Իրանի արտաքին առևտրային կապերը և այլ պետությունների կողմից ցուցաբերվող աջակցության տարբեր ձևերը չեն փոխում nւժերի հարաբերակցությունը Վաշինգտոնի և Թեհրանի միջև. Ռուբիո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկայի Միացյալ Նահանգները գտնում են, որ Իրանի արտաքին առևտրային կապերը և այլ պետությունների կողմից ցուցաբերվող աջակցության տարբեր ձևերը չեն փոխում ուժերի հարաբերակցությունը Վաշինգտոնի և Թեհրանի միջև։ Այս մասին Էկվադոր կատարած այցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մենք չենք կարծում, թե որևէ մեկն Իրանին տրամադրում է մի բան, որը փոխում է ընթացիկ իրադարձությունների դինամիկան կամ պարամետրերը», - Ռուբիոյի խոսքերն է մեջբերում Associated Press գործակալությունը։
Պետքարտուղարը հավելել է, որ ԱՄՆ-ը կշարունակի զբաղվել Իրանի «տնտեսական խեղդմամբ» և նրա արտաքին առևտրային ու ֆինանսական կապերի սահմանափակմամբ։
1
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
2
Տղամարդը կրակել է ամուսնական զույգի վրա և մասնատել նրանց մարմինները
3
Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
4
Ավտոբուսից երեխա և կին են ընկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
5
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը



