամ տեսահոլովակ ունենալն իսկապես անհրաժեշտություն է»,- նկատեց երգչուհին:

Խումբը հիմնականում ներկայացնում է քավեր տարբերակներ, բայց Սրբուհին նշեց, որ այս պահին աշխատում են նաեւ սեփական երգեր ունենալու ուղղությամբ.

«Քավեր գործերը շատ եմ սիրում, բայց մնայուն են սեփական երգերը, այդ իսկ պատճառով հիմա շատ եմ աշխատում այդ ուղղությամբ: Ինչքան էլ քավեր երգերին տալիս ենք մեր ձեռագիրը, միեւնույն է, գալիս է մի պահ, որ ուզում ես քո երգերով սիրվես, քոնը ստեղծես: Եթե կար մի ժամանակ, որ մարդիկ էին ուզում իմ երգերով ինձ լսեն, իսկ ես գոհանում էի քավեր կատարումներով, ապա հիմա իմ մեջ էլ հասունացել է սեփական գործեր ստեղծելու ու դրանցով ճանաչվելու ցանկությունը. Ամեն ինչ կատարվում է ճիշտ ժամանակին ու դրա համար շնորհակալ եմ Աստծուն»,- պատմեց երգչուհին:

Ի դեպ, հետաքրքրվելով, թե սեփական երգեր ստեղծելիս Սրբուհին ո՞ր հեղինակների հետ է համագործակցում, երգչուհին նկատեց.

«Ինչպես ասում են՝ ամեն մեկն իր նմանին է գտնում: Իմ պարագայում էլ նույն կերպ է՝ աշխատում եմ Լազարոյի եւ Արթուր Ալեքի հետ, որոնց հետ նույն երաժշտական ճաշակն ունենք: Իրար կես բառից ենք հասկանում, դրա համար միասին ստեղծագործելը շատ արագ է ստացվում: Կարելի է ասել՝ արդեն գտել եմ այն մարդկանց, որոնց հետ խմբից դուրս շատ հաճելի է աշխատել. Հուսամ նրանց հետ համագործակցության արդյունքում կծնվեն նոր ու սիրելի երգեր»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Հուլիսի 6-ին և 7-ին լույս չի լինելու ԱՄՆ-ին և Իսրայելին «մոտալուտ հատուցում». Իրանի նոր հրամանատարի հայտարարությունը Գեղամա լեռների հրաշքը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Օդի ջերմաստիճանը կնվազի 7 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին ԱՄՆ-ի ջերմային ալիքները սպառնում են անկախության 250-րդ տարեդարձի իրադարձություններին և Աշխարհի առաջնությանը Դատարանը տապալեց իր սահմանադրական հիմնական մանդատը․ Ռոբերտ ԱմստերդամՏաշիրի Սարատովկա գյուղում կարկուտը հողին է հավասարացրել ամեն ինչ․ տեսանյութ Արզամասի շրջանում ուժգին փոթորկի հետևանքով երեխա է զոհվել ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, թե ինչ պայմաններում կարող են նոր հարվածներ հասցվել Ուկրաինային Բասկետբոլի Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը փայլուն հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում Պեսկովի կոշտ ուղերձը Զելենսկուն․ «Մոսկվան է մայրաքաղաքը, ոչ թե Կոնստանտինովկան» Եղվարդում հեղեղ ու կարկուտ է Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք Մենք մեր ողջ կյանքում ծառայել ենք Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե ձեր նման` զբաղվել բամբասանքով․ Արսեն ՎարդանյանՍահմանադրական դատարանի այս որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ նոր՝ ավելի համակարգված, ինստիտուցիոնալ և լայնածավալ քաղաքական դիմադրության փուլի սկիզբը․ «Ուժեղ Հայաստան»«Արարատ-Արմենիա»-ի եվրագավաթի հայտացուցակը և մեկնարկային կազմը Զելենսկին Մերցի հետ քննարկել է Patriot-ի հրթիռների մատակարարումները Փաշինյանն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայրերում ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին Ինչպես կարձագանքի Զելենսկին Կոնստանտինովկայի կորստին. DW ՍԴ-ն հաստատեց ԿԸՀ որոշումը․ Ազգային ժողովում կլինի երեք խմբակցություն Ռոստովում մակական հարձակվել է երեխայի վրա Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը Տարադրամի փոխարժեքները հուլիսի 4-ին Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են Հայտնի է դարձել Իրանի և ԱՄՆ-ի հաջորդ բանակցությունների ամսաթիվը Վլադիմիր Սարուխանյանը՝ IBA Nomad 15 մրցաշարի հաղթող Ստամբուլ–Միներալնիե Վոդի չվերթը տագնապի ազդանշան է տվել և վերադարձել է օդանավակայան ՍԴ-ից այլ բան չէինք ակնկալում. «Համահայկական ճակատ» կուսակցության ղեկավար Արսեն ՎարդանյանՍահմանադրական դատարանը մերժեց ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու 7 ուժերի դիմումները եւ թողեց ԿԸՀ որոշումն անփոփոխ․ Գոհար ՄելոյանԱրեգակի վրա ինը ուժեղ բռնկում է եղել Ինչպես և սպասվում էր, ՀՀ Սահմանադրական դատարանը, դակեց Նիկոլ Փաշինյանի պատվերը` հափշտակելով Ազգային ժողովի մանդատների ⅗-րդը, իրականացնելով ժողովրդի իշխանության բռնազավթում․ «ՀայաՔվե»Կոստանտինովկան մերն է, և եթե Զելենսկին պատրաստ է, թող գա Մոսկվա․ Պեսկով Կիևյան կամուրջի աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով, նույնիսկ՝ հանգստյան օրերին. Կարապետյան Նրա էգոն հավաքականին պատանդ է պահում․ Իբրահիմովիչը քննադատել է Ռոնալդուին Ռուսաստանը հարվածել է Զապորոժիեի մարզում ուկրաինական նավթամբարի Քիչ անց կմեկնարկի «Հարավային Կովկասի էներգետիկ անվտանգությունը. Հայաստանի ընտրությունը». միջազգային գիտափորձագիտական կոնֆերանսըՄի քանի ժամ ընդհատվել է «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաների քննության գնահատականների բողոքարկման գործընթացը Քաղաքացիները համաձայն չեն ընտրությունների արդյունքներին Հայաստանի և Ռուսաստանի միջև էներգետիկ ոլորտում փոխգործակցությունը կշարունակվի. ռուս դիվանագետ Շնորհավոր ծնունդդ, լավ հայ. քեզ միշտ հիշելու ենք՝ սիրով ու ժպիտով. Մհեր ԱվետիսյանԵրկրի վարչապետի խոսույթը կախված է նրանից, թե այդ օրը ինչ գլխարկով է ելույթ ունենում. Հրայր ԿամենդատյանԸնտրությունները ևս քաղաքական պատերազմի տեսակ են, որտեղ իշխանական գործիքակազմը ախտահարում է քո գործունեությունը. Արեգ ՍավգուլյանԵրկրորդ տարին անընդմեջ ԶՊՄԿ-ում սպորտը, առողջ ապրելակերպը և թիմային ոգին միավորում են հարյուրավոր աշխատակիցներիԽամենեիի որդին ցանկանում է առաջին անգամ հանրությանը ներկայանալ Երկրի վրա սկսվել է հզոր մագնիսական փոթորիկ Կտրած-ծակած վերքերով Սպիտակի հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշեն բնակավայրի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը Հայտնի են Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտի հնարավոր ժամկետները «Փեթակ» տոնավաճառում հոսանքի լարերից հրդեհ է բռնկվել Պուտինը զարմացրել է Արևմուտքին իր որոշմամբ